00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսատոմն» առաջարկում է լուծել Հայաստանի վտանգավոր թափոնների խնդիրը

© Sputnik / Nelli DanielyanՀայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր
Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր
Բաժանորդագրվել
Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր` տեղում ծանոթանալու մշակված տեխնոլոգիաներին ու արդեն կատարված աշխատանքներին։
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է լուծել թունավոր թափոնների խնդիրը իր մշակած տեխնոլոգիաների միջոցով։
Այս մասին կորպորացիայի հետ աշխատող մասնագետները պատմեցին ռուսական կողմի հրավերով Ռուսաստան այցելած հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու փորձագետներին։
«Թե որքանով հայկական կողմը կհամաձայնի իր խնդրահարույց տարածքներում կիրառել մեր առաջարկած լուծումները, երևի հարցն ավելի շատ ՀՀ կառավարությանը պետք է ուղղեք։ Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը, ներկայացնել, թե, ինչ լուծումներ ենք առաջարկում նման օբյեկտների լիկվիդացիայի համար։ Մեր նախագծերի մասին մենք հայկական կողմին պատմել ենք, ցույց ենք տվել։ Իրականում մենք բավական բաց ենք, և վստահ եմ, որ հայկական կողմը հետևում է մեր գործունեությանն ու քաջատեղյակ է մեր ծրագրերից»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսատոմի» ФГКУ «ФЭО» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի բնապահպանական ծրագրերի իրականացման գծով խորհրդական Ստանիսլավ Ժաբրիկովը։
Նրա խոսքովч եթե ՀՀ կառավարությունը որոշի հանդես գալ որպես պատվիրատու, նախ մեկնարկելու է կոնսուլտացիաների փուլը, ներկայացվելու են լուծումներ, դրանք քննարկվելու են հասարակական, գիտական կազմակերպությունների հետ։ Դրանից հետո վտանգավոր օբյեկտների տարածքում իրականացվելու են հետախուզական աշխատանքներ, նախագծում, և նոր միայն մեկնարկելու են բուն արտադրական աշխատանքները։
© Sputnik / Nelli DanielyanՍտանիսլավ Ժաբրիկով
Советник первого заместителя гендиректора по реализации экологических проектов ФГУП ФЭО Станислав Жабриков - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Ստանիսլավ Ժաբրիկով
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` «Ռոսատոմի» ներկայացուցիչները այս տարվա մայիսին հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և քննարկել «Նաիրիտ» գործարանի վտանգավոր թափոնները վնասազերծելու առաջարկը։
ՀՀ կառավարությունն այս թեմայով առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել։ «Ռոսատոմի» ներկայացուցիչներն էլ նշում են, որ առաջարկը միայն «Նաիրիտին» չի վերաբերում։ «Ռոսատոմը» պատրաստ է մշակել ռեկուլտիվացման նախագիծ հայաստանյան ցանկացած վտանգավոր օբյեկտի համար` «Նաիրիտից» մինչև Նուբարաշենի աղբավայր, թունաքիմիկատների գերեզմանոցից մինչև հանքային թափոններով լցված պոչամբարներ։
Բայց դրա համար անհրաժեշտ է հստակ իմանալ` ինչ նյութերի, ինչ տեղանքի ու պահման ինչ պայմանների համար է արվելու նախագիծը, քանի որ ցանկացած վայրի դեպքում մշակվում է տվյալ պայմաններին հարմարեցված առանձին նախագիծ։
«Չոր կենցաղային թափոնների պարագայում լուծումը ստանդարտ է. հավաքում ենք, ամրացնում, փակում, պարբերաբար վերահսկողություն իրականացնում, հավաքում կուտակված գազը։ Մնացած դեպքերում մեթոդի ընտրությունը կախված է հավաքված թափոնների ու նաև դրանց գերեզմանոցի տեղակայման տարածքի առանձնահատկություններից»,– նշում է Ժաբրիկովը։
Ներկա պահին «Ռոսատոմը» ՌԴ–ում Խորհրդային Միությունից ժառանգած նման 5 վտանգավոր օբյեկտ է ռեկուլտիվացնում, որից 2-ը չոր կենցաղային թափոններ են, 3-ը` արտադրական։ Յուրաքանչյուրի համար կա առանձին մշակված նախագիծ։
Դրանցից մեկը Լենինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգից ոչ շատ հեռու, անտառապատ տարածքում գտնվող «Կրասնի Բոր» արդյունբերական վտանգվոր թափոնների աղբավայրն է, որը «Ռոսատոմը» նախատեսում է ամբողջությամբ չեզոքացնել մինչև 2025 թվականը։
Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հենց այս աղբավայր հրավիրեց` տեղում ծանոթանալու մշակված տեխնոլոգիաներին ու արդեն կատարված աշխատանքներին։
Տեսարանը տպավորիչ էր, վտանգավոր նյութերի ծանր հոտը` խոսուն։
Մեզ նախապես զգուշացրին` եթե կզգաք սրտխառնոց կամ գլխապտույտ, անմիջապես կասեք, որպեսզի ձեզ արագ դուրս բերեն տարածքից, հնարավոր են թունավորման դեպքեր։
Բարեբախտաբար, շրջայցը վտանգավոր նյութերով լցված օբյեկտում անցավ առանց առողջության համար բացասական հետևանքների։
© Sputnik / Nelli DanielyanԱնդրեյ Ստարկով
Первый заместитель директора ФГКУ Дирекция по ликвидации накопленного вреда окружающей среде и обеспечению безопасности гидротехнических сооружений Андрей Старков  - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Անդրեյ Ստարկով
«Շրջակա միջավայրին հասցված կուտակված վնասի վերացման և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ապահովման» ФГКУ–ի տնօրինության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ստարկովը լրագրողներին պատմեց, որ արտադրական թափոնների համար նախատեսված աղբավայրը կառուցվել է 1969թ–ին և ըստ նախնական որոշման՝ պետք է գործեր ընդամենը 5 տարի։ Իրականում գործեց շուրջ 50 տարի և փակվեց միայն 2014-ին, երբ տարածքում արդեն նոր թափոնների համար տեղ չէր մնացել։
«50 տարի շարունակ այստեղ են բերվել շուրջ 2 տոննա թունավոր թափոններ Ռուսաստանի տարածքից և Բալթյան երկրներից, ամբողջ ԽՍՀՄ–ից ու ԱՊՀ–ից, այդ թվում` Հայաստանից»,– ասաց նա։
Թե հայաստանյան որ ձեռնարկությունների թափոններն են իրենց վերջին հանգրվանը գտել «Կրասնի Բորում», Ստարկովը չհստակեցրեց։ Միայն նշեց, որ գերեզմանոցում ռադիոակտիվ թափոններ չկան, կան նավթամթերքներ, ֆենոլներ, սնդիկային նյութեր, պեստիցիդներ և այլ վտանգավոր ու թունավոր միացություններ, որոնք պատշաճ չպահպանվելու ու չկառավարվելու դեպքում ի զորու են բնապահպանական լուրջ աղետ առաջացնել, անգամ`գրունտային ջրերի միջոցով ներթափանցել մինչև Ֆիննական ծոց ու Բալթիկ ծով։
© Sputnik / Nelli Danielyan«Կրասնի Բոր» աղբավայր
Армянским журналистам показали работы в рамках ликвидации накопленного вреда окружающей среде на полигоне токсичных промышленных отходов Красный Бор в Ленинградской области - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
«Կրասնի Բոր» աղբավայր
Վտանգը չեզոքացնելու համար 2014թ–ին կոնսերվացված աղբավայրի հետագա կառավարումը ստանձնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ «Ռոսատոմի» մասնագետները հատուկ «Կրասնի բորի» համար նախատեսված ռեկուլտիվացման ծրագիր ու նախագիծ են մշակել` հաշվի առնելով տարածքի բոլոր առանձնահատկությունները, այդ թվում` գրունտի կառուցվածքը։
Բանն այն է, որ ԽՍՀՄ տարիներին ևս վտանգավոր թափոնների տեղակայման համար այս տեղանքը պատահական չի ընտրվել։
Գերեզմանոցը գտնվում է 95 մետր խորությամբ քեմբրիական կավի շերտի վրա։ Կավի այս տեսակը յուրահատուկ ապար է, որի միջով ոչինչ չի ներթափանցում և որը ոչ մի բանից չի քայքայվում։
Կավային պլաստի մեջ դեռ խորհրդային տարիներին փորվել են 70 կատլավաններ, 5-ը հեղուկ, 65-ը` պինդ թափոնների համար։ 50 տարվա շահագործման արդյունքում կատլավանները լցվել են։ Արտահոսքը կանխելու համար այժմ դրանք ծածկված են ժամանակավոր անջրաթափանց բարձիկներով։
Աղբավայրի ամբողջ տարածքի շուրջ քեմբրիական կավաշերտի մեջ 7,5-ից 10,5 մետր խորությամբ կառուցվում է անթափանց երկշերտ պատնեշ։ Պատնեշի երկու շերտերը միմյանցից 5 մետր հեռավորության վրա են գտնվելու։ Նրանց միջև կփորվի խրամատ, որի մեջ հետագայում կկանգնեցվի 60 սմ լայնությամբ բազմաշերտ երկաթբետոնե պատ։
Այս տեխնոլոգիայի մեջ ևս կիրառվելու է քեմբրիական կավի բնական հատկությունը։ Այդ նպատակով մասնագետները ստացել են կավա–պոլիմերային փոշու զանգված, որը ջրի հետ շփվելիս փքվում է ու վերածվում անջրաթափանց կավային զանգվածի` չեզոքացված գերեզմանոցը գրունտային ջրերի հնարավոր ներթափանցումից պաշտպանելու համար։
Ռեկուլտիվացիայի վերջին փուլում աղբավայրի վերին շենտը նախատեսվում է ծածկել հողի շերտով։ Բայց թունավոր թափոնները անթափանց շերտերի տակ թաղելով՝ դրանց մասին դարձյալ չեն մոռանալու։ Աղբավայրը մշտապես մնալու է հատուկ հսկողության տակ՝ բացառելու համար վտանգավոր նյութերի ցանկացած արտահոսք։
© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
1/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
2/10

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
3/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
4/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
5/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
6/10

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
7/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
8/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
9/10

«Կրասնի Բոր» աղբավայր

© Sputnik / Nelli Danielyan

«Կրասնի Բոր» աղբավայր

«Կրասնի Բոր» աղբավայր - Sputnik Արմենիա
10/10

«Կրասնի Բոր» աղբավայր

1/10

«Կրասնի Բոր» աղբավայր

2/10

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

3/10

«Կրասնի Բոր» աղբավայր

4/10

«Կրասնի Բոր» աղբավայր

5/10

«Կրասնի Բոր» աղբավայր

6/10

Հայաստանից ժամանած լրագրողներին ու փորձագետներին «Ռոսատոմը» հրավիրել էր թունավոր արտադրական թափոնների «Կրասնի Բոր» աղբավայր

7/10

«Կրասնի Բոր» աղբավայր

8/10

«Կրասնի Բոր» աղբավայր

9/10

«Կրասնի Բոր» աղբավայր

10/10

«Կրասնի Բոր» աղբավայր

Ինչ վերաբերում է նախագծի արժեքին, ապա «Կրասնի Բորի» աղբավայրի ամբողջական ռեկուլտիվացիայի արժեքը գնահատվում է ավելի քան 15 միլիարդ ռուբլի կամ ավելի քան 153 մլն դոլար:
Հայաստանում «Նաիրիտից» ու Խորհրդային Միությունից ժառանգված այլ չգործող արտադրական վտանգավոր օբյեկտների և կենցաղային թափոնների բազմաթիվ աղբավայրերից բացի Հայաստանում նաև թունաքիմիկատների 1 ժամանակավոր գերեզմանոց կա, որտեղ շուրջ 20 տարի առաջ բետոնե բունկերում պահվել են գործածությունից դուրս եկած խորհրդային արտադրության թունաքիմիկատներ։
Հայաստանում նաև 23 պոչամբար կա, որոնցից 8-ը` փակված, 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը Սյունիքի և Լոռու մարզերում է: Մասնագետների գնահատմամբ` դրանց մեծ մասը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին ու նախատեսված չեն Հայաստանի սեյսմիկ ակտիվության պայմանների համար:
Լրահոս
0