https://arm.sputniknews.ru/20230703/azat-gjughum-zvohvatsnneri-tsnvoghnery-krkin-pak-handipumn-en-unecel-hh-varchapet-het-62066572.html
Ազատ գյուղում զոհվածների ծնողները կրկին փակ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ
Ազատ գյուղում զոհվածների ծնողները կրկին փակ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ
Sputnik Արմենիա
Ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը խոսել է վերջին շրջանում գործի հետ կապված որոշ մանրամասների մասին։ 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T13:37+0400
2023-07-03T13:37+0400
2023-07-03T16:58+0400
նորիկ նորիկյան
ազատ գյուղ
հրդեհ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037273_0:0:1601:901_1920x0_80_0_0_2896db55cde25352bfc3471551968e6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնեց ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը անձամբ չի մասնակցել և կոռեկտ չէ, որ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվություն հայտնի։Խոսելով սպասվելիք փորձաքննությունների եզրակացությունների մասին նա հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ դրանց պատասխանները ստացվեն։ Դրանից հետո մեծ հավանականություն կա, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտի մասին և գործը կուղարկվի դատարան։Նա հավելեց, որ այլ վարկածներ ասելով` տուժողները չեն բացառում ինչպես դիվերսիայի, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։«Մենք տպավորություն ենք ստանում, որ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»։Նա հավելեց նաև, որ ապրիլի 18-ին Ազատ գյուղում` դեպքի վայրում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էին նաև ապրիլի 27–ին։ Այն ժամանակ հանդիպումը ընթացել է 2 ժամ։ Ծնողները լրագրողների պատմել էին, որ Փաշինյանի հետ քննարկել են մի շարք հարցեր, ցույց են տվել իրենց ձեռքի տակ եղած լուսանկարներն ու փասերը։ Փաստաբան Նորայր Նորիկյանը այն ժամանակ էլ ներկա չի եղել փակ հանդիպմանը։ Մահացել է զինվորական կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման ԲարսեղյանըՀիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
ազատ գյուղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037273_68:0:1491:1067_1920x0_80_0_0_ae579db658afcd5b8f7baa55e82d4e4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորիկ նորիկյան, ազատ գյուղ, հրդեհ, նիկոլ փաշինյան
նորիկ նորիկյան, ազատ գյուղ, հրդեհ, նիկոլ փաշինյան
Ազատ գյուղում զոհվածների ծնողները կրկին փակ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ
13:37 03.07.2023 (Թարմացված է: 16:58 03.07.2023) Ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը խոսել է վերջին շրջանում գործի հետ կապված որոշ մանրամասների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնեց ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը անձամբ չի մասնակցել և կոռեկտ չէ, որ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվություն հայտնի։
Խոսելով սպասվելիք փորձաքննությունների եզրակացությունների մասին նա հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ դրանց պատասխանները ստացվեն։ Դրանից հետո մեծ հավանականություն կա, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտի մասին և գործը կուղարկվի դատարան։
«Տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ օրենսդրությամբ արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի՞ քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել կամ հերքվել` դեռևս մեզ հայտնի չէ։ Տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների մեջ, և այդ իսկ պատճառով նրանց մոտ կասկածները չեն փարատվել»,– ասաց Նորայր Նորիկյանը։
Նա հավելեց, որ այլ վարկածներ ասելով` տուժողները չեն բացառում ինչպես դիվերսիայի, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։
«Մենք տպավորություն ենք ստանում, որ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»։
Նա հավելեց նաև, որ ապրիլի 18-ին Ազատ գյուղում` դեպքի վայրում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էին
նաև ապրիլի 27–ին։ Այն ժամանակ հանդիպումը ընթացել է 2 ժամ։ Ծնողները լրագրողների պատմել էին, որ Փաշինյանի հետ քննարկել են մի շարք հարցեր, ցույց են տվել իրենց ձեռքի տակ եղած լուսանկարներն ու փասերը։ Փաստաբան Նորայր Նորիկյանը այն ժամանակ էլ ներկա չի եղել փակ հանդիպմանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։