https://arm.sputniknews.ru/20230704/tghamardn-avtvotnakum-miacrel-e-lampy-ev-pajtjun-e-eghel-qkn-nakhnakan-tvjalner-e-hajtnum-62098944.html
Տղամարդն ավտոտնակում միացրել է լամպը, և պայթյուն է եղել. ՔԿ–ն նախնական տվյալներ է հայտնում
Տղամարդն ավտոտնակում միացրել է լամպը, և պայթյուն է եղել. ՔԿ–ն նախնական տվյալներ է հայտնում
Sputnik Արմենիա
Որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակել, կատարվում են անհետաձգելի գործողություններ։ 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T12:58+0400
2023-07-04T12:58+0400
2023-07-04T12:58+0400
պայթյուն
երևան
գազի արտահոսք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62098784_0:57:1124:689_1920x0_80_0_0_9e1fb856968053573d521f79f3ac9da8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 2 քարաշեն ավտոտնակ է փլուզվել, ինչպես նաև 78-ամյա քաղաքացի է տուժել, առողջական վիճակը գնահատվել է ծանր։Կատարվել է դեպքի վայրի զննություն: ՔԿ–ն նախնական տվյալներ է ստացել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, բետոնե կառուցվածքների որոշ հատվածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են։ Շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62098784_111:0:1123:759_1920x0_80_0_0_22785e1354ddeba235363c3c518f68db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, երևան, գազի արտահոսք
պայթյուն, երևան, գազի արտահոսք
Տղամարդն ավտոտնակում միացրել է լամպը, և պայթյուն է եղել. ՔԿ–ն նախնական տվյալներ է հայտնում
Որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակել, կատարվում են անհետաձգելի գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 2 քարաշեն ավտոտնակ է փլուզվել, ինչպես նաև 78-ամյա քաղաքացի է տուժել, առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Կատարվել է դեպքի վայրի զննություն: ՔԿ–ն նախնական տվյալներ է ստացել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։
«Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:
Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, բետոնե կառուցվածքների որոշ հատվածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են։ Շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։
Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։
Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։