00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին. Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Բաժանորդագրվել
Ըստ նախկին նախարարի` ԼՂԻՄ–ի փաստը օրակարգ բերելու հարցում որևէ մեկը հակափաստարկ չի կարող ունենալ, և այն միջազգային հանրությունը միանգամից ընդունելու է։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Խորհրդային շրջանում ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը հիշեցրեց` այդ փաստն է, որ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման։
«Այն, որ սովետական շրջանում ԼՂ–ն եղել է ինքնավար մարզ, դա պետք է լինի այսօրվա բանակցությունների օրակարգում։ Ես համոզված եմ, որ դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական և իրավական ինչ–որ լուծումների գնալու բանակցությունների հարցում։ Այս հարցը օրակարգ բերելու խնդրում որևէ մեկը հակափաստարկ չի կարող ունենալ, սա միջազգային հանրությունը միանգամից ընդունել է և բերելու է բանակցային սեղան»,–ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը հնարավոր է` դիմադրի, բայց դրանով իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առջև է կանգնելու։
«Այս հարցը երբ օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ ձգտի անկախության»,–նշեց նախկին արտգործնախարարը։
Այն օրը, երբ Արցախը կսկսի բանակցել Ադրբեջանի հետ, Արցախ գոյություն չի ունենա. Օսկանյան
Բանակցային հարթակում Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մեկ այլ այլընտրանք, Օսկանյանի գնահատմամբ, միջազգային հանրության հետ լուրջ աշխատանքն է։
«Այո՛, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե դա ինչպես կհանգուցալուծվի, նրանց այդքան էլ չի հետաքրքրում. նրանք գնում են այն ճանապարհով, որը հեշտ է թվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը` Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին»,–ասաց Օսկանյանը։
Նրա գնահատմամբ` այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի։
Հաջորդ այլընտրանքը ԱԳ նախկին նախարարը համարում է բանակցողի փոփոխությունը։ Իշխանությունը պետք է իրավիճակը սթափ գնահատի և համարձակություն ունենա բանակցությունները փոխանցել այլոց։ Ինքը` Օսկանյանն էլ պատրաստ է պատասխանատվություն վերցնել և մի խումբ դիվանագետների հետ շատ կարճ ժամանակում` 2-3 ամսվա ընթացքում, իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել։
«Տրված լիազորությունները պետք է լինեն հարյուր տոկոսով, Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս ոչինչ չխոսի։ Քանի որ նրա խոսքը արդեն իսկ հայերի գլխին բերել է պատերազմ։ Այսօր Փաշինյանի խոսել շարունակելն ավելի բարդացնում է իրավիճակը։ Բանակցային խումբը պետք է փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը, որոնք ճանապարհ կբացեն արդար և կայուն խաղաղության ՀՀ–ի և Ադրբեջանի միջև, պետք է ընդլայնել բանակցային օրակարգը։ Այսօրվա օրակարգում միայն ադրբեջանական պահանջներ են, պետք է լինի հայկական պահանջ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
Լրահոս
0