https://arm.sputniknews.ru/20230704/dudan-simvonjanin-asel-e-lav-patkeracnum-e-te-vor-erkirn-e-khaghaghutjun-uzum-vory-voch-62124992.html
ԵՄ–ն մերժել է ՀՀ–ի խնդրանքը` տեխնիկական աջակցություն հատկացնել. Սիմոնյանը` Դուդային
ԵՄ–ն մերժել է ՀՀ–ի խնդրանքը` տեխնիկական աջակցություն հատկացնել. Սիմոնյանը` Դուդային
Sputnik Արմենիա
Եվրամիությունն իր որոշումը բացատրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային... 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T17:40+0400
2023-07-04T17:40+0400
2023-07-05T11:34+0400
անջեյ դուդա
ալեն սիմոնյան
հայաստան
լեհաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62123969_0:0:1600:901_1920x0_80_0_0_0649f6db6c27948240b54b31a0c6d6af.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահ Անջեյ Դուդային հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով, սակայն մերժվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում։ Ըստ նրա` չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, և մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը:Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից նման անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում և ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը և, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է իրենց համար:Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Լեհաստանի նախագահը ասել է, որ անձամբ աջակցել է Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաների միջև անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաև Հայաստանի ինքնիշխանությունը:Նշենք, որ Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկի, Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ:
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62123969_9:0:1508:1124_1920x0_80_0_0_e946541e0301871521a3d0b41200054d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անջեյ դուդա, ալեն սիմոնյան, հայաստան, լեհաստան, եվրամիություն
անջեյ դուդա, ալեն սիմոնյան, հայաստան, լեհաստան, եվրամիություն
ԵՄ–ն մերժել է ՀՀ–ի խնդրանքը` տեխնիկական աջակցություն հատկացնել. Սիմոնյանը` Դուդային
17:40 04.07.2023 (Թարմացված է: 11:34 05.07.2023) Եվրամիությունն իր որոշումը բացատրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահ Անջեյ Դուդային հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով, սակայն մերժվել է: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ «Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում։ Ըստ նրա` չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, և մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:
Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը:
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից նման անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում և ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը և, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է իրենց համար:
«Դուդան նշել է, որ հետևում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաև քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ»,– նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Լեհաստանի նախագահը ասել է, որ անձամբ աջակցել է Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաների միջև անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաև Հայաստանի ինքնիշխանությունը:
Նշենք, որ Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լեհաստանի Սեյմի մարշալեկ
Էլժբիետա Վիտեկի, Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի
փորձագետների հետ: