https://arm.sputniknews.ru/20230704/mijukajin-aghety-vorpes-verjin-hnaravvorutjun-kievin-mek-shabat-e-mnacel-62118671.html
Միջուկային աղետը` որպես վերջին հնարավորություն. Կիևին մեկ շաբաթ է մնացել
Միջուկային աղետը` որպես վերջին հնարավորություն. Կիևին մեկ շաբաթ է մնացել
Sputnik Արմենիա
Վերջին օրերին ուկրաինական ԶԼՄ–ները և նրանց աջակցող արևմտյան մեդիամեքենան ամբողջ ուժով հիստերիա են փորձում առաջացնել Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ, որտեղ Ռուսաստանն... 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T23:56+0400
2023-07-04T23:56+0400
2023-07-04T23:56+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660662_0:213:1600:1113_1920x0_80_0_0_0f1579228cec5e0145c84ea8c161eb21.jpg
Վերջին օրերին ուկրաինական ԶԼՄ–ները և նրանց աջակցող արևմտյան մեդիամեքենան ամբողջ ուժով հիստերիա են փորձում առաջացնել Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ, որտեղ Ռուսաստանն իբր մտադիր է աղետալի իրավիճակ ստեղծել։ Կիևի վարկածով` ՌԴ զինվորականները կայանի տարածք պայթուցիկ նյութերով բեռնատարներ են մոտեցրել՝ իբր դրանց հետագա պայթեցման և տարածաշրջանային մասշտաբի «երկրորդ Չեռնոբիլ» կազմակերպելու նպատակով։Սերգեյ Սավչուկ, Ռիա ՆովոստիԱյս իրավիճակը ամբողջությամբ կրկնում է մեկ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Կիևը, նախապես համընդհանուր հիստերիա ստեղծելով, պայթեցրեց Կախովկայի ջրաբարի ամբարտակը։ Դա հանգեցրեց Դնեպրի հունով դեպի ներքև հասկայական տարածքների հեղեղման և, ինչպես գրում են առանց բացառության բոլոր աղբյուրները՝ անդառնալի վնաս հասցրեց Ուկրաինայի գլխավոր գետի էկոհամակարգին։ Ռուսատյացության քարոզիչները սկսեցին միմյանց հերթ չտալով մեղադրել Մոսկվային բոլոր մեղքերում, թեպետ շատ արագ ջրի երես դուրս եկան մեկ տարվա վաղեմություն ունեցող ուկրաինական և արևմտյան հրապարակումները, որոնցում հենց իրենք էին ուրախանում Ուկրաինայի ԶՈւ–ի` շլյուզներին հասցվող հրթիռային հարվածների և գետային պայթող անօդաչուների գործարկման նախապատրաստական աշխատանքների վրա։ Բոլոր այդ ձայնագրություններն արագ հեռացվեցին, սակայն ընդհանուր պատկերը դա արդեն չփոխեց։ Իրավիճակը չափազանց անկայուն է. Գրոսին` Զապորոժիեի ԱԷԿ-ի մասինԱյսօր նույնիսկ Ուկրաինայի գերագույն հրամանատարությունն է խոստովանում, որ Ուկրաինայի ԶՈւ-ի լայնորեն գովազդված հակահարձակումը փաստացի բախվել է ռուսական բանակի խորը էշելոնավորված պաշտպանությանը և ապարդյուն հարվածում է նրան ճակատով՝ մարդկանց և թանկարժեք արևմտյան զրահատեխնիկա կորցնելով։ Կորուստները լրացնելու համար համընդհանուր զորահավաք է հայտարարվել արդեն 4 մարզերում, իսկ որպեսզի բնակչությունը չդժգոհի և արևմտյան հովանավարներն էլ չդադարեցնեն սպառազինության մատակարարումները, հորինվել և մեր աչքի առաջ իրականացվում է իր անսկզբունքայնության մեջ այդ հրեշավոր բեմադրության երկրորդ գործողությունը։ Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի նույն ձեռագիրը։Այն բանից հետո, երբ ամբարտակը պայթեցվեց, բայց հունի ծանծաղացումը Ուկրաինայի ԶՈւ–ին որևէ շոշափելի դիվիդենտներ ռազմաճակատում չբերեց, անտեսանելի տիկնիկավարները որոշեցին խաղադրույքները լավ բարձրացնել։ Բացի այդ, պատահաբար մեկ շաբաթ հետո Վիլնյուսում տեղի է ունենալու ՆԱՏՕ–ի հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահ Զելենսկին կկարողանա վախեցնել Եվրոպային միջուկային աղետով` նոր տանկեր և ինքնաթիռներ խնդրելով։Ինչպես և ՀԷԿ–ի պայթեցման դեպքում, Ռուսաստանի համար, եթե ԶԱԷԿ–ում խոշոր վթար տեղի ունենա, դա բազմաթիվ խնդիրներ կառաջացնի, իսկ այ ուկրաինական կողմը ճառագայթային ախտահարման քողի ներքո կկարողանա պահանջել, որ ամբողջ տարածաշրջանի տարածքից անհապաղ դուրս բերվեն ռուսական զորքն ու այնտեղ առնվազն միջազգային խաղաղապահ զորախումբ տեղակայվի։ Սակայն ավելի լավը, քան Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումներն են, որոնք արդեն մեկ տարի է անհաջող փորձեր են անում կայանի տարածք դուրս գալ նավերից և որևէ ստորություն անել։Եթե դիտարկենք սպառնալիքի հավանականությունը, ապա պետք է նշել, որ վտանգ իսկապես կա։Ռեակտորները վնասել ուկրաինական կողմը չի կարող, քանի որ անհրաժեշտ հզորության հարվածային սպառազինություն չունի` էներգաբլոկի շենքի, այսպես կոչված, հերմետիկ պատյանը խոցելու համար։ Զելենսկու գրասենյակում խոստովանել են, որ հակահարձակումը դժվար է առաջ գնումՍակայն բոլոր այս նախազգուշական միջոցները խաղաղ ժամանակների համար են նախատեսված, այդ իսկ պատճառով խոցելի տեղեր կան։Հիմնականը Դնեպրի ջրերն են։ ВВЭР-1000 ռեակտորներում ջուրն օգտագործվում է փակ ցիկլով, բայց այն միևնույն է, պետք է ժամանակ առ ժամանակ փոխվի, իսկ եթե Ուկրաինան, օրինակ` խորհրդային «Տոչկա–Ու»–ի կամ արևմտյան Storm Shadow հրթիռների օգնությամբ կարողանա քանդել հովացուցիչ լճակի ամբարտակը, դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։Կայանի առավել խոցելի հատվածը, անկասկած, մնում է աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը, որը պարզապես բաց երկնքի տակ է։ Տրանսպորտային բեռնարկղերը, իհարկե, ամրության մեծ պաշար ունեն, բայց որքանո՞վ դրանք կարող են դիմակայել ուղիղ հրթիռային հարվածին` դա է հարցը։Ի տխրություն արևմտյան անլուրջ լրատվամիջոցների՝ իրենց մանրակրկիտ սրած հիստերիան France 24 ֆրանսիական հեռուստաալիքի եթերում խափանեց ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը։ Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ ԶԱԷԿ–ում մշտապես գտնվող մոնիտորինգային հանձնաժողովը պայթուցիկ նյութերով որևէ մեքենա կամ պայթյունի որևէ նախապատրաստում չի տեսել։ Մնում է միայն հուսալ, որ Արևմուտքն ամեն դեպքում անդառնալի խելագարության չի հասել, որի դեպքում Ուկրաինայում պատերազմ հրահրողները Կիևին կդրդեն ձեռակերտ նոր Չեռնոբիլ կազմակերպել։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660662_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4fbbbb5a4ded49ad9fae284b7862a834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Վերջին օրերին ուկրաինական ԶԼՄ–ները և նրանց աջակցող արևմտյան մեդիամեքենան ամբողջ ուժով հիստերիա են փորձում առաջացնել Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ, որտեղ Ռուսաստանն իբր մտադիր է աղետալի իրավիճակ ստեղծել։ Կիևի վարկածով` ՌԴ զինվորականները կայանի տարածք պայթուցիկ նյութերով բեռնատարներ են մոտեցրել՝ իբր դրանց հետագա պայթեցման և տարածաշրջանային մասշտաբի «երկրորդ Չեռնոբիլ» կազմակերպելու նպատակով։
Սերգեյ Սավչուկ, Ռիա Նովոստի
Այս իրավիճակը ամբողջությամբ կրկնում է մեկ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Կիևը, նախապես համընդհանուր հիստերիա ստեղծելով, պայթեցրեց Կախովկայի ջրաբարի ամբարտակը։ Դա հանգեցրեց Դնեպրի հունով դեպի ներքև հասկայական տարածքների հեղեղման և, ինչպես գրում են առանց բացառության բոլոր աղբյուրները՝ անդառնալի վնաս հասցրեց Ուկրաինայի գլխավոր գետի էկոհամակարգին։
Ռուսատյացության քարոզիչները սկսեցին միմյանց հերթ չտալով մեղադրել Մոսկվային բոլոր մեղքերում, թեպետ շատ արագ ջրի երես դուրս եկան մեկ տարվա վաղեմություն ունեցող ուկրաինական և արևմտյան հրապարակումները, որոնցում հենց իրենք էին ուրախանում Ուկրաինայի ԶՈւ–ի` շլյուզներին հասցվող հրթիռային հարվածների և գետային պայթող անօդաչուների գործարկման նախապատրաստական աշխատանքների վրա։ Բոլոր այդ ձայնագրություններն արագ հեռացվեցին, սակայն ընդհանուր պատկերը դա արդեն չփոխեց։
Այսօր նույնիսկ Ուկրաինայի գերագույն հրամանատարությունն է խոստովանում, որ Ուկրաինայի ԶՈւ-ի լայնորեն գովազդված հակահարձակումը փաստացի բախվել է ռուսական բանակի խորը էշելոնավորված պաշտպանությանը և ապարդյուն հարվածում է նրան ճակատով՝ մարդկանց և թանկարժեք արևմտյան զրահատեխնիկա կորցնելով։ Կորուստները լրացնելու համար համընդհանուր զորահավաք է հայտարարվել արդեն 4 մարզերում, իսկ որպեսզի բնակչությունը չդժգոհի և արևմտյան հովանավարներն էլ չդադարեցնեն սպառազինության մատակարարումները, հորինվել և մեր աչքի առաջ իրականացվում է իր անսկզբունքայնության մեջ այդ հրեշավոր բեմադրության երկրորդ գործողությունը։ Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի նույն ձեռագիրը։
Պայթեցման պահին Կախովկայի ՀԷԿ–ը Ռուսաստանի վերահսկողության տակ էր, իսկ նրա միակ աշխատող հիդրոագրեգատը սպասարկում էին «Ռուսհիդրոյի» մասնագետները։ ԶԱԷԿ–ում բոլոր ռեակտորները սառը անջատման ռեժիմում են, դրանց ընթացիկ սպասարկումն իրականացնում են «Ռոսատոմի» աշխատակիցները։ Գործող ջրամբարն ապահովում էր դեպի Ղրիմ ջրի անխափան մատակարարումը, թույլ չէր տալիս, որ ձախ ափին ՌԴ ԶՈւ–ի դիրքերը ջրի տակ անցնեն, Կախովկայի ջուրը հաջող գյուղատնտեսական սեզոն էր երաշխավորում ռուսական նոր շրջաններում։ Բայց գլխավորը` Դնեպրի ջուրը ծայրահեղ կարևոր է Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի համար, որտեղ այն օգտագործվում է որպես հովացուցիչ։
Այն բանից հետո, երբ ամբարտակը պայթեցվեց, բայց հունի ծանծաղացումը Ուկրաինայի ԶՈւ–ին որևէ շոշափելի դիվիդենտներ ռազմաճակատում չբերեց, անտեսանելի տիկնիկավարները որոշեցին խաղադրույքները լավ բարձրացնել։ Բացի այդ, պատահաբար մեկ շաբաթ հետո Վիլնյուսում տեղի է ունենալու ՆԱՏՕ–ի հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահ Զելենսկին կկարողանա վախեցնել Եվրոպային միջուկային աղետով` նոր տանկեր և ինքնաթիռներ խնդրելով։
Ինչպես և ՀԷԿ–ի պայթեցման դեպքում, Ռուսաստանի համար, եթե ԶԱԷԿ–ում խոշոր վթար տեղի ունենա, դա բազմաթիվ խնդիրներ կառաջացնի, իսկ այ ուկրաինական կողմը ճառագայթային ախտահարման քողի ներքո կկարողանա պահանջել, որ ամբողջ տարածաշրջանի տարածքից անհապաղ դուրս բերվեն ռուսական զորքն ու այնտեղ առնվազն միջազգային խաղաղապահ զորախումբ տեղակայվի։ Սակայն ավելի լավը, քան Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումներն են, որոնք արդեն մեկ տարի է անհաջող փորձեր են անում կայանի տարածք դուրս գալ նավերից և որևէ ստորություն անել։
Եթե դիտարկենք սպառնալիքի հավանականությունը, ապա պետք է նշել, որ վտանգ իսկապես կա։
Ռեակտորները վնասել ուկրաինական կողմը չի կարող, քանի որ անհրաժեշտ հզորության հարվածային սպառազինություն չունի` էներգաբլոկի շենքի, այսպես կոչված, հերմետիկ պատյանը խոցելու համար։
Սակայն բոլոր այս նախազգուշական միջոցները խաղաղ ժամանակների համար են նախատեսված, այդ իսկ պատճառով խոցելի տեղեր կան։
Հիմնականը Դնեպրի ջրերն են։ ВВЭР-1000 ռեակտորներում ջուրն օգտագործվում է փակ ցիկլով, բայց այն միևնույն է, պետք է ժամանակ առ ժամանակ փոխվի, իսկ եթե Ուկրաինան, օրինակ` խորհրդային «Տոչկա–Ու»–ի կամ արևմտյան Storm Shadow հրթիռների օգնությամբ կարողանա քանդել հովացուցիչ լճակի ամբարտակը, դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։
Կայանի առավել խոցելի հատվածը, անկասկած, մնում է աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը, որը պարզապես բաց երկնքի տակ է։ Տրանսպորտային բեռնարկղերը, իհարկե, ամրության մեծ պաշար ունեն, բայց որքանո՞վ դրանք կարող են դիմակայել ուղիղ հրթիռային հարվածին` դա է հարցը։
Հասկանալու համար, թե իրականում ով է սադրանք նախապատրաստում չաշխատող կայանում, հավելենք, որ երեկ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Վալերի Զալուժնին չնախատեսված այց իրականացրեց Ռովենսկայա ԱԷԿ, և եթե դատենք հրապարակած տեսանյութերից, նրան ամենից շատ հետաքրքրում էին ռեակտորների պաշտպանության համակարգերը և այն, թե որքան տարածքի վրա կարող է տարածվել ախտահարումը։
Ի տխրություն արևմտյան անլուրջ լրատվամիջոցների՝ իրենց մանրակրկիտ սրած հիստերիան France 24 ֆրանսիական հեռուստաալիքի եթերում խափանեց ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը։ Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ ԶԱԷԿ–ում մշտապես գտնվող մոնիտորինգային հանձնաժողովը պայթուցիկ նյութերով որևէ մեքենա կամ պայթյունի որևէ նախապատրաստում չի տեսել։ Մնում է միայն հուսալ, որ Արևմուտքն ամեն դեպքում անդառնալի խելագարության չի հասել, որի դեպքում Ուկրաինայում պատերազմ հրահրողները Կիևին կդրդեն ձեռակերտ նոր Չեռնոբիլ կազմակերպել։