00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում թափառող շների համար կացարաններ կկառուցվեն, կենդանասերները կօգնեն

© Sputnik / Aram NersesyanԿենդանիների խնամքի կենտրոնում
Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
Կենդանիների խնամքի կենտրոնում
Բաժանորդագրվել
Երևանում ծրագրվում է շների համար 4-5 կացարան կառուցել, որտեղ կենդանիների խնամքով կզբաղվեն կենդանասերները։ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատարը վստահ է, որ բոլոր կենդանասերների նպատակը մեկը պետք է լինի, որ թափառող կենդանիներ փողոցում չլինեն։
Երևանում թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար կկառուցվեն շների համար նախատեսված կացարաններ, որտեղ կենդանասերները նրանց խնամելու, կերակրելու հնարավորություն կունենան։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ի նախաձեռնությամբ իրենց տարածքին կից մոտ ապագայում մեծ կացարան կկառուցվի, որի օրինակով 4-5 կացարաններ կկառուցվեն նաև տարբեր վարչական շրջաններում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է ՀՈԱԿ–ում, ուսումնասիրել տարածքը և տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի հետ զրուցել կացարանների, շների ստերջացման ծրագրի և զբոսայգիներում կենդանիների համար առանձնացված տարածքներ ունենալու մասին։

Երևան համայնքը շներին կացարան ու սնունդ կտա, կենդանասերները` սեր ու հոգատարություն

Երևանում ստերջացման ենթակա կենդանիների թիվը սկսում է նվազել, որը հնարավորություն է տալիս դրամական միջոցների մի մասը հատկացնել մեկ այլ ծրագրի` ստերջացված շներին կացարաններով ապահովելու համար։
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ին կից կկառուցվի 200-300 շան համար նախատեսված մեծ կացարան, որտեղ կլինեն ինչպես առանձնացված վանդակներ, այնպես էլ շների զբոսանքի համար մեծ տարածք։
© Sputnik / Aram NersesyanՀարություն Առաքելյան
И.о. директора Центра по уходу за животными Арутюн Аракелян  - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Հարություն Առաքելյան
ՀՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի խոսքով` դեռևս հրապարակվել է կացարանի նախնական մոդելը, հույս ունեն մինչև տարվա վերջ սկսել շինարարությունը։
Այդ կացարանի փորձի հիման վրա վարչական շրջաններում կկառուցվեն կացարաններ։ Վարչական շրջաններից նախապատվությունը կտրվի Շենգավիթ, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջաններին։ Իսկ օրինակ Աջափնյակ–Դավթաշեն վարչական շրջանները միասին կամ Քանաքեռ-Զեյթուն–Ավան– Արաբկիրը միասին կարող են ունենալ մեկական կացարան։
«Կենդանիները կտեղափոխվեն խնամքի կենտրոններ, որտեղ ապահովված են լինելու կերով, ջրով, բժշկական ծառայություններով։ Կացարաններում կենդանիների խնամքի կազմակերպումը նախատեսում ենք իրականացնել կենդանասեր հասարակության օգնությամբ ։ Մենք կենդանասերներին առաջարկում ենք կազմել կամավորական խմբեր, որոնք հստակ ժամանակացույցով կիրականացնեն խնամքը։ Կենդանասերների մի մասն արդեն տվել է իր համաձայնությունը»,–ասաց Առաքելյանը։ Նրա խոսքով` դա ողջ աշխարհում ընդունված մոդել է։
Կենդանիներին կացարանում պահելու ժամանակ էլ ակտիվ աշխատելու են որդեգրման ուղղությամբ։ Առաքելյանը վստահ է` շուն որդեգրելն ավելի լավ է, քան շուն գնելը։ Նա շեշտում է, որ աշխարհում կան երկրներ, որտեղ նույնիսկ շների վաճառքն է արգելված։
«Մեզ մոտ իհարկե դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Մարդիկ չհասկանալով կամ մոդայիկ լինելու համար որևէ ցեղատեսակային շներ են գնում, հետո հասկանում են, որ նրանց պահելը հեշտ գործ չէ, շատերը հրաժարվում են կենդանիներից, որոնք էլ հայտնվում են փողոցում»,–ասաց Առաքելյանը։ Դրանից խուսափելու համար պետք են հստակ օրենսդրական բարեփոխումներ։
Մասնավորապես, ընտանի կենդանիների հստակ հաշվառում է պետք, իսկ անպատասխանատու վերաբերմունքի համար՝ տույժ–տուգանքների կիրառում։ Շների բուծմամբ զբաղվողները ևս մեծ խնդիրներ են առաջացնում , քանի որ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել գնված ու լքված հասկիների, պիտբուլների և հայկական գամփռների։ Քննարկվում է բուծողների համար լիցենզիայի տրամադրման հնարավորությունը, որպեսզի լինի հստակ ժամանակացույց, այլ ոչ թե ով պատահի, երբ պատահի կենդանի բուծի։ Կսահմանվեն հարկեր։
Բացի այդ, շատացել են նաև բիզնես նպատակով կացարաններ տրամադրողները։ Ինչ–որ տարածքներում մարդիկ օրավարձով շներ են պահում և երբ վճարողն էլ վճարունակ չէ, կենդանին հայտնվում է փողոցում` անհասկանալի հիվանդություններով, քանի որ այդ տարածներում չկան անասնաբուժներ։

Շների ստերջացման ծրագիրը հասել է Դիլիջան

Երևանում ստերջացման խնդիրը լուծելու համար դեռ տարիներ առաջ որոշում էր կայացվել որպեսզի հարևան համայնքներում էլ խնդիրը լուծվի, քանի որ շները հեշտությամբ հասնում էին Երևան։
Մայրաքաղաքին զուգահեռ ստերջացման ծրագրեր սկսեցին իրականացնել Մասիս, Աշտարակ, Մեծամոր, Էջմիածին, Եղվարդ համայնքներում։ Այժմ շների ստերջացման հաջողված փորձը տեղափոխվել է Դիլիջան։
«Մոտ 2 շաբաթ առաջ աշխատանքային խումբ գործուղվեց Դիլիջան, և ակտիվ աշխատանքները սկսվեցին։ Դիլիջանում ոչ միայն ստերջացնում են շներին, այլև որոշներին կացարանում են պահում (10 վանդակ): Դա ավելի շատ պիլոտային ծրագիր է, որը հաջողելու դեպքում Դիլիջանը շահագրգռված կլինի կացարանի տարածքը մեծացնելու համար։ Մյուս համայնքների համար էլ այն շատ լավ օրինակ կարող է լինել»,–ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` Դիլիջանում արդեն իսկ կիրառում են կենդանասերներին շների խնամքին ներգրավելու գաղափարը։
© Sputnik / Aram NersesyanԿենդանիների խնամքի կենտրոնում
Питомцы Центра по уходу за животными в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Կենդանիների խնամքի կենտրոնում
«Կամավորների մեծ մասը ՌԴ–ից Դիլիջան տեղափոխված քաղաքացիներ են։ Նրանց ոգևորվածությունն ու պատրաստակամությունը հիացնում են»,–ասաց Առաքելյանը։
Առաքելյանը վստահ է, որ ցանկացած ոլորտ կանոնակարգելու գործում ամենակարևոր կետը կրթությունն է։ Իսկ կենդանիների հետ վարվելու մշակույթը Հայաստանում շատ թույլ է զարգացած, և պետք է աշխատել այդ ուղղությամբ։
Նշենք, որ մայիսին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում սկսեց «Կենդանիների հետ վարվելու կանոնները» խորագրով ծրագիրը։
«Մեկնարկած ծրագրի արձագանքները թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների, թե՛ ուսուցիչների կողմից շատ ոգևորող էին։ Ուսումնական տարվա մեկնարկից կսկսենք դպրոցներ այցեր կատարել։ Միաժամանակ չենք ուզում ամռանը ազատ մնալ, հիմա մի քանի ուսումնասիրություն ենք անում ճամբարների հետ կապված, որպեսզի այնտեղ իրենց ամառային արձակուրդը վայելող երեխաների հետ ծրագիր անցկացնենք»,–ասաց Առաքելյանը։
Դպրոցներ այցելելուց զատ կազմակերպելու են նաև երեխաների այցը ՀՈԱԿ։

Երևանում շների զբոսանքի համար նախատեսված տարածքները կշատանան

Հարություն Առաքելյանը վստահ է, որ աստիճանաբար Երևանում շների հետ առանձնացված տարածքներում զբոսնելու սովորույթ պետք է ձևավորվի, որպեսզի կենդանի պահողներից շատերը համակեցության տարրական նորմերը սկսեն պահպանել, իրենց շների հետևից հավաքել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Օրինակ, Երևանի Նոր–Նորք և Արաբկիր վարչական շրջաններում շների զբոսանքի համար նախատեսված տարածքներ են առանձնացվում և բարեկարգվում։
Նշենք, որ Երևան համայնքի կողմից կենդանիների զբոսանքի համար նախատեսված տարածքեր կան Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանում և Կենտրոն վարչական շրջանում ` Օղակաձև զբոսայգում։
«Առաջարկ կա, որ նման տարածք առանձնացվի նաև Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում։ Հույս ունենք, որ մի քանի վարչական շրջաններում եթե լինեն նման զբոսայգիներ, մյուսների համար ևս վարակիչ օրինակ կլինի։ Նույնիսկ մեծ վարչական շրջաններում անհրաժեշտություն կա մի քանիսը ունենալ»,–ասաց Առաքելյանը ։
Նրա խոսքով` ծրագրի հիմնական նպատակն այն է, որ շների զբոսանքը կազմակերպվի հստակ սահմանված վայրերում, որտեղ նրանք կարող են զբոսնել, խաղալ առանց վզկապների կամ դնչկալների։
«Մենք շատ ենք հանդիպում կենդանի պահողների, որոնք տարրական նորմերը չեն պահպանում, խոչընդոտելով մարդկանց տեղաշարժը։ Կծման դեպքերն ավելի շատ ընտանի կենդանիների դեպքում են, քանի որ առանց դնչկալների, վզկապների նրանք զբոսնում են մարդաշատ տարածքներում։ Բացի այդ Հայաստանում բացակայում է նաև շների հետևից հավաքելու սովորությունը»,–ասաց Առաքելյանը։
Միաժանակ նա նշեց, որ նույնը չի կարող ասել այն անձանց վերաբերյալ, որոնք իրենց շներին տանում են Օղակաձև այգում նախատեսված տարածք։
Հարաություն Առաքելյանի կարծիքով՝ կենդանի պահելու բոլոր կանոները ըստ պատշաճի կպահպանվեն, երբ Երևանում կստեղծվի քաղաքային ոստիկանությունը։
© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
1/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Հարություն Առաքելյան

Հարություն Առաքելյան - Sputnik Արմենիա
2/13

Հարություն Առաքելյան

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
3/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
4/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
5/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Հարություն Առաքելյան

Հարություն Առաքելյան - Sputnik Արմենիա
6/13

Հարություն Առաքելյան

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
7/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
8/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Հարություն Առաքելյան

Հարություն Առաքելյան - Sputnik Արմենիա
9/13

Հարություն Առաքելյան

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
10/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
11/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
12/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Կենդանիների խնամքի կենտրոնում

Կենդանիների խնամքի կենտրոնում - Sputnik Արմենիա
13/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

1/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

2/13

Հարություն Առաքելյան

3/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

4/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

5/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

6/13

Հարություն Առաքելյան

7/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

8/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

9/13

Հարություն Առաքելյան

10/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

11/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

12/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

13/13

Կենդանիների խնամքի կենտրոնում

Լրահոս
0