https://arm.sputniknews.ru/20230705/adrbejany-krkin-kheghatjurum-e-irakanutjuny-ogtagvortselvov-mijazgajin-hartaknery-agn-62175821.html
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է իրականությունը` օգտագործելով միջազգային հարթակները. ԱԳՆ
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է իրականությունը` օգտագործելով միջազգային հարթակները. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ Ալիևը փորձ է անում շեղելու կազմակերպության անդամ երկրների ուշադրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներից։ 05.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-05T21:54+0400
2023-07-05T21:54+0400
2023-07-05T21:54+0400
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
անի բադալյան
իլհամ ալիև
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հերթական անգամ Ադրբեջանն օգտագործել է միջազգային հարթակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը խեղաթյուրելու համար։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը Twitter–ի իր միկրոբլոգում արձագանքել է Չմիավորման շարժման գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում Չմիավորման շարժման պլատֆորմը և իր նախագահությունը ագրեսիվ և հակահայկական հայտարարությունների համար, այդ թվում՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու էությունը: Դա խախտում է ինչպես Չմիավորման շարժման սկզբունքները, այնպես էլ միջազգային օրենսդրությունը և միջազգային ինստիտուտի որոշումները»,– գրել է ԱԳՆ խոսնակը։Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից դա փորձ է շեղել Չմիավորման շարժման անդամների ուշադրությունը Ադրբեջանի կողմից Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներից, ներառյալ` արդեն 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակման խնդրից։Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահությամբ անցկացված գագաթնաժողովում Ալիևը հերթական անգամ խեղաթյուրել էր պատմական փաստերը, այդ թվում` Հայաստանին մեղադրելով Խոջալուի ցեղասպանությունն իրականացնելու, 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսն օկուպացնելու, Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական և մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ալիևն ավելի առաջ էր գնացել և նշել էր, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում էր ականապատել Ադրբեջանի տարածքը (նկատի ունենալով` Լեռնային Ղարաբաղը)։ Ըստ Ալիևի` ականապատումն ադրբեջանական կողմը կարողացավ դադարեցնել միայն Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ տեղադրելուց հետո։Չմիավորման շարժումը 120 զարգացող երկրների ֆորում է, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն։ Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել ևս մեկ տարով երկարաձգելու Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը` մինչև 2023 թվականի տարեվերջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, անի բադալյան, իլհամ ալիև, արցախ
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, անի բադալյան, իլհամ ալիև, արցախ
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է իրականությունը` օգտագործելով միջազգային հարթակները. ԱԳՆ
ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ Ալիևը փորձ է անում շեղելու կազմակերպության անդամ երկրների ուշադրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներից։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հերթական անգամ Ադրբեջանն օգտագործել է միջազգային հարթակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը խեղաթյուրելու համար։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Twitter–ի իր միկրոբլոգում արձագանքել է Չմիավորման շարժման գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում Չմիավորման շարժման պլատֆորմը և իր նախագահությունը ագրեսիվ և հակահայկական հայտարարությունների համար, այդ թվում՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու էությունը: Դա խախտում է ինչպես Չմիավորման շարժման սկզբունքները, այնպես էլ միջազգային օրենսդրությունը և միջազգային ինստիտուտի որոշումները»,– գրել է ԱԳՆ խոսնակը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից դա փորձ է շեղել Չմիավորման շարժման անդամների ուշադրությունը Ադրբեջանի կողմից Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներից, ներառյալ` արդեն 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակման խնդրից։
«Մենք կոչ ենք անում Չմիավորման շարժմանը մերժել նման փորձերը և աջակցել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված իրական ջանքերին»,– ընդգծել է Բադալյանը:
Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահությամբ անցկացված գագաթնաժողովում Ալիևը հերթական անգամ խեղաթյուրել էր պատմական փաստերը, այդ թվում` Հայաստանին մեղադրելով Խոջալուի ցեղասպանությունն իրականացնելու, 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսն օկուպացնելու, Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական և մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ալիևն ավելի առաջ էր գնացել և նշել էր, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում էր ականապատել Ադրբեջանի տարածքը (նկատի ունենալով` Լեռնային Ղարաբաղը)։ Ըստ Ալիևի` ականապատումն ադրբեջանական կողմը կարողացավ դադարեցնել միայն Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ տեղադրելուց հետո։
Չմիավորման շարժումը 120 զարգացող երկրների ֆորում է, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն։ Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել ևս մեկ տարով երկարաձգելու Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը` մինչև 2023 թվականի տարեվերջ։