https://arm.sputniknews.ru/20230702/hishvoghutjan-gnacqy-tujl-e-talis-ashakertnerin-haskanal-khaghagh-kjanqi-giny-sandikvov-62048393.html
«Հիշողության գնացքը» թույլ է տալիս աշակերտներին հասկանալ խաղաղ կյանքի գինը. Սանդիկով
«Հիշողության գնացքը» թույլ է տալիս աշակերտներին հասկանալ խաղաղ կյանքի գինը. Սանդիկով
Sputnik Արմենիա
Ծրագրի շրջանակներում 2025 թվականին նախատեսվում է կազմակերպել «Հաղթանակի գնացք» ԱՊՀ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ։ 02.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-02T15:51+0400
2023-07-02T15:51+0400
2023-07-02T15:51+0400
հայրենական մեծ պատերազմ
բելառուս
ռուսաստան
հայաստան
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61407750_0:132:800:582_1920x0_80_0_0_1d76e14fe297470ed27d962cd9cfc90e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Հիշատակի գնացք» նախագծին մասնակցող հայ աշակերտները ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ այցելել են Բելառուսի Ժլոբինի շրջանի Կրասնի Բերեգ քաղաքում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհված երեխաների հուշարձան, տեղեկացնում է BelTA-ն։Լրագրողների հետ զրույցում Սանդիկովը նշել է, որ «Հիշատակի գնացքը» թույլ է տալիս ծրագրին մասնակցող աշակերտներին զգալ իրենց նախնիների՝ խաղաղ կյանքի համար վճարած գնի ամբողջ խորությունը։Նախագիծը մեկնարկել է անցյալ տարի՝ Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանականների նախաձեռնությամբ։ Այս տարի դրան միացել են Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների խորհրդարանները։ Համաձայն ծրագրի՝ ճեմարանների ուսանողների համար անցկացվում են ճանաչողական այցեր Ռուսաստանի և Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի ռազմական փառքի վայրեր։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ից 20 աշակերտ կմեկնի Մոսկվա, այնուհետև գնացքով կուղևորվի Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների: «Հիշողության գնացքին» կմասնակցեն երեխաներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից․ ԿոսաչևԱշակերտները ընտրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում։Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հաղթանակի գնացք» ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ:
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61407750_24:0:800:582_1920x0_80_0_0_9eb2df6c3c5bf971b3305c99abb2e600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, բելառուս, ռուսաստան, հայաստան, դպրոցական
հայրենական մեծ պատերազմ, բելառուս, ռուսաստան, հայաստան, դպրոցական
«Հիշողության գնացքը» թույլ է տալիս աշակերտներին հասկանալ խաղաղ կյանքի գինը. Սանդիկով
Ծրագրի շրջանակներում 2025 թվականին նախատեսվում է կազմակերպել «Հաղթանակի գնացք» ԱՊՀ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Հիշատակի գնացք» նախագծին մասնակցող հայ աշակերտները ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ այցելել են Բելառուսի Ժլոբինի շրջանի Կրասնի Բերեգ քաղաքում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհված երեխաների հուշարձան, տեղեկացնում է BelTA-ն։
Լրագրողների հետ զրույցում Սանդիկովը նշել է, որ «Հիշատակի գնացքը» թույլ է տալիս ծրագրին մասնակցող աշակերտներին զգալ իրենց նախնիների՝ խաղաղ կյանքի համար վճարած գնի ամբողջ խորությունը։
«Հայրենական մեծ պատերազմում զոհված երեխաների հուշարձան այցելությունը աշակերտների մոտ մեծ հույզեր առաջացրեց։ Երեխաներն ու մեծահասակները չթաքցրին իրենց արցունքները։ Հուշահամալիրը ստիպեց մտածել այն մասին, որ այդ պատերազմում թե՛ երեխաները, թե՛ դեռահասները վճարել են իրենց արյամբ, իրենց կյանքով, որպեսզի գալիք սերունդները խաղաղ, անհոգ մանկություն ունենան», - ասել է Սանդիկովը։
Նախագիծը մեկնարկել է անցյալ տարի՝ Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանականների նախաձեռնությամբ։ Այս տարի դրան միացել են Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների խորհրդարանները։ Համաձայն ծրագրի՝ ճեմարանների ուսանողների համար անցկացվում են ճանաչողական այցեր Ռուսաստանի և Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի ռազմական փառքի վայրեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ից 20 աշակերտ կմեկնի Մոսկվա, այնուհետև գնացքով կուղևորվի Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:
Աշակերտները ընտրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում։
Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հաղթանակի գնացք» ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ: