https://arm.sputniknews.ru/20230703/akh-qartughar-armen-grigvorjany-kmekni-amn-62056260.html
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպելու է Ջեյք Սալիվանի հետ։ 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T08:53+0400
2023-07-03T08:53+0400
2023-07-03T09:12+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ամն
ջեյք սալիվան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27583332_0:0:1601:901_1920x0_80_0_0_57de15d487cc750ea60c2be2bbf061b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։Ըստ ԱԽ–ի` Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում անցկացրին երկկողմ բանակցություններ:Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:Բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, սակայն մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27583332_0:0:1421:1065_1920x0_80_0_0_db9e70d35c9eb649ba931a87d9db0896.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ամն, ջեյք սալիվան
հայաստան, արմեն գրիգորյան, ամն, ջեյք սալիվան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
08:53 03.07.2023 (Թարմացված է: 09:12 03.07.2023) Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպելու է Ջեյք Սալիվանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Տեղեկությունը հրապարակվել է
ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«Այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԽ–ի` Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ
հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում անցկացրին երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական
Ջեյք Սալիվանի հետ:
Բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, սակայն մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: