https://arm.sputniknews.ru/20230701/eritasardakan-ea-hajastany-nerkajacnvogh-4-ymbishnery-durs-ekan-ezrapakich-62034350.html
Փայլուն հաղթանակներ. Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս եկան Մ20 ԵԱ–ի եզրափակիչ
Փայլուն հաղթանակներ. Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս եկան Մ20 ԵԱ–ի եզրափակիչ
Sputnik Արմենիա
Մրցագորգ դուրս եկած բոլոր ըմբիշները խոշոր հաշվով հաղթեցին մրցակիցներին։ 01.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-01T19:39+0400
2023-07-01T19:39+0400
2023-07-01T20:11+0400
հայաստան
ըմբիշ
սպորտ
ըմբշամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/01/62034591_0:0:1600:900_1920x0_80_0_0_5054bfbd2a7b3c3cfbaf6be08b11f581.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային 4 ըմբիշները դուրս եկան եզրափակիչ։Առաջինը մրցագորգ դուրս եկավ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և 19։ 9 հաշվով պարտության մատնեց ռումինացի Բենջամեն Բադժեին։74 կգ քաշային Հայկ Պապիկյանը 6։2 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշապիևին։86 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանն էլ ուժերը չափեց ուկրաինացի Իվան Չեռնոգուզի հետ ու հաղթեց 17։6 հաշվով։Մեր հավաքականից վերջինը մրցագորգ դուրս եկավ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը ու 10։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սալի Սալիևին։Նշենք, որ այսօր 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալը վիճարկելու է վրացի Նիկա Պանցուլայայի հետ, 65 կգ քաշային կարգում էլ երրորդ տեղի համար Անդրանիկ Ավետիսյանը ուժերն է չափելու ռումինացի Դանիել Սանդուի հետ, իսկ 79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։«Թիմում հիանալի մթնոլորտ է». Նաիր Տիկնիզյանը` Հայաստանի հավաքականի և իր առաջին գոլի մասինՀիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:ՖԻԴԵ–ի լավագույնների աղյուսակում 5 հայ շախմատիստ է ընդգրկվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/01/62034591_191:0:1391:900_1920x0_80_0_0_dcad2a52d92f77deacbf77bf378951ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, սպորտ , ըմբշամարտ
հայաստան, ըմբիշ, սպորտ , ըմբշամարտ
Փայլուն հաղթանակներ. Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս եկան Մ20 ԵԱ–ի եզրափակիչ
19:39 01.07.2023 (Թարմացված է: 20:11 01.07.2023) Մրցագորգ դուրս եկած բոլոր ըմբիշները խոշոր հաշվով հաղթեցին մրցակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային 4 ըմբիշները դուրս եկան եզրափակիչ։
Առաջինը մրցագորգ դուրս եկավ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և 19։ 9 հաշվով պարտության մատնեց ռումինացի Բենջամեն Բադժեին։
74 կգ քաշային Հայկ Պապիկյանը 6։2 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշապիևին։
86 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանն էլ ուժերը չափեց ուկրաինացի Իվան Չեռնոգուզի հետ ու հաղթեց 17։6 հաշվով։
Մեր հավաքականից վերջինը մրցագորգ դուրս եկավ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը ու 10։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սալի Սալիևին։
Նշենք, որ այսօր 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալը վիճարկելու է վրացի Նիկա Պանցուլայայի հետ, 65 կգ քաշային կարգում էլ երրորդ տեղի համար Անդրանիկ Ավետիսյանը ուժերն է չափելու ռումինացի Դանիել Սանդուի հետ, իսկ 79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը: