00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան

© Photo : official site of the President of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից, ավարտած քաղաքականով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է։
«Այսօր ՀՀ լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում` ընդդիմության ներկայացուցիչները կա’մ արդարացվում, կա’մ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Քանի որ կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և գիտեմ, որ դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ:
«Երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է»,– նշել է վարչապետը։
Փաշինյանը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել է, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում` երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,- ասել է վարչապետը։
Նա վստահեցրել է, որ հնարավոր չէ հանդուրժել այդ երևույթի ներկայությունը և դրա դեմ ամենօրյա պայքարը լինելու է ավելի ու ավելի հետևողական։
Փաշինյանն ընդգծել է, որ դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է:
«Աննախադեպ իրադարձություն է». Փաշինյանը` նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին
Լրահոս
0