https://arm.sputniknews.ru/20230701/adrbejany-hvogh-e-nakhapatrastum-nvor-hatuk-gvortsvoghutjan-hamar-maruqjan-62030867.html
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր հատուկ գործողության համար․ Մարուքյան
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր հատուկ գործողության համար․ Մարուքյան
Sputnik Արմենիա
Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: 01.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-01T17:16+0400
2023-07-01T17:16+0400
2023-07-01T22:40+0400
ադրբեջան
էդմոն մարուքյան
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_0:0:1600:901_1920x0_80_0_0_1552875ff5bf8c3838584f53e5fae1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության համար` պատճառաբանելով, թե հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով սպանված 4 զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողներ են։ Twitter–ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հավաքագրել է անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական պնդումները, թե զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են, կեղծ և շինծու են։Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_166:0:1589:1067_1920x0_80_0_0_63ff67bb7ed4047d0342e09ba608f6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, էդմոն մարուքյան, զինծառայող
ադրբեջան, էդմոն մարուքյան, զինծառայող
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր հատուկ գործողության համար․ Մարուքյան
17:16 01.07.2023 (Թարմացված է: 22:40 01.07.2023) Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության համար` պատճառաբանելով, թե հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով սպանված 4 զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողներ են։ Twitter–ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանական կողմի պնդումները լրիվ կեղծ են, Լեռնային Ղարաբաղում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները Լեռնային Ղարաբաղից են եղել։ ՀՀ ՊՆ–ն բազմիցս առաջարկել է փաստահավաք միջազգային առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու համար Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը: Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,– գրել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հավաքագրել է անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական պնդումները, թե զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են, կեղծ և շինծու են։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից
կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի
4 զոհ։