https://arm.sputniknews.ru/20230628/zhamanakn-e-gvortsel-sos-arcakh-nakhadzernutjan-andamnery-erevanum-maki-shenqi-mvot-en-61850395.html
Ժամանակն է գործել. «SOS Արցախ» նախաձեռնության անդամները Երևանում ՄԱԿ–ի շենքի մոտ են
Ժամանակն է գործել. «SOS Արցախ» նախաձեռնության անդամները Երևանում ՄԱԿ–ի շենքի մոտ են
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում» և այլ... 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T10:50+0400
2023-06-28T10:50+0400
2023-06-28T10:57+0400
տեսանյութեր
տեսանյութ
արցախ
նստացույց
եահկ մինսկի խումբ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
երևան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61850171_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6d177a72b94ab13c58a544d45bc93602.jpg
«SOS Արցախ» նախաձեռնության անդամները կրկին Երևանում Միավորված ազգերի կազմակերպության շենքի մոտ են և պահանջում են ոչ միայն խոսել, այլև գործուն քայլեր ձեռնարկել Արցախի պաշտպանության համար։Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։Արցախի ՊՆ–ն հայտնել է գիշերը զոհված զինծառայողների անուններըՆրանք ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկա սնունդ, չկա դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ, վանկարկում «SOS Արցախ»։Ակցիայի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ այսօր զոհված 4 զինծառայողի հիշատակը։Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից մեկնարկել է «SOS Արցախ» խորագրով 24-ժամյա նստացույց–ակցիան։Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61850171_480:0:1920:1080_1920x0_80_0_0_ce3b6010293e86a6513cb5c953853b5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, արցախ, նստացույց, եահկ մինսկի խումբ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), երևան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
տեսանյութեր, տեսանյութ, видео, արցախ, նստացույց, եահկ մինսկի խումբ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), երևան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Ժամանակն է գործել. «SOS Արցախ» նախաձեռնության անդամները Երևանում ՄԱԿ–ի շենքի մոտ են
10:50 28.06.2023 (Թարմացված է: 10:57 28.06.2023) Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում» և այլ գրառումներով պաստառներ։
«SOS Արցախ» նախաձեռնության անդամները կրկին Երևանում Միավորված ազգերի կազմակերպության շենքի մոտ են և պահանջում են ոչ միայն խոսել, այլև գործուն քայլեր ձեռնարկել Արցախի պաշտպանության համար։
Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։
Նրանք ձեռքերում պահում են «Արցախը պաշտպանելը պարտականություն է», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախում 120.000 հայ է ապրում», «Չկա սնունդ, չկա դեղորայք», «Այլևս ոչ մի ցեղասպանություն, կանգնե՛ք Արցախի համար» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ, վանկարկում «SOS Արցախ»։
«Ժամանակն է գործուն և արդյունավետ քայլերով ապացուցել համամարդկային արժեքներին հավատարիմ լինելը։ Ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր։ Ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների կողքին»,– ակցիայի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ակցիայի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ այսօր զոհված 4 զինծառայողի հիշատակը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից
մեկնարկել է «SOS Արցախ» խորագրով 24-ժամյա նստացույց–ակցիան։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։