https://arm.sputniknews.ru/20230630/menq-khndir-enq-drel-mer-araj-papikjany-elujt-e-unecel-razmakan-hamalsaranum-61964012.html
«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ». Պապիկյանը` ռազմական համալսարանի վերակազմավորման մասին
«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ». Պապիկյանը` ռազմական համալսարանի վերակազմավորման մասին
Sputnik Արմենիա
Ռազմական համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T09:59+0400
2023-06-30T09:59+0400
2023-06-30T10:22+0400
հայաստան
սուրեն պապիկյան
վազգեն սարգսյանի անվան ռազմական համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61964530_0:97:1280:817_1920x0_80_0_0_c14bee77ac7cc1411809d92019349a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համոզված է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այնպիսի հաստատություն կդառնա, որտեղ ուսանելու մասին կերազեն նաև այլ երկրների երիտասարդները։ Նա այդ մասին հայտարարել է ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռազմական համալսարանը վերածվելու է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով:Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61964530_31:0:1250:914_1920x0_80_0_0_2bee7aabfdf8c5cfdef613f745b1407f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, վազգեն սարգսյանի անվան ռազմական համալսարան
հայաստան, սուրեն պապիկյան, վազգեն սարգսյանի անվան ռազմական համալսարան
«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ». Պապիկյանը` ռազմական համալսարանի վերակազմավորման մասին
09:59 30.06.2023 (Թարմացված է: 10:22 30.06.2023) Ռազմական համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համոզված է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այնպիսի հաստատություն կդառնա, որտեղ ուսանելու մասին կերազեն նաև այլ երկրների երիտասարդները։ Նա այդ մասին հայտարարել է ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի` ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար։
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով:
Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: