https://arm.sputniknews.ru/20230704/turqian-u-egiptvosy-10-tarva-dadaric-hetvo-verakangnel-en-divanagitakan-haraberutjunnery-62098514.html
Թուրքիան ու Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան ու Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Sputnik Արմենիա
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել էին 2013 թվականին, երբ երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։ Այժմ երկու երկրների միջև դիվանագիտական... 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T12:49+0400
2023-07-04T12:49+0400
2023-07-04T12:50+0400
թուրքիա
եգիպտոս
https://cdn.am.sputniknews.ru/img/530/27/5302739_0:133:1600:1033_1920x0_80_0_0_2ee056e6b1152b32ef9d308e2302d500.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերակագնել են դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ են նշանակել: Այս մասին ասվում է երկու երկրների ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորվել են բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ փոխանակել:Նշվում է, որ այս քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից և դրան հաջորդած արյունալի բախումներից հետո: Էրդողանը խստորեն դատապարտել է Եգիպտոսի զինվորականների գործողությունները տապալված նախագահի կողմնակիցների նկատմամբ։ Թուրքիան և Եգիպտոսը 2013-ի օգոստոսին խորհրդակցությունների համար հետ կանչեցին իրենց դեսպաններին, որից հետո Եգիպտոսը պերսոնա նոն գրատա հայտարարեց թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի դեսպանին:
թուրքիա
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/530/27/5302739_0:0:1422:1066_1920x0_80_0_0_d6fb1e1dcee95bd43d939cf02298df5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, եգիպտոս
Թուրքիան ու Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
12:49 04.07.2023 (Թարմացված է: 12:50 04.07.2023) Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել էին 2013 թվականին, երբ երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։ Այժմ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի է հասցվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերակագնել են դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ են նշանակել: Այս մասին ասվում է երկու երկրների ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորվել են բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ փոխանակել:
«Թուրքիան և Եգիպտոսը տեղեկացնում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը դեսպանների մակարդակի բարձրացնելու մասին։ Թուրքիան որպես Կահիրեում դեսպանի թեկնածու առաջարկել է Սալիհ Մութլու Շենին, իսկ Եգիպտոսն Անկարայում դեսպանի պաշտոնում ՝ Ամրա Ալ-Համամին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից և դրան հաջորդած արյունալի բախումներից հետո: Էրդողանը խստորեն դատապարտել է Եգիպտոսի զինվորականների գործողությունները տապալված նախագահի կողմնակիցների նկատմամբ։ Թուրքիան և Եգիպտոսը 2013-ի օգոստոսին խորհրդակցությունների համար հետ կանչեցին իրենց դեսպաններին, որից հետո Եգիպտոսը պերսոնա նոն գրատա հայտարարեց թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի դեսպանին: