https://arm.sputniknews.ru/20230704/adrbejanakan-agresiaji-hetevanqvov-hhum-1427-erekha-e-teghahanvel-agn-khvosnak-62139735.html
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ–ում 1427 երեխա է տեղահանվել. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ–ում 1427 երեխա է տեղահանվել. ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Անի Բադալյանն իր գրառմանը կից տարածել է նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը: 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T22:34+0400
2023-07-04T22:34+0400
2023-07-04T22:35+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48440080_0:110:1174:770_1920x0_80_0_0_8e06c63a352646f0dd8cfe09d14f7cda.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առնվազն 1427 երեխա է տեղահանվել: Twitter–ի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:«Խոսելով երեխայի իրավունքների մասին` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում ՀՀ տարածքում կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից։ Առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները»,– նշել է Անի Բադալյանը։Իր գրառմանը կից նա տարածել է նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48440080_1:0:1174:880_1920x0_80_0_0_18c3dda151849f215ead7c8f0100aed9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, երեխա
հայաստան, ադրբեջան, երեխա
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ–ում 1427 երեխա է տեղահանվել. ԱԳՆ խոսնակ
22:34 04.07.2023 (Թարմացված է: 22:35 04.07.2023) Անի Բադալյանն իր գրառմանը կից տարածել է նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առնվազն 1427 երեխա է տեղահանվել: Twitter–ի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Խոսելով երեխայի իրավունքների մասին` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում ՀՀ տարածքում կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից։ Առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները»,– նշել է Անի Բադալյանը։
Իր գրառմանը կից նա տարածել է նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: