https://arm.sputniknews.ru/20230703/shell-i-mutqy-shuka-vtangavvor-e-tntesagety-benzini-tankacum-e-kankhatesum-62079970.html
«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետը բենզինի թանկացում է կանխատեսում
«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետը բենզինի թանկացում է կանխատեսում
Sputnik Արմենիա
Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան... 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T21:02+0400
2023-07-03T21:02+0400
2023-08-02T19:28+0400
բենզին
բենզալցակայան
shell ընկերություն
տնտեսագետ
թանկացում
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62078748_0:167:1600:1067_1920x0_80_0_0_b3fe97b9416838cb5684603fe9b826a4.jpg
Նոր ընկերության մուտքը բենզի շուկա վտանգավոր է. տնտեսագետը թանկացում է կանխատեսում
Sputnik Արմենիա
Նոր ընկերության մուտքը բենզի շուկա վտանգավոր է. տնտեսագետը թանկացում է կանխատեսում
Բրիտանական Shell ընկերության մուտքը բենզինի հայաստանյան մանրածախ վաճառքի շուկա վտանգավոր է, քանի որ գներն ակնհայտ բարձր են, և չի բացառվում, որ դա կհանգեցնի շուկայում նոր թանկացումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։Մինչդեռ այս դեպքում Shell-ը շուկա մտավ բարձր գներով, ինչը իշխանությունների կողմից նախապես արդարացվում էր ընկերության մատուցած ծառայությունների ու վառելիքի բարձր որակով։Հայտնել ենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել էր Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը` ասելով. «Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է։ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում»։Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան այլ խոշոր ցացերում գները 1 լիտրի մեջ 40-50 դրամով ավելի էժան են։Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատում է, որ ընթացիկ տարում ՀՀ հեղուկ վառելիքի շուկայում տեղի ունեցած կտրուկ գնաճը տնտեսական լուրջ հիմնավորում չունի, քանի որ անգամ համաշխարհային շուկայում բենզինի 1 բարելի գնի փոփոխությունը չի կարող Հայաստան ներկրվող կամ վաճառվող բենզինի 1 լիտրի մեջ էական ազդեցություն թողնել։Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց ենթադրելուց, թե որքանով են ուռճացված բենզինի այսօրվա գները` նշելով, որ գնագոյացման մասին անհրաժեշտ տեղեկատվություն բաց աղբյուրներում չկա։ Փոխարենը կարծիք հայտնեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար, որը, որպես պետական կառույց, տիրապետում է բոլոր անհրաժեշտ թվերին, այդ հարցի պատասխանը գտնելը 3 օրվա աշխատանքի խնդիր է։«Եթե 1 ամիս առաջ հայտարարել են ու մինչ օրս չունեն հիմնավորումներ, ապա դա խոսում է չաշխատելու մասին։ 3 օրը բավական է, որպեսզի կարողանան իրական պատկերը հասկանալ»,– ասաց նա։Փաշինյանն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանըՆշենք, որ դեռևս մայիսի 30-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ասել էր, որ հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։Ուսումնասիրության արդյունքների մասին մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել։Փոխարենը Գևորգյանը, չսպասելով ուսումնասիրության ավարտին, նույն օրը ԱԺ–ում ասել է, թե իրենց կարծիքով ՀՀ–ում բենզինի վաճառքի գները ավելի ցածր են, քան պետք է լինեն։Գևորգյանի այս հատարարությունից հետո բենզինի գները լցակայաններում մի քանի տասնյակ դրամով ավելացել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62078748_0:0:1424:1067_1920x0_80_0_0_789724a479cdf91c08f1c3103c77ead7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, բենզալցակայան, shell ընկերություն, տնտեսագետ, թանկացում, պոդկաստ, аудио
բենզին, բենզալցակայան, shell ընկերություն, տնտեսագետ, թանկացում, պոդկաստ, аудио
«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետը բենզինի թանկացում է կանխատեսում
21:02 03.07.2023 (Թարմացված է: 19:28 02.08.2023) Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան այլ խոշոր ցանցերում գները 1 լիտրի մեջ 40-50 դրամով ավելի էժան են։
Բրիտանական Shell ընկերության մուտքը բենզինի հայաստանյան մանրածախ վաճառքի շուկա վտանգավոր է, քանի որ գներն ակնհայտ բարձր են, և չի բացառվում, որ դա կհանգեցնի շուկայում նոր թանկացումների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Եթե այդ ընկերության նկատմամբ այսպիսի ակնհայտ ուշադրություն կա բարձրագույն իշխանության կողմից, և, եթե շուկային մեսիջներ տրամադրվեն իշխանությունների կողմից, միգուցե մարդիկ սկսեն սպառել հենց այդ կազմակերպության վառելիքը, ինչը դաշտի մյուս խաղացողների մոտ ախորժակ բացի և գների նոր բարձրացում տեղի ունենա առաջիկայում»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ սովորաբար շուկայում նոր խաղացողի հայտնվելը գների անկման առիթ է դառնում։
Մինչդեռ այս դեպքում Shell-ը շուկա մտավ բարձր գներով, ինչը իշխանությունների կողմից նախապես արդարացվում էր ընկերության մատուցած ծառայությունների ու վառելիքի բարձր որակով։
Հայտնել ենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել էր Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը` ասելով. «Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է։ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում»։
Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան այլ խոշոր ցացերում գները 1 լիտրի մեջ 40-50 դրամով ավելի էժան են։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատում է, որ ընթացիկ տարում ՀՀ հեղուկ վառելիքի շուկայում տեղի ունեցած կտրուկ գնաճը տնտեսական լուրջ հիմնավորում չունի, քանի որ անգամ համաշխարհային շուկայում բենզինի 1 բարելի գնի փոփոխությունը չի կարող Հայաստան ներկրվող կամ վաճառվող բենզինի 1 լիտրի մեջ էական ազդեցություն թողնել։
«Հայաստանում միշտ լայն սպառման ապրանքների գները ավելի շատ եղել են քաղաքական որոշման կամ առողջ մրցակցության արդյունք։ Դա ձեռնտու է և՛ վաճառողներին, և՛ իշխանություններին, որովհետև այստեղ կարող են լինել հակամրցակցային համաձայնություններ մի քանի ներկրողների միջև, և կարող են լինել իշխանությունների հետ պայմանավորվածություններ, քանի որ պետությունն էլ դրա շնորհիվ բարձր ԱԱՀ, շահութահարկ է հավաքագրում»,– ասաց տնտեսագետը։
Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց ենթադրելուց, թե որքանով են ուռճացված բենզինի այսօրվա գները` նշելով, որ գնագոյացման մասին անհրաժեշտ տեղեկատվություն բաց աղբյուրներում չկա։ Փոխարենը կարծիք հայտնեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար, որը, որպես պետական կառույց, տիրապետում է բոլոր անհրաժեշտ թվերին, այդ հարցի պատասխանը գտնելը 3 օրվա աշխատանքի խնդիր է։
«Եթե 1 ամիս առաջ հայտարարել են ու մինչ օրս չունեն հիմնավորումներ, ապա դա խոսում է չաշխատելու մասին։ 3 օրը բավական է, որպեսզի կարողանան իրական պատկերը հասկանալ»,– ասաց նա։
Նշենք, որ դեռևս մայիսի 30-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ասել էր, որ հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։
Ուսումնասիրության արդյունքների մասին մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել։
Փոխարենը Գևորգյանը, չսպասելով ուսումնասիրության ավարտին, նույն օրը ԱԺ–ում ասել է, թե իրենց կարծիքով ՀՀ–ում բենզինի վաճառքի գները ավելի ցածր են, քան պետք է լինեն։
Գևորգյանի այս հատարարությունից հետո բենզինի գները լցակայաններում մի քանի տասնյակ դրամով ավելացել են։