https://arm.sputniknews.ru/20230630/karmir-khachn-ajsor-14-buzharui-ughekcvoghneri-het-miasin-arcakhic-teghapvokhel-e-hajastan-61981258.html
Կարմիր խաչն այսօր 14 բուժառուի ուղեկցողների հետ միասին Արցախից տեղափոխել է Հայաստան
Կարմիր խաչն այսօր 14 բուժառուի ուղեկցողների հետ միասին Արցախից տեղափոխել է Հայաստան
Sputnik Արմենիա
Կարմիր խաչն օրվա ընթացքում Հայաստանից Արցախ կվերադարձնի 7 բուժված մարդու ուղեկցողների հետ միասին։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T14:48+0400
2023-06-30T14:48+0400
2023-06-30T14:58+0400
արցախ
կարմիր խաչ
հիվանդանոց
հայաստան
հակարի կամուրջ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:148:1601:1048_1920x0_80_0_0_d89b29a437c991cb8ae085a8ecb6ea1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 30-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 3-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
հակարի կամուրջ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d1d81a27f0628c84c2c0242bdb6c33d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կարմիր խաչ, հիվանդանոց, հայաստան, հակարի կամուրջ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, շրջափակում
արցախ, կարմիր խաչ, հիվանդանոց, հայաստան, հակարի կամուրջ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, շրջափակում
Կարմիր խաչն այսօր 14 բուժառուի ուղեկցողների հետ միասին Արցախից տեղափոխել է Հայաստան
14:48 30.06.2023 (Թարմացված է: 14:58 30.06.2023) Կարմիր խաչն օրվա ընթացքում Հայաստանից Արցախ կվերադարձնի 7 բուժված մարդու ուղեկցողների հետ միասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 30-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 3-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։