00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կտրատած պանիրն ավելի վտանգավոր է, քան ձմերուկը. Պիպոյանը` առաջարկվող արգելքի մասին

Իրավական ակտերը մշակվում են ոչ թե ֆեյսբուքյան կատակների, այլ խնդիրների լուծման համար. Պիպոյան
Բաժանորդագրվել
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է էկոնոմիկայի նախարարության` կտրած սեխի ու ձմերուկի վաճառքը արգելելու առաջարկը։
Կտրած ձմերուկի և սեխի վաճառքը արգելող իրավական ակտը մշակվել է առանց ռիսկի գնահատման, ինչը ՀՀ օրենսդրության պահանջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը` մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած օրինագիծը, որը լայն արձագանքի է արժանացել։
Գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է արգելել կտրած կամ մասերի բաժանած ձմերուկի և սեխի վաճառքը։

«Իրավական ակտերը մշակվում են ոչ թե հանրությանը 2-3 օր բարձր տրամադրություն ապահովելու և «Ֆեյսուքում» կատակներ անելու, այլ հանրային առողջապահական խնդիրների լուծման համար։ Ռիսկի գնահատումը ենթադրում է հստակ մեթոդաբանություն, այսինքն` դա օրենքի հստակ պահանջ է, որ ռիսկի գնահատումը իրականացնում են ոչ թե պատկան մարմինները, այլ գիտական կառույցները, որոնց նշանակում է ՀՀ կառավարությունը»,– ասում է Պիպոյանը` արձանագրելով, որ նման մարմին այս պահին Հայաստանում պարզապես չկա։

Նրա խոսքով` ձմերուկն ու սեխը` որպես բուսական ծագմամբ սննդամթերք, վտանգավոր են հատկապես քիմիական նյութերի ներգործության հետևանքով։
«Բոլորս գիտենք, որ ժամանակակից աշխարհում բուսական ծագմամբ մթերքի արտադրությունն իրականացվում է պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառությամբ։ Մեզ մոտ համապատասխանության գնահատում չանցած միրգը, բանջարեղենը դաշտից հավաքվում է, գնում գյուղատնտեսական տոնավաճառ, այնտեղից առավոտյան գնում են, բերում Երևան, իրացնում են փաստացի պետական որևէ վերահսկողություն չանցած մթերքը։ Եվ փոխարենը պատկան մարմինները զբաղվեն այս հարցերով, որ նվազագույնի հասցնեն քիմիական նյութերի` պեստիցիդների, քիմիական պարարտանյութերի օգտագործման քանակները, զբաղված են ինչ–որ ոչ էական, անիմաստ գործողություններով»,– նշում է Պիպոյանը։
Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ոչ միայն սեխն ու ձմերուկը, այլև ցանկացած բուսական ծագման սննդամթերք օգտագործելուց առաջ լավ լվանալ` դրանց վրայից ամբողջությամբ մաքրելով քիմիական պարարտանյութերի մնացորդները։
Իսկ եթե դրանք արդեն կտրտված են, լվանալը դառնում է անհնար` բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։
Ի դեպ, Պիպոյանի դիտարկմամբ` բացի նախարարության մատնանշած մթերատեսակներից, շատ ավելի վտանգավոր է նաև կտրտած կենդանական ծագման սննդամթերք գնելն ու օգտագործելը։ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, օրինակ, կտրատած երշիկների, պանիրների, անգամ պատրաստի վաճառվող աղցանների մեջ տարբեր միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել։ Պատճառը, Պիպոյանի խոսքով, սլայսերների` կտրատող սարքերի ոչ պատշաճ մաքրությունն է։
Լուրջ խնդիր է նաև ռեստորաններում ու հանրային սննդի կետերում անվտանգային համակարգի ստուգման բացակայությունը, որի հետևանքով ևս թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվում։
Լրահոս
0