https://arm.sputniknews.ru/20230703/miedic-karmir-qart-e-spasvum-vardazarjany-hajastani-vtangvats-varkanishi-masin-62078498.html
ՄԻԵԴ–ից կարմիր քարտ է սպասվում. Վարդազարյանը` Հայաստանի վտանգված վարկանիշի մասին
ՄԻԵԴ–ից կարմիր քարտ է սպասվում. Վարդազարյանը` Հայաստանի վտանգված վարկանիշի մասին
Sputnik Արմենիա
ԲԴԽ նախկին նախագահը վստահ է, որ դատավորները վերականգնելու են իրենց աշխատանքը։ 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T23:20+0400
2023-07-03T23:20+0400
2023-07-03T23:20+0400
հայաստան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
ռուբեն վարդազարյան
դատավոր
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1a/26940975_0:48:1000:611_1920x0_80_0_0_65687ef0f48112b5d8330c0f8bf9ac35.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն իրականացրեց քաղաքական իշխանության կամքը` ձերբազատվելով իրենց ոչ հարմար դատավորներից և վտանգելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ու ևս 3 դատավորների լիազորությունների դադարեցմանը։ԲԴԽ–ի այսօրվա որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, նրանց լիազորությունները դադարեցվեցին։Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրագրողներին տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար: Նա քննադատել էր 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շուրջ 20 դատավորի լիազորությունները դադարեցնելու հանգամանքը:ԲԴԽ նախկին նախագահի խոսքով` Հարությունյանի վերաբերյալ վարույթն առանձնացել է նրանով, որ իրականացվել է դռնփակ ռեժիմով, իսկ դատավորը զրկված է եղել դատարանի առաջ հանդես գալու իր սահմանադրական իրավունքից։Ինչ վերաբերում է մյուս երեք դատավորներին, նրանց նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել:«Այդ օրենքում (անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին օրենքը. խմբ.) սահմանադրականության հետադարձության հետ կապված խնդիր կա` անկախ նրանից` այն ինչպես են ընդունել։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի արձագանքն էլ այդ օրենքի նախագծին խիստ բացասական է, որ չի կարելի նման օրենք ընդունել. պետությունը կկանգնի աղետի առջև։ Վստահ եմ, որ եվրոպական դատարանը այդ երեք դատավորների մասով նույնպես վարույթ է ընդունելու, և նրանք նույնպես վերադառնալու են իրենց աշխատանքին»,– նշեց ԲԴԽ նախկին նախագահը։Նման դեպքերում, ըստ Վարդազարյանի, լիազորությունները դադարեցված դատավորների գործիքակազմը մեկն է` ԲԴԽ որոշումների դեմ գանգատ տանել Եվրոպական դատարան, որովհետև այլ ընթացակարգ այս պահին գոյություն չունի։Վերոնշյալ որոշման համատեքստում ԲԴԽ նախագահը ընդգծեց, որ Եվրոպական դատարանը օրեր առաջ որոշում է կայացրել լիազորություններ դադարեցված 7 դատավորների գործը (Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և այլք) արագացված կարգով վարույթ ընդունել` քննելու համար։Ընդհանրապես ՀՀ դատական համակարգում տեղի ունեցողը, իսկ այժմ նաև ԲԴԽ–ի այսօրվա որոշումը, Վարդազարյանի կարծիքով, վտանգում են Հայաստանի վարկանիշը։ Արդեն սկսել են տարբեր միջազգային կառույցներ գնահատականներ տալ ՀՀ–ում դատական իշխանության ճնշումների վերաբերյալ։ Ասվածի օրինակը նաև այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ՀՀ–ի դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է, որ դատավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում։«Թեև սա առաջին հայացքից որևէ հետևանք չառաջացնող հայտարարություն է, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, անարձագանք չի մնում»,– հավելեց ԲԴԽ նախկին նախագահը։Հարցին, թե ինչ կարող է լինել այսօրվա որոշումից հետո, Վարդազարյանը պատասխանեց` ՀՀ դատական համակարգը մինչ այս պահ իր հեղինակությունը պահպանել էր Դավիթ Հարությունյանի նման դատավորների միջոցով, իսկ սրանից հետո, երբ, ըստ նրա, ԲԴԽ–ն քաղաքական իշխանության կամքն է կատարում և ազատվում իր համար անցանկալի դատավորներից, ամենաանցավ ելքը կարող է լինել բարձրագույն դատական խորհրդի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1a/26940975_62:0:939:658_1920x0_80_0_0_513ce5410d5c47b609e9675f4616a845.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ռուբեն վարդազարյան, դատավոր, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ռուբեն վարդազարյան, դատավոր, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ՄԻԵԴ–ից կարմիր քարտ է սպասվում. Վարդազարյանը` Հայաստանի վտանգված վարկանիշի մասին
