00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունի կամք և վճռականություն. Աննա Վարդապետյանը` ՌԴ–ում

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նաև շահերի բախման ինստիտուտի բարեփոխումներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Եկատերինբուրգում Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ մի շարք միջազգային կառույցներ արձանագրել են` Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախությունը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ պետական ​​քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Հայաստանն ունի կամք և վճռականություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքներ գրանցելու համար»,– իր ելույթում հայտարարել է Աննա Վարդապետյանը:
ՀՀ գլխավոր դատախազը խորհրդի անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերն ու դրանք հաղթահարելու ուղիները:
Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է նաև շահերի բախման ինստիտուտի բարեփոխումներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից ստացված նվերների գրանցման պարտավորությանը և այլ կարգավորումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան
ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նաև ռուս գործընկերոջը՝ Իգոր Կրասնովին, խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նիստի արդյունքները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում դատախազական արձագանքման մեխանիզմների արդյունավետ կիրառման զարգացմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ գերատեսչություններն արդեն համագործակցում են իրենց հետ, այսինքն` կոռուպցիայի բուրգի հիերարխիկ կառուցվածք այսօր չկա։
Իսկ ավելի վաղ` մայիսի 31–ին, նա հայտարարել էր, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, սակայն դա դրական ցուցանիշ է, քանի որ բացահայտումներն են շատացել։
Լրահոս
0