00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդհանուր թվային արժույթը պե՞տք է ԵԱՏՄ երկրներին

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
ԵԱՏՄ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Այս պահին ԵԱՏՄ երկրների շարքում, բացի Ռուսաստանից, իր ազգային թվային արժույթը փորձարկում է միայն Ղազախստանը։ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում այս հարցը դեռ միայն քննարկվում է։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik, Միխայիլ Վորոբյով. Ռուսաստանի Պետական դուման որոշում է ընդունել` առաջարկելով ընդհանուր թվային արժույթ ստեղծել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում: Թե ինչպես կարող է այդ գաղափարի իրագործումն օգնել կազմակերպության անդամ երկրներին, պարզել է Sputnik–ը։

Ակտիվների կալանքին դիմակայելու միջոց

«Փողը չի կարելի պահել արևմտյան արժույթներով և արտերկրում»,–Sputnik-ի թղթակցին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ բացատրելով իր նախաձեռնության դրդապատճառները։
Խնդրի արդիականությունը, նրա խոսքով, հիմնավորվում է նրանով, որ Արևմուտքում կալանքի տակ են առնում ոչ միայն ՌԴ ԿԲ-ի ակտիվները, այլև վերջերս դրան բախվել է նաև Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամը:
Այդ պատճառով, ըստ խորհրդարանականի, պետք է անհապաղ այլ արժույթի անցնել՝ ռուբլի, յուան կամ թվային արժույթ։
Թվերը խոսուն են. Սաֆարյանը` ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության էֆեկտի մասին
Կալաշնիկովը հավելել է` ԵԱՏՄ ընդհանուր թվային արժույթի ստեղծման գաղափարի հետագա ճակատագիրը կախված է կառավարությունից և Կենտրոնական բանկից։
«ԵԱՏՄ-ի ներսում անդրսահմանային հաշվարկներում նման վճարային միավորի օգտագործումը թույլ կտա խուսափել ակտիվների կալանքից, քանի որ արտասահմանյան բանկերը վճարումներում ներգրավված չեն լինի»,– պարզաբանել է Գ․Վ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համաշխարհային ֆինանսական շուկաների և ֆինանսական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Դենիս Պերեպելիցան։
Բացի այդ, նրա խոսքով, ընդհանուր թվային արժույթը թույլ կտա խուսափել արտարժույթի փոխարկումների հետ կապված բարդություններից և իրացվելիության խնդիրներից, ինչպես նաև կնպաստի միջսահմանային փոխանցումների գործընթացի արագացմանը, էժանացմանն ու պարզեցմանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր թվային արժույթով վճարումների թափանցիկությունը զգալիորեն կաճի։

Ներռուսաստանյան փորձնական ծրագիրը

«Ռուսաստանում փորձարկում են սեփական ազգային թվային ռուբլին»,–Sputnik-ի թղթակցին հիշեցրել է Ժամանակակից զարգացման ինստիտուտի «Ֆինանսներ և տնտեսագիտություն» ուղղության ղեկավար Նիկիտա Մասլեննիկովը։
Բացի այդ, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ ոչ բոլոր երկրներն են այս հարցում առաջադեմ սահմանագծում գտնվում։
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների շուրջ 90%-ն արվում է ռուբլով. Պուտին
Այս պահին ԵԱՏՄ երկրների շարքում, բացի Ռուսաստանից, իր ազգային թվային արժույթը փորձարկում է միայն Ղազախստանը։ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում այս հարցը դեռ միայն քննարկվում է։
Թվային ռուբլին Կենտրոնական բանկի հարթակում էլեկտրոնային դրամապանակում պահվող թվային կոդն է։ Այն ստեղծվում է որպես վճարումների և փոխանցումների իրականացման միջոց (չի կարող օգտագործվել որպես խնայողությունների կամ վարկավորման միջոց):
Թվային ռուբլու և անկանխիկ ռուբլու տարբերությունն այն է, որ առաջինը պահվելու է ոչ թե բանկային հաշիվների վրա, այլ թվային դրամապանակներում՝ ՌԴ Կենտրոնական բանկի մշակած հարթակում: Ընդ որում` դրանցով հնարավոր կլինի վճարել նաև բանկերի բջջային հավելվածների միջոցով։
Սպասվում է, որ թվային ռուբլով գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև առանց ինտերնետ հասանելիության։
Ենթադրվում է, որ թվային ռուբլին սպառողական շրջանառության մեջ կմտնի 2030 թվականին։
ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ
Լրահոս
0