https://arm.sputniknews.ru/20230629/hh-n-ekh-nakhararneri-kvomitei-handipmany-bardzradzajnel-e-adrbejanakan-agresiaji-harcy-61931199.html
ՀՀ–ն ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի հարցը
ՀՀ–ն ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի հարցը
Sputnik Արմենիա
Դեսպան Արման Խաչատրյանը հորդորել է նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր։ 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T15:58+0400
2023-06-29T15:58+0400
2023-06-29T16:06+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50019982_0:208:3073:1936_1920x0_80_0_0_7c67f36182723e5631d56875e0f8d711.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու էթնիկ զտումներ իրականացնելու փորձի մասին։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։Դեսպան Արման Խաչատրյանը նախարարների կոմիտեին է ներկայացրել նաև հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։Նա ընդգծել է, որ վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ«Հորդորում եմ նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար»,– ասել է Արման Խաչատրյանը:ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50019982_125:0:2856:2048_1920x0_80_0_0_1c3ce38e92115dcde08232616504b116.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՀ–ն ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի հարցը
15:58 29.06.2023 (Թարմացված է: 16:06 29.06.2023) Դեսպան Արման Խաչատրյանը հորդորել է նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու էթնիկ զտումներ իրականացնելու փորձի մասին։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,– ասել է նա։
Դեսպան Արման Խաչատրյանը նախարարների կոմիտեին է ներկայացրել նաև հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։
Նա ընդգծել է, որ վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։
«Հորդորում եմ նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար»,– ասել է Արման Խաչատրյանը:
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։