https://arm.sputniknews.ru/20230629/pashinjani-npataky-hhn-turqnatoakan-gvoti-teghapvokheln-e-sharmazanvov-61942535.html
Փաշինյանի նպատակը ՀՀ–ն թուրք–ՆԱՏՕ–ական գոտի տեղափոխելն է. Շարմազանով
Փաշինյանի նպատակը ՀՀ–ն թուրք–ՆԱՏՕ–ական գոտի տեղափոխելն է. Շարմազանով
Sputnik Արմենիա
ՀՀԿ–ական գործիչը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ օգուտ չի տվել ՀՀ անվտանգությանը, սակայն հասցրել է փչացնել հայ–ռուսական դաշնակցային... 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T21:34+0400
2023-06-29T21:34+0400
2023-06-29T21:34+0400
հայաստան
նատօ
թուրքիա
դիտորդ
նիկոլ փաշինյան
էդուարդ շարմազանով
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55037722_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b7f6536af69ef2e7b40fa63cf348183.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում իրականում ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։Մասնավորապես, ըստ քաղաքական գործչի, այդ առաքելության նպատակը հայ–ռուսական և հայ–իրանական դաշնակցային հարաբերությունները փչացնելն է։Շարմազանովն ընդգծեց, որ ԵՄ դիտորդների գալով արդեն իսկ վատթարացել են դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։«Այսօրվա իշխանությունը կարո՞ղ է բացատրել, թե ԵՄ դիտորդական առաքելությունն ինչ օգուտ է տվել ՀՀ անվտանգությանը, բացի վնասից։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամեն ասուլիսի ժամանակ ստիպված է լինում կա՛մ հերքել, կա՛մ սրբագրել, կա՛մ ուղղել, կա՛մ էլ դատապարտել Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանից հնչող հայտարարությունները։ Ե՞րբ եք նման բան տեսել»,– նշեց նա։Ըստ ՀՀԿ–ական գործչի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է Հայաստանը հայ-ռուսական դաշնակցության գոտուց տեղափոխել թուրք–ՆԱՏՕ–ական գոտի և Հայաստանը դարձնել «Էրմենիստան»։Նրա խոսքով` վառ օրինակը նաև Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի առաջարկած տարբերակից հրաժարվելն ու Վաշինգտոնում ամեն կերպ խաղաղության պայմանագիր ստորագրելու ձգտումն է։Շարմազանովը վտանգավոր է համարում այն բոլոր բանակցություններն ու ձևաչափերը, որոնցում Հայաստանը ներկայացնում է Փաշինյանը, քանի որ նա` որպես բանակցող, արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրով։Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։Հունիսի 27-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։Հունիսի 28-ին ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55037722_105:0:1525:1065_1920x0_80_0_0_a931fee66d9fc1f501dbc3bee31d546c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատօ, թուրքիա, դիտորդ, նիկոլ փաշինյան, էդուարդ շարմազանով, ադրբեջան, արցախ
հայաստան, նատօ, թուրքիա, դիտորդ, նիկոլ փաշինյան, էդուարդ շարմազանով, ադրբեջան, արցախ
Փաշինյանի նպատակը ՀՀ–ն թուրք–ՆԱՏՕ–ական գոտի տեղափոխելն է. Շարմազանով
ՀՀԿ–ական գործիչը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ օգուտ չի տվել ՀՀ անվտանգությանը, սակայն հասցրել է փչացնել հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում իրականում ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Մասնավորապես, ըստ քաղաքական գործչի, այդ առաքելության նպատակը հայ–ռուսական և հայ–իրանական դաշնակցային հարաբերությունները փչացնելն է։
«Եվրոպական միության դիտորդների առաքելության ներթափանցումը Հայաստան ուղղված է ոչ թե ՀՀ անվտանգային համակարգը ուժեղացնելուն, այլ հայ–ռուսական և հայ–իրանական դաշնակցային ու բարեկամական կապերը թուլացնելուն»,– ասաց նա։
Շարմազանովն ընդգծեց, որ ԵՄ դիտորդների գալով արդեն իսկ վատթարացել են դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Այսօրվա իշխանությունը կարո՞ղ է բացատրել, թե ԵՄ դիտորդական առաքելությունն ինչ օգուտ է տվել ՀՀ անվտանգությանը, բացի վնասից։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամեն ասուլիսի ժամանակ ստիպված է լինում կա՛մ հերքել, կա՛մ սրբագրել, կա՛մ ուղղել, կա՛մ էլ դատապարտել Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանից հնչող հայտարարությունները։ Ե՞րբ եք նման բան տեսել»,– նշեց նա։
Ըստ ՀՀԿ–ական գործչի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է Հայաստանը հայ-ռուսական դաշնակցության գոտուց տեղափոխել թուրք–ՆԱՏՕ–ական գոտի և Հայաստանը դարձնել «Էրմենիստան»։
Նրա խոսքով` վառ օրինակը նաև Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի առաջարկած տարբերակից հրաժարվելն ու Վաշինգտոնում ամեն կերպ խաղաղության պայմանագիր ստորագրելու ձգտումն է։
«Եթե Ռուսաստանը բացառապես խոսում էր կոմունիկացիաների բացման մասին, վաշինգտոնյան ֆորմատով մեխը դրված է ամեն գնով խաղաղության պայմանագիրը կքնելու վրա, որը դատապարտելի և անթույլատրելի է։ Եթե այդ խաղաղության պայմանագիրը կնքվի Փաշինյանի ու Ալիևի տեսլականով, Արցախը անցնելու է Ադրբեջանին, ռուս խաղաղապահները դուրս են գալու, և Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ»,–ընդգծեց նա։
Շարմազանովը վտանգավոր է համարում այն բոլոր բանակցություններն ու ձևաչափերը, որոնցում Հայաստանը ներկայացնում է Փաշինյանը, քանի որ նա` որպես բանակցող,
արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրով։
Հիշեցնենք, որ
հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
Հունիսի 27-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու երկու երկրների ԱԳ նախարարների
հանդիպումը։
Հունիսի 28-ին ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի
եռակողմ հանդիպումը։