00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի հանգամանքների մասին պետք էր կա՛մ անկեղծ խոսել, կա՛մ պարզապես լռել

© Photo : Screenshot / press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Բաժանորդագրվել
Եթե ուղիղ եթերում հետևել եք պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում վարչապետի ելույթին և պատասխաններին, երևի ձեզ մոտ էլ է հարց առաջացել՝ իսկ ո՞րն էր նման հանձնաժողով ստեղծելու իմաստը։
Պատերազմից հետո գրեթե երեք տարի է անցել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, և դժվար թե մեղավորների նոր անուններ բացահայտվեն։
Իսկ եթե խոսքը դասեր քաղելու մասին է, ապա հիշենք՝ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո էլ նման հանձնաժողով ստեղծվեց։ Եվ ի՞նչ։ Որևէ մեկը կհամարձակվի՞ պնդել, թե 2020-ի աշնանը մենք դասեր էինք քաղել։ Եթե քաղել էինք, ապա ինչո՞ւ ունեցանք շատ ավելի ահավոր հետևանքներ։
Ինչ–որ հիմք է նախապատրաստում. Օհանյանը` քննիչ հանձնաժողովում Փաշինյանի բաց ելույթի մասին
Ամենազարմանալին այն մթնոլորտն էր, որը տեսանք ուղիղ եթերում։ Թվում էր, թե հանձնաժողովականների վերաբերմունքը չափազանց խիստ պիտի լիներ՝ չէ՞ որ աննախադեպ բան է տեղի ունեցել. վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ մենք` հայերս, կատարյալ պարտություն ենք կրել։ Պարտություն, որի հետևանքները շարունակական նվաստացման տեսքով մենք գրեթե ամեն օր ենք զգում սեփական մաշկի վրա։
Պատերազմի հանգամանքների մասին՝ կամ անկեղծ, կամ ոչինչ
Ընդ որում. բոլորը գիտակցում են՝ հաղթողը չի հանգստանալու, օգտվելով միջազգային հանրության ակնհայտ անտարբերությունից և քար լռությունից` նորանոր, ավելի ու ավելի ծանր պահանջներ է ներկայացնելու։ Այս պայմաններում ի՞նչ էին անում հանձնաժողովականները՝ լուռումունջ, առանց առարկելու լսում էին բոլոր արդարացումները։
Իսկ պատերազմից հետո մենք այնքան տարաբնույթ ու անհավանական արդարացումներ ենք լսել, որ դրանք արդեն ժողովրդական բանահյուսության նման մի բան են դարձել։
Որպես օրինակ, մեջբերեմ ֆեյսբուքյան մի գրառում, որի հեղինակը թվարկում է Շուշիի և առհասարակ տարածքների հանձնման մեղավորներին. «Գագիկ Ծառուկյան, որի խոստացած ջոկատը չեկավ, Սեյրան Օհանյան, որը դիրքերը չպահեց, Արթուր Վանեցյան, որը դիրքեր չգնաց, Ռոբերտ Քոչարյան, որն Արցախը հանձնել էր Քի Վեսթում, Սերժ Սարգսյան, որը Արցախը հանձնել էր Մադրիդյան սկզբունքներով, 5-րդ շարասյուն, որը բանակը տարավ պարտության, 11 հազար դասալիքներ, որոնք չգնացին պատերազմի, Գլխավոր շտաբ, որը սխալ էր զեկուցել, և վերջապես Լևոն Տեր-Պետրոսյան, որը վարչապետին կանչեց ու ասեց՝ հողերը հանձնիր»։
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Փաշինյանի պատասխանը
Սեփական մեղավորության մասին վարչապետը բավական անհասկանալի բան ասաց.
«Բացարձակապես ամեն ինչի մեջ ինձ մեղավոր եմ համարում, բայց ասում եմ՝ շատ լավ, էդ դեկլարացիան ա, տեքստը։ Երբ որ սկսում եմ ձևակերպել ինքս իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ... մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»։
Դուք որևէ բան հասկացա՞ք։ Կարող եմ ընդամենը ենթադրություն անել, որ պարզ մարդկային լեզվով սա նշանակում է` ես, իհարկե, մեղավոր եմ, բայց երբ փորձում եմ նկարագրել, թե կոնկրետ ինչում եմ մեղավոր, ոչ մի կերպ չի ստացվում, մի տեսակ չի ձևակերպվում իմ մեղավորությունը։
Համաձայնեք` մենք բոլորս` լավատեսներս ու հոռետեսներս, այնուամենայնիվ, մի փոքր, շատ փոքր հույս ունեինք, որ խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ գոնե ինչ-որ նոր մանրամասներ կիմանանք պատերազմի հետ կապված անհասկանալի, երբեմն նույնիսկ առեղծվածային որոշ պահերի մասին։
Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը 2020–ին, երբ նրան զեկուցել են հարձակման հավանականության մասին
Ամենառեղծվածայինն, իհարկե, «Իսկանդերի» հետ կապված հանգամանքներն են։ Էդպես էլ հաստատ չիմացանք՝ կրակել ենք, չենք կրակել։ Իրոք 10 տոկոսով է պայթե՞լ, թե՞ դա մեծ բլեֆ էր։ Միակ կարճ պարզաբանումը, որը լսեցինք վարչապետից, սա էր. «Ես փակ հատվածում կխոսեմ»։
Ի դեպ, նույնը կրկնվեց նաև այն ժամանակ, երբ հարց հնչեց Շուշիի մասին։ Իսկապես անհասկանալի է՝ այն ժամանակ հայկական ուժերի թվաքանակը պատկառելի էր՝ մոտ 120 հազար մարդ։
Էդ դեպքում ինչու ադրբեջանցիներին հաջողվեց ի վերջո գրավել անառիկ բերդ համարվող քաղաքը, որը հիմա անմիջականորեն սպառնում է Ստեփանակերտի անվտանգությանը։
Ողջ հայ հասարակությանը հուզող այս հարցի պատասխանն էլ բավական հակիրճ էր. «Ինձ զեկուցվել ա, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իհարկե, կարող եք փաստել՝ որևէ մեկը ի սկզբանե առանձնապես մեծ սպասելիքներ չուներ ո՛չ այս հանձնաժողովից, ո՛չ էլ երկրի ղեկավարի ելույթից ու պատասխաններից։ Եվ,այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել հայտնի ճշմարտությունը. «Միայն այն ժամանակ մենք կսովորենք հաղթել, երբ չենք վախենա ընդունել սեփական սխալները, որոնք պարտության են հանգեցրել»։
Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Ինչպե՞ս չգտնվեց 5000 զինվոր, որ պահեր Շուշին. Փաշինյանը կխոսի դռնփակ ռեժիմով
Լրահոս
0