ԲԴԽ նախկին նախագահը վստահ է, որ դատավորները վերականգնելու են իրենց աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն իրականացրեց քաղաքական իշխանության կամքը` ձերբազատվելով իրենց ոչ հարմար դատավորներից և վտանգելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ու ևս 3 դատավորների լիազորությունների դադարեցմանը։
ԲԴԽ–ի
այսօրվա որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, նրանց լիազորությունները դադարեցվեցին։
Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրագրողներին տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար: Նա քննադատել էր 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շուրջ 20 դատավորի լիազորությունները դադարեցնելու հանգամանքը:
ԲԴԽ նախկին նախագահի խոսքով` Հարությունյանի վերաբերյալ վարույթն առանձնացել է նրանով, որ իրականացվել է դռնփակ ռեժիմով, իսկ դատավորը զրկված է եղել դատարանի առաջ հանդես գալու իր սահմանադրական իրավունքից։
«Կարող ենք արձանագրել` ամեն ինչ ունեցանք, բացի արդարադատությունից։ Վստահ եմ, որ Եվրոպական դատարանը, առանց որևէ կասկածի, Դավիթ Հարությունյանի գանգատը ընդունելու է վարույթ, որոշ ժամանակ անց նա վերականգնվելու է իր աշխատանքում և իրականացնելու է իր առաքելությունը»,– ասաց Վարդազարյանը։
Ինչ վերաբերում է մյուս երեք դատավորներին, նրանց նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել:
«Այդ օրենքում (անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին օրենքը. խմբ.) սահմանադրականության հետադարձության հետ կապված խնդիր կա` անկախ նրանից` այն ինչպես են ընդունել։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի արձագանքն էլ այդ օրենքի նախագծին խիստ բացասական է, որ չի կարելի նման օրենք ընդունել. պետությունը կկանգնի աղետի առջև։ Վստահ եմ, որ եվրոպական դատարանը այդ երեք դատավորների մասով նույնպես վարույթ է ընդունելու, և նրանք նույնպես վերադառնալու են իրենց աշխատանքին»,– նշեց ԲԴԽ նախկին նախագահը։
Նման դեպքերում, ըստ Վարդազարյանի, լիազորությունները դադարեցված դատավորների գործիքակազմը մեկն է` ԲԴԽ որոշումների դեմ գանգատ տանել Եվրոպական դատարան, որովհետև այլ ընթացակարգ այս պահին գոյություն չունի։
Վերոնշյալ որոշման համատեքստում ԲԴԽ նախագահը ընդգծեց, որ Եվրոպական դատարանը օրեր առաջ որոշում է կայացրել լիազորություններ դադարեցված 7 դատավորների գործը (Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և այլք) արագացված կարգով վարույթ ընդունել` քննելու համար։
«Իմ խորին համոզմամբ` դատավորների գործը միանգամից մի որոշումով վարույթ ընդունելը այն դեղին քարտն է, որը ՄԻԵԴ–ը ցույց է տալիս ՀՀ բարձրագույն դատական խորհրդին կամ քաղաքական իշխանությանը։ Այդ մեսիջը ոնց որ թե ԲԴԽ–ն չհասկացավ. 4 դատավորի լիազորությունը կասկածելի հիմքերով և պայմաններում դադարեցնելը դա դեղին քարտը չհասկանալու մասին է խոսում։ Իսկ դեղին քարտին հաջորդում է կարմիր քարտը, ապագայում մենք կարմիր քարտն ենք տեսնելու»,– ասաց նա։
Ընդհանրապես ՀՀ դատական համակարգում տեղի ունեցողը, իսկ այժմ նաև ԲԴԽ–ի այսօրվա որոշումը, Վարդազարյանի կարծիքով, վտանգում են Հայաստանի վարկանիշը։ Արդեն սկսել են տարբեր միջազգային կառույցներ գնահատականներ տալ ՀՀ–ում դատական իշխանության ճնշումների վերաբերյալ։ Ասվածի օրինակը նաև այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ՀՀ–ի դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է, որ դատավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում։
«Թեև սա առաջին հայացքից որևէ հետևանք չառաջացնող հայտարարություն է, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, անարձագանք չի մնում»,– հավելեց ԲԴԽ նախկին նախագահը։
Հարցին, թե ինչ կարող է լինել այսօրվա որոշումից հետո, Վարդազարյանը պատասխանեց` ՀՀ դատական համակարգը մինչ այս պահ իր հեղինակությունը պահպանել էր Դավիթ Հարությունյանի նման դատավորների միջոցով, իսկ սրանից հետո, երբ, ըստ նրա, ԲԴԽ–ն քաղաքական իշխանության կամքն է կատարում և ազատվում իր համար անցանկալի դատավորներից, ամենաանցավ ելքը կարող է լինել բարձրագույն դատական խորհրդի հրաժարականը։