00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարում առաքելություն ուղարկել Արցախ ու Լաչինի միջանցք. Նիկոլ Փաշինյան

© Photo : Screenshot / press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ վարչապետի` Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծն արդեն միջազգային հանրությունն էլ է սկսել այդպես ընկալել, և դրա թարմ ապացույցը ԵԽԽՎ–ում ընդունված 22–56 բանաձևն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այդ սադրանքով Ադրբեջանը նպատակ ունի սրել իրադրությունը և վարել հետևողական քաղաքականություն Արցախը հայաթափելու համար։ ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հունիսի 27–ին ադրբեջանական ագրեսիային։
Նա ցավակցեց զոհված 4 հայ զինծառայողների հարազատներին և նշեց, որ այս սադրանքը Ադրբեջանի կողմից նախապատրաստվում էր տևական ժամանակ` տեղեկատվական գրոհներով։
«Նպատակը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման` Հայաստանի և ԼՂ ջանքերը չեզոքացնելն էր։ Մինչդեռ այս օրերին Վաշինգտոնում մեր արտգործնախարարը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու համար աշխատանքներ է տանում»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` Ադրբեջանի այս վարքագիծն արդեն միջազգային հանրությունն էլ է սկսել այդպես ընկալել, և դրա թարմ ապացույցը ԵԽԽՎ–ում ընդունված 22–56 բանաձևն է։
«Հունիսի 19-23-ը ԵԽԽՎ ամառային լիագումար նստաշրջանում ընդունված բանաձևով արձանագրված է, որ վեհաժողովը խիստ մտահոգված է Ադրբեջանի թշնամական ու սպառնալից հռետորաբանությունով և կոչ է անում Ադրբեջանին` հրաժարվել նման հռետորաբանությունից, քայլեր ձեռնարկել` ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»,– մեջբերեց Փաշինյանը։
Նա կարևորեց բանաձևում արձանագրված այն դրույթները, ըստ որոնց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Արցախի բնակիչները կարող է ստիպված լինեն լքելու իրենց տները։ Լաչինի միջանցքի փակումը, ըստ ԵԽԽՎ բանաձևի, 2020 թ նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթների խախտում է, և կոչ է արվել Ադրբեջանին` անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ չի կարող անել ինչ ուզում է. ԵԽԽՎ նախագահ
«ԵԽԽՎ հանձնարարականում Լաչինի միջանցքի փակումը գնահատվում է նաև հումանիտար և մարդու իրավունքների խախտման ճգնաժամ։ Նաև նշված է, որ Լաչինի միջանցք ու Արցախ հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն կա»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունները հետևողական են լինելու ԵԽԽՎ բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն` ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով։
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ ԵԽԽՎ-ն շեշտել է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա:
ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանն անցկացվել է հունիսի 19-23-ը։
Լրահոս
0