https://arm.sputniknews.ru/20230629/pashinjany-shnvorhakalutjun-hajtnec-pambukhchjanin-61914526.html
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Փամբուխչյանին. հեռացող նախարարը վիրավորված չէ
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Փամբուխչյանին. հեռացող նախարարը վիրավորված չէ
Sputnik Արմենիա
Արմեն Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը: Թե ինչով պետք է զբաղվի Երևանի... 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T12:28+0400
2023-06-29T12:28+0400
2023-06-29T12:42+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն փամբուխչյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52853906_0:8:1670:947_1920x0_80_0_0_3aff11cf3db9a6d54ce065680db1bd6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար` հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ–ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ–ին։Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։Փամբուխչյանը պաշտոնից ազատվելուց հետո ղեկավարելու է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը և այդ փաստից ընդհանրապես վիրավորված չէ։ Կառավարության նիստից հետո նա այդ մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով հարցին` արդյոք վիրավորական չէ՞, որ նախարարի պաշտոնից ազատվում է։«Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ, և ինձ վստահվել է ղեկավարել նախընտրական շտաբը։ Դա նույնպես բարձր վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն, և ես, լինելով ՔՊ վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը»,–ասաց նա Փամբուխչյանը։Լրագրողի դիտարկմանը, թե գործազուրկ մնացիք, պարոն Փամբուխչյան, նա ժպիտով պատասխանեց. «Վաղվանից»։Թե ինչով պետք է զբաղվի ավագանու ընտրություններից հետո, Փամբուխչյանն ինքն էլ չգիտի։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52853906_0:0:1484:1113_1920x0_80_0_0_771b7ebfca8cc0a087678c6db91b8a5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն փամբուխչյան, պաշտոն
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն փամբուխչյան, պաշտոն
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Փամբուխչյանին. հեռացող նախարարը վիրավորված չէ
12:28 29.06.2023 (Թարմացված է: 12:42 29.06.2023) Արմեն Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը: Թե ինչով պետք է զբաղվի Երևանի ավագանու ընտրություններից հետո, դեռ չգիտի։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար` հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։
«Պարո՛ն Փամբուխչյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում ի բարօրություն մեր պետության»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ–ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ–ին։
Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։
Փամբուխչյանը պաշտոնից ազատվելուց հետո ղեկավարելու է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը և այդ փաստից ընդհանրապես վիրավորված չէ։ Կառավարության նիստից հետո նա այդ մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով հարցին` արդյոք վիրավորական չէ՞, որ նախարարի պաշտոնից ազատվում է։
«Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ, և ինձ վստահվել է ղեկավարել նախընտրական շտաբը։ Դա նույնպես բարձր վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն, և ես, լինելով ՔՊ վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը»,–ասաց նա Փամբուխչյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե գործազուրկ մնացիք, պարոն Փամբուխչյան, նա ժպիտով պատասխանեց. «Վաղվանից»։
Թե ինչով պետք է զբաղվի ավագանու ընտրություններից հետո, Փամբուխչյանն ինքն էլ չգիտի։
«Որևէ քննարկում չկա ներկա պահին։ Կա քաղաքական որոշում, որպեսզի ղեկավարեմ նախընտրական շտաբը, և ես վաղվանից պետք է սկսեմ նախապատրաստական աշխատանքները»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: