https://arm.sputniknews.ru/20230630/pvorvel-e-shurj-7000-metr-vracakan-nakhagitsy-kkrtshati-lars-tanvogh-tshanaparhy-62003834.html
Փորվել է շուրջ 7000 մետր. վրացական նախագիծը կկրճատի Լարս տանող ճանապարհը
Փորվել է շուրջ 7000 մետր. վրացական նախագիծը կկրճատի Լարս տանող ճանապարհը
Sputnik Արմենիա
Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) ճանապարհը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T18:24+0400
2023-06-30T18:24+0400
2023-06-30T18:25+0400
վրաստանի հանրապետություն
թունել
ճանապարհ
վերին լարս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28378147_0:94:1000:657_1920x0_80_0_0_dd0adda7702692caaf3f754145762dc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վրաստանում հաշվետվություն են ներկայացրել տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 ամենամասշտաբային թունելներից մեկի շինարարության ընթացքի մասին:Խոսքը Խաչի լեռնանցքում գտնվող թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի)` շրջանցիկ ճանապարհի մի մասն է:Նշվում է, որ տարհանման թունելի 3 կմ 820 մետրն արդեն փորվել է։ 15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, ինչպես նաև մեկ կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։Արդյունքում Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհի ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։ Թբիլիսիում պնդում են, որ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
վրաստանի հանրապետություն
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28378147_0:0:1000:750_1920x0_80_0_0_2c64622c7352a76874963f3c6770cd31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, թունել, ճանապարհ, վերին լարս
վրաստանի հանրապետություն, թունել, ճանապարհ, վերին լարս
Փորվել է շուրջ 7000 մետր. վրացական նախագիծը կկրճատի Լարս տանող ճանապարհը
18:24 30.06.2023 (Թարմացված է: 18:25 30.06.2023) Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) ճանապարհը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վրաստանում հաշվետվություն են ներկայացրել տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 ամենամասշտաբային
թունելներից մեկի շինարարության ընթացքի մասին:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով` Խաչի լեռնանցքում գտնվող 9 կիլոմետրանոց թունելից արդեն 6 760 մետրը փորվել է:
Խոսքը Խաչի լեռնանցքում գտնվող թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի)` շրջանցիկ ճանապարհի մի մասն է:
Նշվում է, որ տարհանման թունելի 3 կմ 820 մետրն արդեն փորվել է։ 15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, ինչպես նաև մեկ կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։
Արդյունքում Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհի ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։ Թբիլիսիում պնդում են, որ
նախագիծը կավարտվի 2024 թվականին։