https://arm.sputniknews.ru/20230630/handznazhvoghvovn-uni-mek-npatak-mamijanjann-asac-inchu-en-hrazharvel-lsel-pashinjanin-62003579.html
Հանձնաժողովն ունի մեկ նպատակ. Մամիջանյանն ասաց` ինչու են հրաժարվել լսել Փաշինյանին
Հանձնաժողովն ունի մեկ նպատակ. Մամիջանյանն ասաց` ինչու են հրաժարվել լսել Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` հանձնաժողովի նիստերին Փաշինյանի հայտարարություններից հետո «ընդդիմադիր ֆրոնտը կարողացել է ինֆորմացիոն հակաթույնը ապահովել։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T18:05+0400
2023-06-30T18:05+0400
2023-06-30T18:22+0400
հայկ մամիջանյան
նիկոլ փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ընդդիմություն
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_0:84:1600:984_1920x0_80_0_0_142cdc6d5108453ffb27f9c3b7b4f1a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի իրական նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրելն է, իսկ ընդդիմությունը չի ցանկանում մասնակցել այդ շոուին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով իրենց խմբակցության կողմից այդ քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելուն։ՀՀ կառավարության ղեկավարը հունիսի 27-ին պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին: Նիստի մի մասը, ինչպես և նախորդ՝ հունիսի 20-ի հանդիպումը, անցկացվեց բաց ռեժիմով՝ տևելով շուրջ հինգ ժամ, որից հետո հանձնաժողովը շարունակեց աշխատանքն առանց տեսախցիկների: Ընդդիմությունը որոշում էր կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։Նրա խոսքով` ընդդիմությունը չի ցանկանում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով լեգիտիմացնել այդ գործընթացը։Այն,ինչ տեղի ունեցավ հունիսի 20–ի և 27–ի նիստերի ժամանակ, Մամիջանյանի բնորոշմամբ` տրագիկոմեդիա էր։Բացի այդ,Ազգային ժողովի ֆորմատները և նաև այն ռեգլամենտը, որով աշխատում է քննիչ հանձնաժողովը, ենթադրում է սահմանափակ ժամանակում մեկ հարց ընդդիմադիրների կողմից և ծավալուն պատասխան վարչապետի կողմից, որը, Մամիջանյանի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս Փաշինյանին մանիպուլացնելու, հարցից խուսափելու և հարցի պատասխան այդպես էլ չհնչեցնելու։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս պահին իրենց միակ անելիքը դեռևս խաբված մարդկանց իրականության հետ առերեսելն է և հանձնաժողովի նիստերին Փաշինյանի հայտարարություններից հետո «ընդդիմադիր ֆրոնտը կարողացել է ինֆորմացիոն հակաթույնը ապահովել»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց, թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ Շուշիի թեմային, խոսեց իր որդու ու կնոջ մասին և ասաց, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել, ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։ ՀՀ վարչապետն ասաց նաև, որ Օնիկ Գասպարյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար իրար հակասող տեղեկություններ են ներկայացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_89:0:1512:1067_1920x0_80_0_0_228e648dd4bf7859822c3171e5e6681b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ընդդիմություն, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հայկ մամիջանյան, նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ընդդիմություն, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Հանձնաժողովն ունի մեկ նպատակ. Մամիջանյանն ասաց` ինչու են հրաժարվել լսել Փաշինյանին
18:05 30.06.2023 (Թարմացված է: 18:22 30.06.2023) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` հանձնաժողովի նիստերին Փաշինյանի հայտարարություններից հետո «ընդդիմադիր ֆրոնտը կարողացել է ինֆորմացիոն հակաթույնը ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի իրական նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրելն է, իսկ ընդդիմությունը չի ցանկանում մասնակցել այդ շոուին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով իրենց խմբակցության կողմից այդ քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելուն։
ՀՀ կառավարության ղեկավարը հունիսի 27-ին պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին: Նիստի մի մասը, ինչպես և նախորդ՝ հունիսի 20-ի հանդիպումը, անցկացվեց բաց ռեժիմով՝ տևելով շուրջ հինգ ժամ, որից հետո հանձնաժողովը շարունակեց աշխատանքն առանց տեսախցիկների: Ընդդիմությունը
որոշում էր կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։
«Այդ հանձնաժողովում հավաքված են մարդիկ, որոնք մեղսակից և հանցագործ են 44–օրյա պատերազմի կազմակերպման և պարտության համար, և այդ հանձնաժողովը ունի մեկ նպատակ` մաքրել Նիկոլ Փաշինյանի մեղքերը 44–օրյա պատերազմի շրջանակներում»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` ընդդիմությունը չի ցանկանում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով լեգիտիմացնել այդ գործընթացը։Այն,ինչ տեղի ունեցավ հունիսի 20–ի և 27–ի նիստերի ժամանակ, Մամիջանյանի բնորոշմամբ` տրագիկոմեդիա էր։
Բացի այդ,Ազգային ժողովի ֆորմատները և նաև այն ռեգլամենտը, որով աշխատում է քննիչ հանձնաժողովը, ենթադրում է սահմանափակ ժամանակում մեկ հարց ընդդիմադիրների կողմից և ծավալուն պատասխան վարչապետի կողմից, որը, Մամիջանյանի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս Փաշինյանին մանիպուլացնելու, հարցից խուսափելու և հարցի պատասխան այդպես էլ չհնչեցնելու։
«Եթե լինի մեկ տոկոս հնարավորություն, որ այնտեղ նստած Փաշինյանին հնարավոր կլինի դեմ տալ, ասել,որ խոսքերը հակասում են, դրանից որևէ հետևանք կլինի՞։ Չի՛ լինելու։ Փաշինյանը պատասխանում է հարցին, որի պատասխանն ակնհայտորեն չկա, կեսից ասում է` վա՜յ, մոռացա նախորդ հարցի հետ կապված, կես ժամ խոսում նախորդ հարցից և վերջում պատասխան չի տալիս։ Նույնը լինելու էր մեր պարագայում։ Մենք բացարձակ նպատակ չունենք իրենից ինչ-որ պատասխան ստանալու, որովհետև մի սուտ ավել մի սուտ պակաս` տարբերություն չկա»,–նշում է Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս պահին իրենց միակ անելիքը դեռևս խաբված մարդկանց իրականության հետ առերեսելն է և հանձնաժողովի նիստերին Փաշինյանի հայտարարություններից հետո «ընդդիմադիր ֆրոնտը կարողացել է ինֆորմացիոն հակաթույնը ապահովել»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց,
թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ
Շուշիի թեմային, խոսեց իր
որդու ու
կնոջ մասին և ասաց, թե
ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը
վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել,
ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև
պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և
պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։ ՀՀ վարչապետն
ասաց նաև, որ Օնիկ Գասպարյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար իրար հակասող տեղեկություններ են ներկայացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։