00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզապես բիզնես. ԱՄՆ-ում խոստովանել են, որ իրենց հրաշք զենքն անպիտան է Ուկրաինայում

CC BY 2.0 / The U.S. Army / Convoy OperationԱմերիկյան տանկեր
Ամերիկյան տանկեր - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Ամերիկյան տանկեր
Բաժանորդագրվել
Ամենահամեստ հաշվարկներով` Ռուսաստանն արդեն ոչնչացրել է Կիևին մատակարարված ամբողջ արևմտյան տեխնիկայի առնվազն մեկ երրորդը։

Կիրիլ Ստրելնիկով

Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակման» շրջանակում արևմտյան տեխնիկայի կորուստների մասշտաբային թվերը չնկատելը նույնիսկ Արևմուտքում այնքան անհնար է դարձել, որ «The National Interest» պարբերականն արդյունքում արդարացնող հոդված է գրել «Կապիտան Ակնհայտը» ոճով, «Բա ի՞նչ էիք ուզում» ուղերձով։
Անսպասելի բացահայտումների հիմնական միտքն այն է, որ ամերիկյան ռազմական տեխնիկան չափազանց վտանգավոր և անհարմար է ուկրաինական բանակի համար։ Տարակուսած արևմտյան ունկնդրին, որին երկար ժամանակ և համառորեն կերակրում էին ամերիկյան ամենահաղթ զենքի մասին առասպելներով, հիմա պատմում են, որ, պարզվում է, «մարտում փորձարկված և գործնականում անխորտակելի» «Abrams» տանկերը մեծ հաշվով չեն կարող կռվել Ուկրաինայում:
Ռազմական հատուկ գործողության ականային արգելապատնեշները
Պարզվում է, որ իրենց քաշի պատճառով դրանք չեն կարող շարժվել ուկրաինական ցեխերի միջով, կամուրջները դրանց տակ քանդվում են, Ուկրաինայում դրանց համար ուղղակի վառելիք (ավիացիոն բենզին) չկա, իսկ դաշտային և մարտական պայմաններում դրանք բառացիորեն ոչ մի կերպ հնարավոր չէ վերանորոգել։ Օրինակ՝ վնասված օպտիկան փոխարինելու համար անհրաժեշտ է «Աբրամսը» քանդել գրեթե մինչև թրթուրները և փոխել ամբողջ էլեկտրոնային միջուկը։ Ընդ որում՝ դա հնարավոր է անել միայն սուրճի սարքերով հագեցած հատուկ եվրոպական դեպոներում, իսկ «Աբրամսների» բուն վերանորոգումը արևմտյան մասնագետների շրջանակում բացեիբաց կոչվում է «դժոխք երկրի վրա»։
Ի տարբերություն «Աբրամսների», որոնք համար ուկրաինական խիզախ անձնակազմերը դեռ նոր են պատրաստվում, ամերիկյան «Սթրայքեր» զրահափոխադրիչն արդեն երևացել է հակահարձակման շրջանակում և ուրախ-ուրախ այրվել Ուկրաինայի ԶՈւ-ի մնացած զրահատեխնիկայի հետ։
Սակայն պարզվում է, որ այստեղ հարցը ռուս զինվորների հմտությունը չէ․ հոդվածի հեղինակները խոստովանում են, որ «Սթրայքերը» ի սկզբանե «մահացու ծուղակ» է համարվում, քանի որ ի ծնե տառապում է մի շարք խնդիրներից՝ սկսած թույլ և վատ մտածված զրահապատումից, անիվների ցեխը վայրկենական շարժիչի մեջ լցվելուց մինչև չաշխատող հրամանատարական մոնիտորներ և դեսանտի անվտանգության գոտիների շատ վատ համակարգ, որի հետևանքով «Սթրայքերի» շրջվելու դեպքում ներսում ամեն ինչ վերածվում է շիլայի։
Իրանական գերձայնայինը․ «Ֆաթթահը» փոխում է ուժերի հավասարակշռությունը
Դրան հեշտությամբ կարելի է հավատալ․ ըստ տվյալների, որոնք վերջերս Անվտանգության խորհրդի նիստում Պատրուշևը զեկուցեց Վլադիմիր Պուտինին, հունիսի 4-ից մինչև 21-ը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար ՀՄՄ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ, որոնց մոտ կեսը արևմտյան «հրաշք մեքենաներն» են՝ «Stryker», «Bradley», «Marder», «MaxxPro», «Humvee» և «M113»:
Մսաղացի մեջ են ընկել նաև «աշխարհի լավագույն տանկերից» Leopard 2-ները (Պատրուշևի խոսքով՝ 13 հատ, չնայած, ըստ Կիևի կողմի աղբյուրների, նրանք մոտ 40-ն են կորցրել), դարձյալ «աշխարհում լավագույն» գերմանական PzH 2000 ԻՀԿ-ներ և տասնյակ ամերիկյան М777 հրաշք-հաուբիցներ, որոնք խրձերով շարքից դուրս են գալիս մի քանի տասնյակ կրակոցից հետո։
Ռազմական հատուկ գործողությունն ընդհանուր առմամբ արևմտյան զենքի անպարտելիության և գերակայության մասին առասպելների իսկական կործանիչ դարձավ: «Javelin» հակատանկային կառավարվող հրթիռները, որոնց համար սկզբում բառացիորեն աղոթում էր Ուկրաինայի զինուժը, շատ արագ իջան արևմտյան լրատվամիջոցների առաջին էջերից, ճիշտ այնպես, ինչպես ցրվեցին «ռուսական ռադարների սպանող» «Switchblade 300» համակարգը և «Stinger» ԶՀՀ-ները, որոնցով նախատեսում էին «մաքրել Ուկրաինայի երկինքը», և գրեթե մնացած ամբողջ գովազդվող վունդերվաֆլյան:
Ամենահամեստ հաշվարկներով` Ռուսաստանն արդեն ոչնչացրել է Կիևին մատակարարված ամբողջ արևմտյան տեխնիկայի առնվազն մեկ երրորդը և 5-7 անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ամբողջ Արևմուտքը միասին վերցրած, ինչը նշանակում է, որ ՌԴ–ն երաշխավորված նուրբ սուֆլեի կվերածի ցանկացած բան, ինչը կնետվի ռուս զինվորների դեմ։
Ամենահետաքրքիրն այն է, որ Կիևի ռեժիմի արևմտյան հրահանգիչները շատ լավ գիտեն, թե ինչ է սպասում իրենց տեխնիկային և առանձնապես պատրանքներ չեն տածում դրա վերաբերյալ։
Նոր ՊՊԿ-20-ը հուսալի զենք է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուների համար
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Կիևին մատակարարում սպառազինություն և տեխնիկա, որոնք երաշխավորված ոչնչացվելու են։ Ինչո՞ւ են ուկրաինական անձնակազմեր պատրաստում «Աբրամսների» համար, որոնք վառվելու են, և օդաչուներ F-16-ների համար, որոնք խոցվելու են:
Պատասխանները բաց և հասանելի են, քանի որ Արևմուտքը դրանք գաղտնիք չի պահում։
CNN-ի հրապարակման համաձայն` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը Ուկրաինայի հակամարտությունը համարում է «բացարձակ թեստային հարթակ», որտեղ արևմտյան զենքն առաջին անգամ փորձարկվում է «արդյունաբերական առումով զարգացած ազգերի» միջև պատերազմում: Արևմտյան ռազմարդյունաբերական համալիրի համար Ուկրաինան հզոր հակառակորդի դեմ մարտում կոնկրետ սպառազինությունների և համակարգերի օգտագործման վերաբերյալ «տվյալների անհավանական աղբյուր է»։
Նույնիսկ այն միլիարդավոր դոլարների ֆոնին, որոնք Ուկրաինային մատակարարվող զենքից վաստակում են ռազմարդյունաբերական համալիրի արևմտյան առաջատար կորպորացիաները, նման տեղեկությունն իսկապես անգին է, և ամերիկացիները ցանկացած քանակությամբ տեխնիկա կտանեն սպանդի՝ այն ձեռք բերելու համար։
Ընդ որում` փակագծերից հանգիստ դուրս է թողնվում այն, որ արևմտյան տեխնիկայի հետ կոչնչացվեն Ուկրաինայի զինված ուժերի հերթական տասնյակհազարավոր զինվորները։ Բայց Արևմուտքում ո՞ւմ համար է դա կարևոր։
Ուկրաինացի զինվորների թուլացող ոգին պահպանելու համար նրանց մինչև վերջ կկերակրեն հերթական հրաշք զենքի մասին առասպելներով, բայց դա չի փոխի անխուսափելի արդյունքը։ Ռուսաստանի բանակն արդեն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ արևմտյան ոչ մի գովերգված զենք Ռուսաստանի հաղթանակը չի կանգնեցնի, և հրաշք տեղի չի ունենա։
ՌԴ–ն ցանկացած դեպքում կավարտի սկսածը, որովհետև ռուսական արկերը տեղյակ չեն արևմտյան տեխնիկայի հրաշալի հատկությունների մասին, այն ամբողջ կազմով կգնա այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ դժոխք։
Լրահոս
0