https://arm.sputniknews.ru/20230630/erevanum-bacvel-e-fizikvos-mishik-ghazarjani-hushatakhtaky-62012619.html
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
Sputnik Արմենիա
Հիմնական հետազոտությունները կապված են հզոր վերափոխվող լազերների ստեղծման, Ղազարյանի պլազմային 3Դ էֆեկտի իրականացման համար պատասխանատու հիմնական ֆիզիկական... 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T21:20+0400
2023-06-30T21:20+0400
2023-06-30T21:20+0400
ֆիզիկոս
հուշատախտակ
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/1e/61997198_0:0:1600:901_1920x0_80_0_0_c6dbd5ba4706a149f41b3c64e5237d1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Երևանում բացվեց խորհրդային և ռուսաստանցի ֆիզիկոս, լազերային ֆիզիկայի և օպտիկայի ոլորտի խոշոր մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի հուշատախտակը: Այսուհետ հուշատախտակը կզարդարի մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող շենքի պատը:Քանդակագործ Գարեգին Դավթյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Միշիկ Ղազարյանի կերպարի ստեղծման վրա:Բացման արարողությանը ժամանած հարազատներն ու մտերիմները նշեցին Ղազարյանի ներդրումը գիտության մեջ: Նրանցից մեկը պատմեց, որ Միշիկն առանձնահատուկ էր իրենց գերդաստանում։ Բոլորը անհամբեր սպասում էին Մոսկվայից նրա յուրաքանչյուր ժամանմանը: Բարեկամուհի հիշում է, որ նա առանց հոգնելու պատասխանում էր իր հարցերին և ազդել է ապագայում իր մասնագիտության ընտրության վրա:Միշիկ Ղազարյանը ծնվել է Երևանում՝ Կոնդ թաղամասում, բժիշկների՝ Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ Հայրազատ Ղազարյանի և ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Սերիկ Վանունու ընտանիքում։ Ծնողները հույս ունեին, որ որդին կգնա իրենց հետքերով, սակայն նա ընտրեց ֆիզիկան։ 16 տարեկանում մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։Ապագա պրոֆեսորը 1970 թվականին ավարտել է ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտում, 1989 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։Հիմնական հետազոտությունները կապված են հզոր վերափոխվող լազերների ստեղծման, Ղազարյանի պլազմային 3D-էֆեկտի իրականացման համար պատասխանատու հիմնական ֆիզիկական մեխանիզմների ուսումնասիրության, լազերային բժշկության գունավոր ակուստիկ-օպտիկական հեռատեսիլային համակարգերի և սարքերի կառուցման, այլընտրանքային և ջրածնային էներգետիկայի հիմնախնդիրներում նոր լուծումների մշակման, երկարատև լյումինեսցենցիայով նոր կոմպոզիցիոն նյութերի, նոր նանոնյութերի սինթեզի հետ:Նա առաջատար գիտական ամսագրերում և հանրագիտարաններում մի շարք ակնարկների, միջազգային արտոնագրերի, 26 գրքի և տարբեր միջազգային հրատարակություններում գազի լազերների և ակտիվ օպտիկական համակարգերի ֆիզիկայի ոլորտում 9 հոդվածների ժողովածուների հեղինակ է, հրատարակել է ավելի քան 700 գիտական աշխատանք:2003 թվականին ընտրվել է Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, իսկ 2008 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:Ղեկավարել է ՄԳՏԿ-ի և CRDF-ի բազմաթիվ միջազգային նախագծեր, եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լյումինեսցենցիայի գիտական խորհրդի գիտական քարտուղար, ծրագրային և կազմակերպչական կոմիտեների անդամ, բազմաթիվ հայրենական և միջազգային գիտաժողովների սեկցիաների նախագահ:Մեծ ուշադրություն է դարձրել գիտության մասսայականացմանը։ Եղել է գիտահանրամատչելի ֆիլմերի գիտական խորհրդատու։ Մասնակցել է խորհրդային ատոմային նախագծի իրականացման 70-ամյակին նվիրված «Շչյոլկին. ատոմային ռումբի կնքահայրը»(2019) վավերագրական ֆիլմի ստեղծմանն ու նկարահանումներին։Մահացել է 2020 թվականի ապրիլի 6-ին՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բարդություններից։ Դրանից 10 օր առաջ մահացել էր նրա կինը՝ բժիշկ-համաճարակաբան, պրոֆեսոր, վիրուսային հեպատիտների մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/1e/61997198_95:0:1519:1068_1920x0_80_0_0_38e46b897ec5756b5f6c9a3f79b41cba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիզիկոս, հուշատախտակ, երևան
ֆիզիկոս, հուշատախտակ, երևան
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
Հիմնական հետազոտությունները կապված են հզոր վերափոխվող լազերների ստեղծման, Ղազարյանի պլազմային 3Դ էֆեկտի իրականացման համար պատասխանատու հիմնական ֆիզիկական մեխանիզմների ուսումնասիրության հետ:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Երևանում բացվեց խորհրդային և ռուսաստանցի ֆիզիկոս, լազերային ֆիզիկայի և օպտիկայի ոլորտի խոշոր մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի հուշատախտակը: Այսուհետ հուշատախտակը կզարդարի մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող շենքի պատը:
Քանդակագործ Գարեգին Դավթյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Միշիկ Ղազարյանի կերպարի ստեղծման վրա:
«Սա այն գործերից է, որ ես հաճույքով եմ արել։ Ես նրան անձամբ չեմ ճանաչել, բայց աշխատանքի հետ կապված դժվարություններ չեն առաջացել»,-ասաց Դավթյանը։
Բացման արարողությանը ժամանած հարազատներն ու մտերիմները նշեցին Ղազարյանի ներդրումը գիտության մեջ: Նրանցից մեկը պատմեց, որ Միշիկն առանձնահատուկ էր իրենց գերդաստանում։ Բոլորը անհամբեր սպասում էին Մոսկվայից նրա յուրաքանչյուր ժամանմանը: Բարեկամուհի հիշում է, որ նա առանց հոգնելու պատասխանում էր իր հարցերին և ազդել է ապագայում իր մասնագիտության ընտրության վրա:
Միշիկ Ղազարյանը ծնվել է Երևանում՝ Կոնդ թաղամասում, բժիշկների՝ Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ Հայրազատ Ղազարյանի և ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Սերիկ Վանունու ընտանիքում։ Ծնողները հույս ունեին, որ որդին կգնա իրենց հետքերով, սակայն նա ընտրեց ֆիզիկան։ 16 տարեկանում մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։
Ապագա պրոֆեսորը 1970 թվականին ավարտել է ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտում, 1989 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
Հիմնական հետազոտությունները կապված են հզոր վերափոխվող լազերների ստեղծման, Ղազարյանի պլազմային 3D-էֆեկտի իրականացման համար պատասխանատու հիմնական ֆիզիկական մեխանիզմների ուսումնասիրության, լազերային բժշկության գունավոր ակուստիկ-օպտիկական հեռատեսիլային համակարգերի և սարքերի կառուցման, այլընտրանքային և ջրածնային էներգետիկայի հիմնախնդիրներում նոր լուծումների մշակման, երկարատև լյումինեսցենցիայով նոր կոմպոզիցիոն նյութերի, նոր նանոնյութերի սինթեզի հետ:
Նա առաջատար գիտական ամսագրերում և հանրագիտարաններում մի շարք ակնարկների, միջազգային արտոնագրերի, 26 գրքի և տարբեր միջազգային հրատարակություններում գազի լազերների և ակտիվ օպտիկական համակարգերի ֆիզիկայի ոլորտում 9 հոդվածների ժողովածուների հեղինակ է, հրատարակել է ավելի քան 700 գիտական աշխատանք:
2003 թվականին ընտրվել է Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, իսկ 2008 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Ղեկավարել է ՄԳՏԿ-ի և CRDF-ի բազմաթիվ միջազգային նախագծեր, եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լյումինեսցենցիայի գիտական խորհրդի գիտական քարտուղար, ծրագրային և կազմակերպչական կոմիտեների անդամ, բազմաթիվ հայրենական և միջազգային գիտաժողովների սեկցիաների նախագահ:
Մեծ ուշադրություն է դարձրել գիտության մասսայականացմանը։ Եղել է գիտահանրամատչելի ֆիլմերի գիտական խորհրդատու։ Մասնակցել է խորհրդային ատոմային նախագծի իրականացման 70-ամյակին նվիրված «Շչյոլկին. ատոմային ռումբի կնքահայրը»(2019) վավերագրական ֆիլմի ստեղծմանն ու նկարահանումներին։
Մահացել է 2020 թվականի ապրիլի 6-ին՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բարդություններից։ Դրանից 10 օր առաջ մահացել էր նրա կինը՝ բժիշկ-համաճարակաբան, պրոֆեսոր, վիրուսային հեպատիտների մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը։