00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենգեն վիզա ստանալը` երազանք, կամ որտեղ են «քցում» տուրիստներին ու տուրիստականներին

© Sputnik / Aram Nersesyan Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպական որոշ դեսպանատներ «պարտադրում են» գնել չարտերային թռիչքների տոմսեր և միայն դրանից հետո նշանակում հարցազրույցի կամ փաստաթղթերի հանձնման օրը։ Դեսպանատանը օր ամրագրելն առհասարակ բիզնես է դարձել։
Արդեն տևական ժամանակ է` շենգենյան վիզա ստանալը նյարդեր քայքայող քաշքշուկ է դարձել։ Գործընթացի ամենաբարդ մասը դարձել է դեսպանատներում, հյուպատոսարաններում կամ վիզա կենտրոններում, այսպես ասած, հարցազրույցի օր ամրագրելը։ Զբոսաշրջային թեմաներով ֆեյսբուքյան խմբերում նույնաբովանդակ հայտարարություններ են` օգնեք այս կամ այն դեսպանատանն «օր վերցնել»։ Եվ օգնողներ գտնվում են, իհարկե, գումարի դիմաց, որը տատանվում է 20-80 հազար դրամի սահմաններում` կախված նրանից, թե որքան «անհույս է» այն դեսպանատունը, որի համար օր եք փնտրում կամ որքան մոտ ժամկետ է պետք։ Ընդ որում` այս միջնորդավճարը միայն օր ամրագրելու համար է, չի վերաբերում ոչ փաստաթղթերի պատրաստմանը, ոչ հյուպատոսական վճարին։
Ստացվում է` մի կողմից Եվրոպան ավելի հասանելի է դառնում բյուջետային ավիաընկերությունների տրամադրում, մյուս կողմից ծայրաստիճան անհասանելի` վիզա ստանալու անկարելիության պատճառով։
«Էնի Վիշ» տուրիստական ընկերության տնօրեն Ալինա Պետրոսյանը ստեղծված խնդիրների լուծման հույսեր չի տեսնում։ Ասում է` իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի է բարդանում։ Չի հասկանում, թե ինչպես է հնարավոր, որ անխտիր բոլոր դեսպանատները «փակ» վիճակում լինեն, այցելության օր հնարավոր չլինի ամրագրել։ Կարծում է, որ նույնիսկ լոուքոսթեր թռիչքների մուտքն ու դեպի Եվրոպա ճամփորդողների թվի աճը սա չի բացատրում։
«Հայաստանում չկա այնքան զբոսաշրջիկ, որ հնարավոր չլիներ որևէ դեսպանատանն օր ֆիքսել։ Այսօրվա դրությամբ եթե փորձենք զբոսաշրջիկի համար օր ամրագրել, ապա դա կլինի օգոստոսից, սեպտեմբերից հետո, իսկ, օրինակ, Իտալիայի դեպքում դեկտեմբերին է միայն»,– ասում է մեր զրուցակիցը։
Զբոսաշրջիկների շրջանում տարածված կարծիք կա, թե իրավիճակի մեղավորը տուրիստականներ են, «տեղերը վերցնում են, հետո վաճառում»։ Ալինան նշեց` դա թյուր կարծիք է, գոնե ազնիվ, իրենց քրտինքով աշխատող տուրիստականներն իրենք էլ են անելանելի վիճակում հայտնվել։
«Այսօր ընդամենը մեկ դեսպանատուն կա, որ կարող ես նախապես վերցրածդ ժամադրությունը չեղարկել և վերցնել այլ անձի անունով. Դա Ֆրանսիայի դեսպանատունն է։ Այլ դեսպանատներում եթե չեղարկում ես՝ այլևս տեղ չի բացում։ Տուրիստականները չեն կարող նման բան անել, ծրագրավորողներ են, որոնք բոտերի միջոցով վերցնում են ժամադրությունները։ Պատկերացրեք` ինչ–որ մեկի անձնագրով տեղ են վերցրել, չեղարկում են ժամադրությունը, ես տեսնում եմ, որ օր բացվեց, փորձում եմ վերցնել, կայքը կախվում է, չի աշխատում այնքան ժամանակ, մինչև բոտը գալիս է, տեղը փակում է, նոր կայքը սկսում է աշխատել»,– պատմում է Ալինան։
Սա էլ բավական չէ, Ալինայի խոսքով, մեկ այլ խնդիր էլ է ի հայտ եկել, որն ավելի է ծանրացնում առանց այն էլ բարդ իրավիճակը։ Որոշ վիզա կենտրոններ և դեսպանատներ համագործակցում են չարտերային թռիչքներ իրականացնող ընկերությունների հետ և, ինչ–որ առումով, պարտադրում են գնել չարտերային թռիչքների տոմսեր, որպեսզի դեսպանատուն այցելության օր տրամադրվեն։
Նվաստացուցիչ է դեսպանատների առաջ վիզը ծուռ կանգնելը. Ապրեսյանը` Շենգեն վիզայի խնդրի մասին
«Օրինակ, Կիպրոսի և Հունաստանի դեսպանատներում է այդպես։ Ես հասկանում եմ, որ իրենց չարտերների համար պետք է ունենան ֆիքսված, նաև հավելյալ օրեր, բայց ես համաձայն չեմ, որ պետք է մինչև սեզոնի ավարտ բոլոր տեղերը փակել ու պարտադրել զբոսաշրջիկին, որ գնի չարտերային տոմս։ Դա զբոսաշրջիկի իրավունքների կոպտագույն խախտում է։ Կիպրոսի դեսապանատունը մինչև օգոստոսի վերջ փակել է բոլոր տեսակի ժամադրությունները, եթե դու ուզում ես ճամփորդել «Վիզէյրի» 100 եվրոյանոց տոմսով ու սեզոնին, շանս չունես։ Եթե ձեռք ես բերում չարտերի տոմս, որի արժեքը սկսվում է 400 եվրոյից, քեզ տրամադրում են օրեր»,– նշում է մասնագետը։
Նրա խոսքով` օրինակ, իսպանական վիզաների կենտրոնի դեպքում յուրաքանչյուր 15 օրը մեկ հասանելի են դառնում հաջորդ 15 օրվա ժամադրություններ։ Եթե չի ստացվում կամ ժամանակը չի բավականացնում օր վերցնել, իրենք ունեն նաև հատուկ փրայմ–թայմեր, երբ զանգի միջոցով են կարողանում ժամադրություն ամրագրել։ Այս դեպքում չարտերային թռիչք իրականացնող ընկերությունն ունի իր տեղերը, ու դա նորմալ է, բայց մյուսներին էլ են հնարավորություն տալիս։
«Հունականի հետ մեկ այլ խնդիր էլ կա։ Երբ ուզում ես ժամադրությունը վերցնել, պետք է կոդ ուղարկվի քեզ, մուտքագրես, որ հաստատվի, կոդը սովորության համաձայն երբեք չի գալիս կամ հազվադեպ է գալիս, երբ բարձրաձայնում ենք, ասում են` կարող եք գրել, արտահերթ տանք այդ ռեալ տեղը, ու դրա համար հավելյալ 15 հազար դրամ են գանձում»։
Ինչպե՞ս են այս պայմաններում աշխատում. Ալինայի խոսքով` մեծ վնասներ են կրում։ Եթե հիմա զբոսաշրջիկը դիմում է և ուզում է մեկնել Ֆրանսիա, ստիպված են լինում առաջարկել, օրինակ, ձեռք բերել հունական չարտերային թռիչքի ավիատոմս, Հունաստանի դեսպանատանը վերցնել ժամադրություն, մեկնել Հունաստան, այնտեղից էլ` Ֆրանսիա։
«Բացի այն, որ հավելյալ ծախսեր են զբոսաշրջիկի համար, ըստ էության, ստացվում է նաև ինչ–որ առումով խաբեություն է։ Սրա փոխարեն կարող էր նորմալ դիմել իր մեկնման երկրի դեսպանատուն, ստանալ վիզա ու հանգիստ գնալ։ Ֆրանսիական դեսպանատանը պարզապես անհնար է հիմա տեղ վերցնել, վերջին անգամ երևի 4 ամիս առաջ եմ վերցրել։ Անգամ եթե ազատ տեղ ցույց է տալիս, օրինակ, սեպտեմբերի 21, «քլիք» եմ անում, միանգամից փակ է ցույց տալիս կամ սկսում եմ լրացնել, համակարգը փակում է, կախում է»,– դժվարությունները շարունակում է ներկայացնել Ալինան։
Բոլոր այս խնդիրների հետ միասին նաև ավելացել են անհարկի մերժումները, անգամ բազմակի մուտքի (մուլտի վիզա) բազմաթիվ արտոնագրեր ունեցող մարդիկ կարող են մերժվել, հատկապես մերժումները շատացել են Լեհաստանի և Հունաստանի դեսպանատների կողմից։
Շենգենյան խառնաշփոթ ՀՀ–ում. ե՞րբ կլուծվի վիզաների կենտրոններում առկա հերթերի հարցը
«Մենք նախկինում նման բան չենք ունեցել, որ վճարված տոմսով, հյուրանոցով, առաջներում ունեցած բազմաթիվ մուլտիվիզաներով մտներ, մերժում ստանար, հիմա ունենում ենք նման իրավիճակներ ու չենք կարողանում մեր զբոսաշրջիկներին դա բացատրել։ Զբոսաշրջիկն առաջին հերթին խնդիրը մեր մեջ է տեսնում։ Անկախատեսելի են դարձել մերժումները»,– ասում է մասնագետը։
Նման անհասկանալի մերժում են ստացել տիկին Գոհարն ու ընտանիքի 4 անդամները։ Մեզ հետ զրույցում տիկին Գոհարը նշեց, որ ամեն տարի ընտանիքի հետ տարբեր երկրներում են հանգիստն անցկացնում, 5 անգամ Կրետեում են եղել, այս անգամ պատրաստվում էին 6-րդ անգամ լինել, անհեթեթ պատճառաբանությամբ մերժում ստացան։
«Հունիսի 7-ին դիմեցինք, հունիսի 13-ին մերժում ստացանք, օգոստոսի 8-ին պետք է մեկնեինք, նամակներ ենք գրել դեսպանատուն, բազմաթիվ անգամներ զանգել ենք, պատասխան չկա։ Մեզ ասացին, որ կարող ենք նորից փաստաթղթերը ներկայացնել, բայց հիմա էլ ժամադրության օր չկա։ Տուրիստական ընկերություններից մեկում մեզ առաջարկեցին, թե կարող ենք ռեստորաններից մեկի հարևանությամբ գործող օֆիսից օր գնել` 1 անձի համար վճարելով 50-60 հազար դրամ»,– պատմում է տիկին Գոհարը, ով նախկինում նաև բազմակի մուտքի շենգենյան վիզաներ է ունեցել։
Օր ամրագրելու համար վճարելու տարբերակին դեմ են, ու հարցը գումարը չէ, այլ խաբեությունը, որի զոհն են դառնում։ Տիկին Գոհարն ասում է` իրենք միակը չեն, որ այս վիճակում են, իրենց ընկերներն էլ 9-ը հոգով էին ցանկանում մեկնել, 9-ին էլ մերժել են։
«Մեզնից ավելի շատ ճամփորդած մարդիկ են, եթե ես 25 երկրում եմ եղել, իրենք ինձնից էլ շատ, բայց ոչ մի վստահություն չկա, որ նորից դիմեն, նորից չեն մերժվի»։
Ալինա Պետրոսյանը վստահ է, որ զբոսաշրջային ոլորտում ստեղծված այդ խառնաշփոթը կարգավորելու համար տուրիստական ընկերությունները պետք է միավորեն ուժերը, միասնական ձայն բարձրացնեն։ Բայց նման բան չի լինում, կարծում է` շատերը խուսափում են խոսել` վախենալով, թե եթե խոսեն, իրենց զբոսաշրջիկների համար կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ։ Արդյունքում` կամ համակերպվում են, կամ զարտուղի ճամփաներ որոնում։ Ալինան ասում է` լռելը ելք չէ, կարգավորվելու փոխարեն ամեն բան ավելի է վատանում։
ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
Ալինայի կարծիքով` լուծման լավագույն տարբերակը կլինի ներդնել այնպիսի համակարգ, որ կիրառում են Անգլիայի և ԱՄՆ դեսպանատները` լրացնել դիմում–հայտը, վճարել վիզայի գումարը, նոր այցելության օր վերցնել։ Վստահ է, որ այդ պարագայում բոտեր, չարտերների կողմից փակված տեղեր չեն լինի, որովհետև մարդիկ պետք է մտնեն համակարգ, հստակ լրացնեն դիմումները, վճարում կատարեն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Տուրիզմի կոմիտե դիմել են այս խնդիրներով, Ալինան նշեց` նախկինում երբ զրույցներ եղել են, պատասխան են լսել, որ իրենք կենտրոնանում են ներգնա տուրիզմի վրա, քանի որ արտագնայի դեպքում գումարները երկրից դուրս են գնում։ Կարծում է, որ այս հարցով պետք է ԱԳՆ–ն զբաղվի, բայց կրկին` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոլորտի ձայնը հասցնելու համար համախմբածություն է պետք, որը պարզապես չկա։
Լրահոս
0