https://arm.sputniknews.ru/20230628/rd-agn-n-meknabanel-e-hajastani-het-erkatughajin-kapi-apahvovman-harcy-61891019.html
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ երկաթուղային կապի ապահովման հարցը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ երկաթուղային կապի ապահովման հարցը
Sputnik Արմենիա
Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T19:02+0400
2023-06-28T19:02+0400
2023-06-28T19:10+0400
երկաթուղի
մարիա զախարովա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու համար աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին հարցը:Նրա խոսքով` գրեթե ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է դրա իրականացման համար։ Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։ Առաջին անգամ Աբխազիայի տարածքով ճանապարհի ապաշրջափակման հարցը քննարկվել է դեռևս 2003 թվականին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Էդուարդ Շևարդնաձեի և Գենադի Գագուլիայի հանդիպման ժամանակ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանձնաժողով ստեղծել, ստուգել ճանապարհների վիճակը, գնահատել վերականգնման արժեքը։ Աշխատանքներում ներգրավվել էր նաև հայկական կողմը։Երևանը Բաքվին առաջարկում է միջազգային «մաքսավորների» մոդելը, որը Թբիլիսիում չստացվեցՍակայն մասնակիցներն այդպես էլ չկարողացան պայմանավորվել, թե ով պետք է ներդրումներ կատարի և ինչպես են բաշխվելու երկրների միջև բեռնափոխադրումների հոսքից ստացվող միջոցները։Իրանով դեպի Հնդկաստան. 1,5 դար անց Ռուսաստանը վերականգնում է երկաթուղային նախագիծը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, մարիա զախարովա, հայաստան
երկաթուղի, մարիա զախարովա, հայաստան
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ երկաթուղային կապի ապահովման հարցը
19:02 28.06.2023 (Թարմացված է: 19:10 28.06.2023) Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու համար աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին հարցը:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» (եթե կարելի է այդպես ասել) իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, թե՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով` գրեթե ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է դրա իրականացման համար։ Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։ Առաջին անգամ Աբխազիայի տարածքով ճանապարհի ապաշրջափակման հարցը քննարկվել է դեռևս 2003 թվականին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Էդուարդ Շևարդնաձեի և Գենադի Գագուլիայի հանդիպման ժամանակ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանձնաժողով ստեղծել, ստուգել ճանապարհների վիճակը, գնահատել վերականգնման արժեքը։ Աշխատանքներում ներգրավվել էր նաև հայկական կողմը։
Սակայն մասնակիցներն այդպես էլ չկարողացան պայմանավորվել, թե ով պետք է ներդրումներ կատարի և ինչպես են բաշխվելու երկրների միջև բեռնափոխադրումների հոսքից ստացվող միջոցները։