https://arm.sputniknews.ru/20230703/haj-iranakan-erkkvoghm-hamagvortsakcutjuny-dzevavvorvats-e-shat-bardzr-makardaki-vra-zvohuri-62068642.html
Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա․ Զոհուրի
Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա․ Զոհուրի
Sputnik Արմենիա
Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանն ու Վահագն Խաչատուրյանը հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ են... 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T14:24+0400
2023-07-03T14:24+0400
2023-07-03T14:26+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս բադախշան զոհուրի
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62067675_0:0:1280:720_1920x0_80_0_0_e5b3551991a8e708f29494a4ca516502.jpg
Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որը շուտով ավարտվելու է իր առաքելությունը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:«Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում, և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում։Զոհուրին իր հերթին նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից, և բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ է գրանցված: «Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»,-նշել է դեսպանը:Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը:Նշենք, որ ավելի վաղ Իրանի դեսպանին ընդունել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62067675_213:0:1173:720_1920x0_80_0_0_bfe90930197a303f238bb53992399b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս բադախշան զոհուրի, վահագն խաչատուրյան, видео
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս բադախշան զոհուրի, վահագն խաչատուրյան, видео
Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա․ Զոհուրի
14:24 03.07.2023 (Թարմացված է: 14:26 03.07.2023) Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանն ու Վահագն Խաչատուրյանը հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ են քննարկել:
Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որը շուտով ավարտվելու է իր առաքելությունը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
«Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում, և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում։
Զոհուրին իր հերթին նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից, և բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ է գրանցված: «Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»,-նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը:
Հիշեցնենք`
Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։