https://arm.sputniknews.ru/20230703/uzhgin-pajtjun-erevani-arabkir-varchakan-shrjanum-teghi-en-unecel-pluzumner-ka-tuzhats--62087742.html
Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ, կա տուժած
Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ, կա տուժած
Sputnik Արմենիա
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել: 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T23:06+0400
2023-07-03T23:06+0400
2023-07-03T23:50+0400
պայթյուն
երևան
տուժածներ
ավտոտնակ
այրվածքաբանության ազգային կենտրոն
այրվածք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62088328_0:15:1601:915_1920x0_80_0_0_b00460421dc890a32b40ea116ba55706.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանում` ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, տուժածը 78–ամյա քաղաքացի է։Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:Վնասվել են մոտակայքում կայանած տրանսպորտային միջոցները և բազմաբնակարան շենքի պատուհանները:Փրկարարներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ:Պայթյուն է եղել Երևան-Մեղրի ճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժած. լրացված
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62088328_0:0:1601:1200_1920x0_80_0_0_fc0361815440fd5cf34e4c99c1aebc06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, երևան, տուժածներ, ավտոտնակ, այրվածքաբանության ազգային կենտրոն, այրվածք
պայթյուն, երևան, տուժածներ, ավտոտնակ, այրվածքաբանության ազգային կենտրոն, այրվածք
Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ, կա տուժած
23:06 03.07.2023 (Թարմացված է: 23:50 03.07.2023) Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանում` ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, տուժածը 78–ամյա քաղաքացի է։
«Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր»,–հայտնում են ՆԳՆ–ից:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Վնասվել են մոտակայքում կայանած տրանսպորտային միջոցները և բազմաբնակարան շենքի պատուհանները:
Փրկարարներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ: