https://arm.sputniknews.ru/20230704/mirzvojann-u-irani-despany-hamagvortsakcutjan-orakargajin-harcer-en-qnnarkel-62112005.html
Միրզոյանն ու Իրանի դեսպանը համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
Միրզոյանն ու Իրանի դեսպանը համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Քննարկվել են երկու երկրների ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T15:30+0400
2023-07-04T15:30+0400
2023-07-04T15:31+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
աբբաս բադախշան զոհուրի
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62110966_0:34:1600:934_1920x0_80_0_0_098d1fcda6b3ea6123b479082b6ae02d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայ-իրանական փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից: Սա ընդգծել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարարն ու դեսպանը քննարկվել են համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։ Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման երկու երկրների տեսլականին, անդրադարձ են կատարել այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։Նշենք, որ դեսպան Զոհուրին ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր ԳրիգորյանըՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար` շեշտադրելով այն, որ Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ։Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62110966_59:0:1482:1067_1920x0_80_0_0_3fec38ef3bb18cde934dc35b7984b8f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, աբբաս բադախշան զոհուրի, արարատ միրզոյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, աբբաս բադախշան զոհուրի, արարատ միրզոյան
Միրզոյանն ու Իրանի դեսպանը համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
15:30 04.07.2023 (Թարմացված է: 15:31 04.07.2023) Քննարկվել են երկու երկրների ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայ-իրանական փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից: Սա ընդգծել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն ու դեսպանը քննարկվել են համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։ Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
«Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման երկու երկրների տեսլականին, անդրադարձ են կատարել այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։
Նշենք, որ դեսպան Զոհուրին ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար` շեշտադրելով այն, որ Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ։
Հիշեցնենք`
Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։