00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան

© Sputnik / Сергей ВенявскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սոցապ նախարարությունում հաշվարկել են, որ պետական բյուջեից կպահանջվի շուրջ 7.5 մլրդ դրամ հավելյալ գումար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ավելացնել թոշակների ու նպաստների չափերը։
Այսպիսով` նվազագույն կենսաթոշակի չափը այսուհետ կկազմի 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակը` 24 000 դրամ` 21 000-ի փոխարեն։
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կլինի 1 750 դրամ` 1600–ի փոխարեն։
Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների համար կսահմանվեն 50 600 դրամ` 46 000–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 38 000 դրամ` 33 000–ի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հուլիսի 1-ից կկազմի 38 000 դրամ` 33 000–ի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 000 դրամ` 90 000 – ի փոխարեն։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը. ծերության նպաստի չափը կկազմի 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի թոշակը` 39 000 դրամ` 31 600–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 37 500 դրամ` 31 600–ի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն։
Կենսաթոշակառուների նպաստները կվերականգնվե՞ն. կառավարությունը կարող է վերանայել որոշումը
Սոցապ նախարարությունում հաշվարկել են, որ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարները բավարար են հիշյալ բարձրացումն ապահովելու համար։ Նախնական գնահատմամբ, դրա համար կպահանջվի շուրջ 7.5 մլրդ դրամ հավելյալ գումար։
Լրահոս
0