https://arm.sputniknews.ru/20230704/parajanvovi-100amjaki-artiv-fransiajum-kcucadrvi-nran-gujny-parajin-bemadrutjuny--62116162.html
Փարաջանովի 100–ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը
Փարաջանովի 100–ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը
Sputnik Արմենիա
2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T16:21+0400
2023-07-04T16:21+0400
2023-07-04T17:13+0400
հայաստան
սերգեյ փարաջանով
պար
թատերական ներկայացում
թատրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62120539_0:165:1601:1065_1920x0_80_0_0_5a3b9b750534259133388080e38c58ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հայ–ֆրանսիական նախագիծ կիրականացվի, որի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։Նրա խոսքով` ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում։Նախագծի առաջին փուլին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը։Հայաստանում ստեղծագործական թիմին է միացել «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։ Մուրադ Մերզուկին ընտրել է երկու հայ պարողի, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». այն տան պատմությունը, որտեղ ապրել է ՓարաջանովըՆախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը և «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ – ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62120539_85:0:1505:1065_1920x0_80_0_0_06b5e981c5bed224139d81c3c87bd74f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ փարաջանով, պար, թատերական ներկայացում, թատրոն
հայաստան, սերգեյ փարաջանով, պար, թատերական ներկայացում, թատրոն
Փարաջանովի 100–ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը
16:21 04.07.2023 (Թարմացված է: 17:13 04.07.2023) 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հայ–ֆրանսիական նախագիծ կիրականացվի, որի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։
Նրա խոսքով` ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։
«2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հնարավոր է` ներկայացումներով հանդես գանք նաև Վրաստանում»,–ասաց Խաչատրյանը։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում։
Նախագծի առաջին փուլին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը։
Հայաստանում ստեղծագործական թիմին է միացել «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։ Մուրադ Մերզուկին ընտրել է երկու հայ պարողի, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։
Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։
Նախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։
«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը և «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ – ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։