https://arm.sputniknews.ru/20230702/hrdehner-fransiajum-7-dzerbakalvats-shvejcariajum-ankargutjunneri-fvonin-62044486.html
Հրդեհներ Ֆրանսիայում, 7 ձերբակալված Շվեյցարիայում՝ անկարգությունների ֆոնին
Հրդեհներ Ֆրանսիայում, 7 ձերբակալված Շվեյցարիայում՝ անկարգությունների ֆոնին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Ֆրանսիայում հարձակումներ են եղել 10 ոստիկանական տեղամասի, վեց տեղական ոստիկանական բաժանմունքի և ժանդարմերիայի 10 զորանոցների վրա։ 02.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-02T11:55+0400
2023-07-02T11:55+0400
2023-07-02T12:06+0400
ֆրանսիա
անկարգություններ
շվեյցարիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/02/62043624_0:0:1281:720_1920x0_80_0_0_0b48af78aaff84100b8be6aff72a8bda.jpg
Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին հասարակական վայրերում ավելի քան800 հրդեհ է գրանցվել, հաղորդում է LCI ռադիոկայանը ՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:«Ութ հարյուր յոթանասունմեկ հրդեհ հասարակական վայրերում (շաբաթ օրը՝ 2560), տրանսպորտային միջոցների 577 հրկիզում (շաբաթ օրը՝ 1350) և 74 հրդեհ շենքերում (շաբաթ օրը՝ 234)»,-ասված Է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:Միաժամանակ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գիշերային անկարգությունների ժամանակ յոթ մարդ է ձերբակալվել, որոնցից 6-ը՝ անչափահասներ։ Ականատեսների խոսքով՝ անկարգություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ, նրանք իրավապահների վրա սալաքարեր և առնվազն մեկ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել։Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարներին ոգեշնչել են հարևան Ֆրանսիայում սկսված անկարգությունները։ Փողոցներ դուրս գալու կոչերը տարածվել են սոցցանցերի միջոցով։Ցուցարարները հարձակվել են խանութների, ապա՝ դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Ոստիկանները վնասվածքներ չեն ստացել։«Մինչև առավոտ ոստիկանությունը յոթ ձերբակալություն է կատարել։ Ձերբակալվածների թվում վեց անչափահաս կա»,- ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ։Խոսքը ծագումով Պորտուգալիայից, Բոսնիայից և Սոմալիից երեք աղջիկների, վրացական և սերբական ծագումով տղաների, ինչպես նաև մի շվեյցարացու մասին է, նրանք 15-17 տարեկան են: Միակ չափահաս ձերբակալվածը 24-ամյա շվեյցարացի է։Ականատեսների տվյալներով՝ Լոզանի ցուցարարների շարքերում նկատվել են 15 տարեկանից փոքր տարիքի երեխաներ։Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
ֆրանսիա
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Парижская полиция оттеснила людей от Триумфальной арки в сторону Елисейских полей
Sputnik Արմենիա
Парижская полиция оттеснила людей от Триумфальной арки в сторону Елисейских полей, чтобы не допустить проведения акции протеста. Правоохранители пытаются помешать формированию большой толпы, рассекая собравшихся на группы. Те разбегаются, но потом снова возвращаются
2023-07-02T11:55+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/02/62043624_151:0:1111:720_1920x0_80_0_0_d03b2ae2ba266154b74629a93d376390.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, անկարգություններ, շվեյցարիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ֆրանսիա, անկարգություններ, շվեյցարիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հրդեհներ Ֆրանսիայում, 7 ձերբակալված Շվեյցարիայում՝ անկարգությունների ֆոնին
11:55 02.07.2023 (Թարմացված է: 12:06 02.07.2023) Նշվում է, որ Ֆրանսիայում հարձակումներ են եղել 10 ոստիկանական տեղամասի, վեց տեղական ոստիկանական բաժանմունքի և ժանդարմերիայի 10 զորանոցների վրա։
Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին հասարակական վայրերում ավելի քան800 հրդեհ է գրանցվել, հաղորդում է LCI ռադիոկայանը ՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:
«Ութ հարյուր յոթանասունմեկ հրդեհ հասարակական վայրերում (շաբաթ օրը՝ 2560), տրանսպորտային միջոցների 577 հրկիզում (շաբաթ օրը՝ 1350) և 74 հրդեհ շենքերում (շաբաթ օրը՝ 234)»,-ասված Է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գիշերային անկարգությունների ժամանակ յոթ մարդ է ձերբակալվել, որոնցից 6-ը՝ անչափահասներ։ Ականատեսների խոսքով՝ անկարգություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ, նրանք իրավապահների վրա սալաքարեր և առնվազն մեկ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարներին ոգեշնչել են հարևան Ֆրանսիայում սկսված անկարգությունները։ Փողոցներ դուրս գալու կոչերը տարածվել են սոցցանցերի միջոցով։
Ցուցարարները հարձակվել են խանութների, ապա՝ դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Ոստիկանները վնասվածքներ չեն ստացել։
«Մինչև առավոտ ոստիկանությունը յոթ ձերբակալություն է կատարել։ Ձերբակալվածների թվում վեց անչափահաս կա»,- ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ։
Խոսքը ծագումով Պորտուգալիայից, Բոսնիայից և Սոմալիից երեք աղջիկների, վրացական և սերբական ծագումով տղաների, ինչպես նաև մի շվեյցարացու մասին է, նրանք 15-17 տարեկան են: Միակ չափահաս ձերբակալվածը 24-ամյա շվեյցարացի է։
Ականատեսների տվյալներով՝ Լոզանի ցուցարարների շարքերում նկատվել են 15 տարեկանից փոքր տարիքի երեխաներ։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։