00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս խորհրդարանը չի կարող այլևս լեգիտիմ լինել և պետք է ցրվի. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության քարտուղարը կասկածի տակ դնում խորհրդարանի լեգիտիմությունը` հիմնավորելով, որ իշխանությունն է ոտնահարում է սահմանադրական այդ ինստիտուտը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Այս խորհրդարանը չի կարող այլևս լեգիտիմ լինել, և ժողովրդական դիմադրողականությամբ այն պետք է ցրվի։ «Աբովյան Time»–ի եթերում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ ընդդիմադիր խմբակցության քարտուղարի` իշխանությունը խորհրդարանական ընդդիմության առանց այն էլ քիչ գործիքակազմերը փորձում է խեղաթյուրել, վերացնել։
Ինչ–որ հիմք է նախապատրաստում. Օհանյանը` քննիչ հանձնաժողովում Փաշինյանի բաց ելույթի մասին
«Մենք շատ գործիքակազմ չունենք։ Ունենք մեր խոսքը, որ ամբիոնից ենք հնչեցնում, ունենք նախաձեռնության իրավունք, որ անում ենք, սակայն մեր բոլոր նախաձեռնությունները, որոնք կապված են ազգային, պետական հարցերի, բանակի, անվտանգության հետ, տապալվում են, որովհետև մեծամասնությունը կոճակը սեղմում է և դուրս է թռնում այդ նախագիծը։ Իրենք ընդդիմության խոսքի իրավունքն են անգամ ոչնչացնում։ Ամբիոնից որ ընդդիմադիր պատգամավոր խոսքը չեն հավանում՝ սադրանք են կազմակերպում կամ վիրավորանք, հետո «վերաձևակերպում» են դա ընդդիմության վրա»,–ասաց Մինասյանը։
Ստեղծված իրավիճակում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ընդդիմություն–իշխանություն առողջ հարաբերությունների մասին խոսք անգամ գնալ չի կարող, քանի որ նույնիսկ ԱԺ նախագահը, որը պատասխանատու է խորհրդարանի բնականոն գործունեության համար, ինքն է նախաձեռնում և ինքն է սկսում սադրել։
«Մեր քաղաքացիների մի զգալի մասի մոտ տպավորություն է, թե մենք միայն, անպայման, ուզում ենք այնտեղ վեճ լինի, կռիվ լինի: Հիմա որպես ընդդիմություն եմ ասու՝, մենք առաջին պատասխանատուն ենք, որպեսզի արդյունավետ քննարկում տեղի ունենա պառլամենտում, ոչ թե միայն իրար վիրավորելով կամ տեսարաններ ապահովում, այլ հակառակը՝ երկրի առջև ծառացած խնդիրները թիվ մեկ ամբիոնում քննարկելու և լուծումներ տալու համար »,–ասաց նա։
Մինասյանը, սակայն ստեղծված իրավիճակում ինքն է կասկածի տակ դնում խորհրդարանի լեգիտիմությունը հիմնավորելով, որ իշխանությունը ոտնահարում է սահմանադրական այդ ինստիտուտը։
«Եվ հետևաբար պետք է ժողովրդական դիմադրությամբ հասնենք նրան, որ այս խորհրդարանը ցրվի։ Նիկոլ Փաշինյանը և մի շարք անձինք, ովքեր օգտագործում են լծակները, ընտրական տարբեր սխեմաներ կիրառելով, պետք է զրկվեն այդ լծակներից, և ժողովուրդը պետք է կատարի նոր ընտրություն։ Սա շատ հստակ է։ ՀՀ–ին և Արցախին պարտադրվող այս զիջումները իշխանությունն իրավունք չունի ստորագրելու և եթե գնա ապօրինությանը՝ նշանակում է՝ ժողովուրդը պետք է դուրս գա և վերացնի ամեն ինչ, ուղղակի ոչնչացնի։ Իսկ որպեսզի մենք չհասնենք հերթական վիճակի, որ արյունահեղություն կարող է լինել` հարկավոր է այս գլխից կարողանանք համաժողովրդական համախմբման միջոցով հասնել այս իշխանության հեռացմանը»,–ասաց Մինասյանը։
Ինչո՞ւ է ընդդիմությունը մինչև հիմա խորհրդարանում. Մամիջանյանի մեկնաբանությունը
Խմբակցության քարտուղարի գնահատմամբ` դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարության ստեղծման կամ համահայկական ռեսուրսի համախմբման և նոր ազգային-քաղաքական էլիտաներ ձևավորելու միջոցով կասեցնել այս արատավոր ընթացքը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0