00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ՀՀ–ի հետ հարաբերությունները չի կարգավորի առանց Ադրբեջանից եկող ազդակի. Սաֆարյան

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սաֆարյան
Արամ Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Արամ Սաֆարյան
Բաժանորդագրվել
Արամ Սաֆարյանի խոսքով` անգամ փակ սահմանների պարագայում Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալը կազմել է շուրջ 400 միլիոն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքիան ձգձգելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի դեռ Ադրբեջանից համապատասխան ազդակներ չի ստացել։ Այս հայտարարությունն արել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Հայաստանում գործող Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը «Հարավային Կովկասը` որպես նոր մեծ խաղի մաս» թեմայով փորձագիտական կլոր սեղանի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ թույլ կտամ պնդել, որ ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» (2008-2009 թթ-ի հայ-թուրքական կարգավորման անհաջող գործընթացի. խմբ.) ժամանակաշրջանում, այնպես էլ այսօր Թուրքիան կհետաձգի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցը, մինչև համապատասխան ազդակներ չստանա Ադրբեջանից»,- ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով` Անկարան հայկական ուղղությամբ չի անի այնպիսի մի քայլ, որը «թեկուզ մի գրոշով» կարող է հակասել Ադրբեջանի շահերին։ «Առավել ևս, որ Թուրքիայում հնչել և հնչում են փորձագիտական կարծիքներ, որ սահմանների բացումից Հայաստանն ավելի շատ է շահելու, քան Թուրքիան, մասնավորապես նրա արևելյան շրջանները։ Նույնիսկ փակ սահմանների պայմաններում, չճշտված մոտավոր տվյալներով, Թուրքիայից արտահանումը Հայաստան2022 թվականին պաշտոնական տնտեսական էմբարգոյի շարունակման պայմաններում կազմել է շուրջ 400 միլիոն դոլար»,-նշել է Սաֆարյանը։
Կլոր սեղանն անցկացվել է Հայաստանում բացված Միջազգային հարաբերությունների ոլորտի երիտասարդ մասնագետների ամառային դպրոցի շրջանակներում: Ամառային դպրոցի կազմակերպիչներն են Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը:
«Այս համատեքստում քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Լրահոս
0