https://arm.sputniknews.ru/20230629/ogvostvosi-1in-gazi-sakaginy-kveranajvi-ev-kmna-anpvopvokh-baghramjan-61915374.html
Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ. Բաղրամյան
Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ. Բաղրամյան
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահի խոսքով` գազ սպառողների 70 տոկոսն օգտվում է արդեն փոխարժեքի նվազեցման դրական արդյունքից։ Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ սովորական... 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T12:46+0400
2023-06-29T12:46+0400
2023-06-29T12:47+0400
գազ
սակագին
գազի սակագին
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
գարեգին բաղրամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1563/92/15639249_0:129:1600:1029_1920x0_80_0_0_2ee2f453224a5f1d973e423a80f3d343.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։Ըստ նրա` այս մասին որոշում կկայացվի վաղը` ՀԾԿՀ նիստի ժամանակ։ Բաղրամյանի խոսքով` դրամ–դոլար փոխարժեքը դրական է ազդել գազի սակագնի վրա։Սակագինը կպահպանել նույն մակարդակի վրա, քանի որ, ըստ Բաղրամյանի, փոխարժեքով պայմանավորված գնիջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ ամառային ամիսներին։ ՀԾԿՀ նախագահի խոսքով` ամռանը գրեթե գազի սպառում չկա` գազասպառումը եռակի, քառակի անգամ նվազում է։«Փոխարժեքով պայմանավորված ինչ–որ նվազեցում անել, իսկ հետո աշնանը կամ ձմռանը, եթե ունենանք փոխարժեքի բարձրացում, դա շատ ավելի վատ անդրադարձ կունենա բնակչության համար սահմանված սակագնի վրա»,– վստահեցրեց Բաղրամյանը։Ի դեպ, նա տեղեկացրեց, որ գազ սպառողների 70 տոկոսն օգտվում է արդեն փոխարժեքի նվազեցման դրական արդյունքից։ Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ սովորական բնակչի համար սահմնված է գազի դրամային սակագին։ Երևանում 490 շենք սպասում է գազամատակարարման համակարգին միանալուն. ցանցը չի բավարարումՀիշեցնենք, որ ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1563/92/15639249_66:0:1462:1047_1920x0_80_0_0_6b4b41e1d98be7fa90e2ae9cbd82ce4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, սակագին, գազի սակագին, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գարեգին բաղրամյան
գազ, սակագին, գազի սակագին, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գարեգին բաղրամյան
Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ. Բաղրամյան
12:46 29.06.2023 (Թարմացված է: 12:47 29.06.2023) Հանձնաժողովի նախագահի խոսքով` գազ սպառողների 70 տոկոսն օգտվում է արդեն փոխարժեքի նվազեցման դրական արդյունքից։ Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ սովորական բնակչի համար սահմանված է գազի դրամային սակագին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ նրա` այս մասին որոշում կկայացվի վաղը` ՀԾԿՀ նիստի ժամանակ։ Բաղրամյանի խոսքով` դրամ–դոլար փոխարժեքը դրական է ազդել գազի սակագնի վրա։
«Փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել մեզ ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Դա կլինի Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնումը, որը ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների ամբողջությամբ նորերով փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում։ Դրա արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»,– հայտարարեց ՀԾԿՀ նախագահը։
Սակագինը կպահպանել նույն մակարդակի վրա, քանի որ, ըստ Բաղրամյանի, փոխարժեքով պայմանավորված գնիջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ ամառային ամիսներին։ ՀԾԿՀ նախագահի խոսքով` ամռանը գրեթե գազի սպառում չկա` գազասպառումը եռակի, քառակի անգամ նվազում է։
«Փոխարժեքով պայմանավորված ինչ–որ նվազեցում անել, իսկ հետո աշնանը կամ ձմռանը, եթե ունենանք փոխարժեքի բարձրացում, դա շատ ավելի վատ անդրադարձ կունենա բնակչության համար սահմանված սակագնի վրա»,– վստահեցրեց Բաղրամյանը։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ գազ սպառողների 70 տոկոսն օգտվում է արդեն փոխարժեքի նվազեցման դրական արդյունքից։ Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ սովորական բնակչի համար սահմնված է գազի դրամային սակագին։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։