00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջինսի դարը. թե ինչպես «դեմոկրատական տաբատը» նվաճեց ողջ աշխարհը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչը քանդեց Խորհրդային Միությունը։ Ոմանք պատասխանում են՝ ջինսերը, ավելի շուտ դրանց բացակայությունը։
Ընդ որում մեղավոր են հենց Սովետի իշխանությունները, որոնք մի կողմից, ջինսերն ընկալում էին որպես արևմտյան արժեքների ներթափանցման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես կոկա-կոլան, ամերիկյան ծամոնը և «Բիթլզը», մյուս կողմից հենց իրենք էին պարբերաբար անցկացնում Երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոններ, իսկ այդ միամիտ երիտասարդները և ուսանողները՝ ԽՍՀՄ-ում գործող գաղափարական սահմանափակումներից անտեղյակ, ջինսով էին գալիս Մոսկվա։ Ու Սովետում սկսվեց ջինսի բումը, որի դեմ անզոր էին կոմունիստական իշխանությունները։
Ջինսի դարը. թե ինչպես «դեմոկրատական տաբատը» նվաճեց ողջ աշխարհը
Շարքային քաղաքացու, այդ թվում և իմ աշխատավարձը կազմում էր ամսական մոտ 120 ռուբլի, այնինչ իսկական ջինսը վաճառվում էր 200-250 ռուբլիով։ Ստիպված գնում էինք՝ «հետամնաց ու կյանքից բան չհասկացող պողոսիկի» պիտակից խուսափելու համար։
Շատերին թվում է, թե ջինսը մեր ժամանակի խորհրդանիշն է, այնինչ իրողությունն այն է, որ այս տարի կապույտ գույնի տաբատը դարձավ ուղիղ 150 տարեկան։ 1873 թվականին ծնունդով հրեա Լեյբե Շտրաուսը, որին ամերիկացիներն անվանում էին Լևի Ստրաուս, սկսեց վաճառել առաջին ջինսերը, չնայած Ամերիկա ժամանելիս հագուստ արտադրելու հեռանկարը մտքով էլ չէր անցնում։
Այն ժամանակ Կալիֆոռնիայում սկսվել էր «ոսկու տենդը», և երիտասարդը մտադիր էր վրաններ կարել պարուսինից՝ դիմացկուն կտորից, որից նավերի առագաստներն էին պատրաստում։ Վրանների գաղափարը չաշխատեց, Լևին հայտնվեց սնանկության եզրին, բայց նրան փրկեց երջանիկ պատահականությունը։ Մի օր գարեջրատանը ոսկի որոնողներից մեկը բողոքեց, թե իրենց գլխավոր պրոբլեմներից մեկը շալվարն է, որը շատ արագ մաշվում է ու ծակվում։ Լևին անմիջապես զգաց, որ եկել է իր աստեղային ժամը, ու սկսեց առագաստների համար նախատեսված կտավից կարել տաբատներ, որոնք չափազանց դիմացկուն էին, չէին ճմրթվում և հեշտորեն լվացվում էին։
Ջինսի համբավն աճում ու աճում էր։ Սկզբում դրան նպաստեց Հոլիվուդը։ Համաշխարհային ճանաչում ստացած բոլոր կինոնկարներում գլխավոր հերոսները՝ անվախ կովբոյներն անպայման ջինսերով էին։ Բայց ջինսե հագուստի զանգվածային արտադրությունն աննախադեպ ծաղկում ապրեց այն բանից հետո, երբ ջինսը սկսեց տարածվել զինված ուժերում։ Հենց ամերիկացի զինվորներն էլ, որոնք մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, Եվրոպայում հաստատեցին ջինսի մշակույթը։ 60-ականներին էլ իրենց ավանդը ներդրեցին հիպիները, քանզի ջինսը ուղղակի իդեալական հագուստ էր թափառական կյանքով ապրելու և քաղաքակրթությունից հեռու վայրերում հավաքվելու համար։
Ռեյ Բրեդբերի. համալսարան չավարտած գրողը, որն ուզում էր, որ իր աճյունն ամփոփվի Մարսում
Ի դեպ, ջինս անվանումը աշխարհագրական ծագում ունի։ Լևին կտորը պատվիրում էր իտալական Ջենովայում։ Ամերիկա հասցվող փաթեթների վրա գրված էր «genes», այսինքն Ջենովայից բերված, ջենեսն էլ ի վերջո դարձավ ջինս։ Ինչո՞ւ է կապույտ։ Բազմաթիվ ենթադրություններ գոյություն ունեն, բայց ամենատարածված վարկածը սա է։ Իտալիայից կտավ բերող նավերից մեկն Ատլանտյան օվկիանոսում հայտնվում է փոթորկի կիզակետում։ Ամեն ինչ խառնվում է իրար, և ջինսե կտորի կողքին տեղադրված հսկա տակառներից ներկը թափվում է գործվածքի վրա։ Լևիի առաջին միտքը սա էր՝ ապրանքը փչացել է, կորուստն անդառնալի է։ Բայց դրան հետևում է երկրորդ միտքը՝ իսկ ինչու ոչ, թող ջինսը կապույտ լինի։ Հո սուտ չեն ասում՝ հուսահատությունը հանճարեղ գաղափարներ է ծնում։
Իսկ հանճարեղ լուծումները միավորում են մարդկանց։ Ջինսը այժմ երևի թե «ամենադեմոկրատական հագուստն» է՝ այն կրում են տղամարդիկ ու կանայք, չքավորներն ու հարուստները, բանվորներն ու բիզնեսմենները, Բրեդ Փիթն ու Բիյոնսեն, Մեսսիի երկրպագուները և Ռոնալդուի սիրահարները։
Սև ծով - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Սև ծովին սև օրեր են սպասում. ջրի որակը անդառնալիորեն փոխվում է
Լևի Ստրաուսի ջինսերի խանութները գործում են աշխարհի 110 երկրներում։ Անցած տարի այդ ընկերության եկամուտը կազմել է ավելի քան 6 միլիարդ դոլար։ Ինքը՝ Լևի Ստրաուսը մահացավ 1902 թվականին։ Նա շատ կզարմանար, եթե իմանար, որ իր հիմնած բիզնեսը ծաղկում է նաև 21-րդ դարում, կարծիք է հայտնում պատմաբան Թրեյսի Պանեկը, ավելացնելով. «Մանավանդ, որ այդ մարդը իր կյանքում երբեք ջինս չէր հագել։ Նա նախընտրում էր ավանդական կոստյումը, փորձելով նմանվել Աբրահամ Լինքոլնին»։
Նորաձևության ամենահայտնի վարպետներից մեկը՝ Իվ-Սեն Լորանը մի անգամ խոստովանել է. «Կյանքումս ափսոսում եմ միայն մի բանի համար՝ որ ես չեմ ջինսի հեղինակը»։ Համաձայնեք, լիովին կարելի է հասկանալ այդ մարդուն, նա կռահել էր՝ ջինսը հավերժ է։
Լրահոս
0