https://arm.sputniknews.ru/20230629/em-araqelutjuny-hajtnel-e-haj-adrbejanakan-sahmanin-amenorja-parekutjan-masin-61927307.html
ԵՄ առաքելությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ամենօրյա պարեկության մասին
ԵՄ առաքելությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ամենօրյա պարեկության մասին
Sputnik Արմենիա
Զեկույցները նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, կարծում են առաքելությունում։ 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T14:41+0400
2023-06-29T14:41+0400
2023-06-29T14:42+0400
եմ առաքելություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61764131_0:84:1600:984_1920x0_80_0_0_8fd4840e8f4369d2207603d043e924b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի ամենօրյա պարեկության մասին:Առաքելությունից նշել են, որ իրենց անաչառ հաշվետվությունները (EUMA) նպաստում են Հարավային Կովկասում ԵՄ-ի կողմից առաջ տարվող խաղաղության գործընթացին:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ առաքելությունն օպերատիվ նոր կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61764131_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5f1c2255f22dcaa640f57fd55f0151e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմ առաքելություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
եմ առաքելություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ԵՄ առաքելությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ամենօրյա պարեկության մասին
14:41 29.06.2023 (Թարմացված է: 14:42 29.06.2023) Զեկույցները նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, կարծում են առաքելությունում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի ամենօրյա պարեկության մասին:
«Մենք ամեն օր Հայաստանի տարածքում պարեկություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին մոտ` դեպի Լաչինի միջանցք, որպեսզի Բրյուսելին զեկուցենք անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման մասին»,- ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Առաքելությունից նշել են, որ իրենց անաչառ հաշվետվությունները (EUMA) նպաստում են Հարավային Կովկասում ԵՄ-ի կողմից առաջ տարվող խաղաղության գործընթացին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ առաքելությունն օպերատիվ նոր կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: