00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Գագիկ Ծառուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նշված քրեական գործով նախաքննության ընթացքում 50-ից ավելի հատոր գործ է կազմվել, որից պաշտպանական թիմին ընդամենը 3-4 հատորն է տրամարդվել, ինչը բավարար չէ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Առերես հարցաքննությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի մոտ ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի։ Այս մասին այսօր նախնական դատական լսումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։
Խաչատրյանն անդադարձավ նաև այն տեղեկություններին, որ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է հայտնել իրավապահներին ընտրակաշառքի մասին։ Նշենք, որ Պողոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարն էր զբաղեցնում։
«Երբ համապատասխան փուլը կգա, պարոն Պողոսյանը կգա, կհարցաքննվի, կհետազոտվեն նաև նախաքննության ընթացքում տեղի ունեցած առերես հարցաքննությունը և առհասարակ հարցաքննությունները, ամեն ինչ ձեզ համար պարզ կդառնա։ Պողոսյանը երբևէ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել»,– հայտարարեց պաշտպանը։ Նա հավելեց, որ Ծառուկյանի հետ առերեսում եղել է։
Նշենք, որ պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան հետաձգել դատական լսումները` նշելով, որ բավարար ժամանակ և հնարավորություն չեն ունեցել նախաքննության ընթացքում կազմված բոլոր նյութերին ծանոթանալու համար։ Ըստ նրա` բացի ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներից, ամբողջ հանրապետության տարածքով քննչական խմբում ներգրավված են եղել մոտ 100 քննիչներ, հարցաքննվել են հարյուրավոր անձինք ամբողջ հանրապետության տարածքում։
«Այն ժամանակ մեղադրանքը վերաբերում էր ամբողջ տարածքին, հիմա շրջանակներն ավելի նեղացվել են, հետևաբար ամբողջ ծավալով այս նյութերին ծանոթ չլինելը խնդիրներ է առաջացնում արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար։ Ընդհանուր 55-60 հատոր գործից մեզ տրամադրվել է 3-4 հատոր»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով հերթական նախնական դատալսումը: Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի մասին հայտնի կդառնա կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։
«Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց
Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Լրահոս
0