https://arm.sputniknews.ru/20230628/onik-gasparjany-bacatrel-e-inch-er-entadrum-voch-mi-qajl-het-skzbunqvov-pashtpanutjuny-61889456.html
Օնիկ Գասպարյանը բացատրել է` ինչ էր ենթադրում «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պաշտպանությունը
Օնիկ Գասպարյանը բացատրել է` ինչ էր ենթադրում «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պաշտպանությունը
Sputnik Արմենիա
Օնիկ Գասպարյանը հավաստիացնում է, որ պետության ղեկավարությանը ոչ իրատեսական գնահատական երբեք չի ներկայացրել: 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T18:37+0400
2023-06-28T18:37+0400
2023-06-28T19:07+0400
օնիկ գասպարյան
նիկոլ փաշինյան
արցախի պաշտպանության բանակ (պբ)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/03/23982069_0:0:1025:577_1920x0_80_0_0_ad912d17cd8868bbc2eb092cd5ee0558.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է, որ ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Այդ մասին նշել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը` այսօր տարածած հայտարարության մեջ։11 կետից բաղկացած հայտարարության մեջ նա անդրադարձել է 2020 թ–ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրություններին` ներկայացնելով իր դիրքորոշումն ու պարզաբանումները:Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել. ՓաշինյանՄասնավորապես, Օնիկ Գասպարյանը խոսել է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իր կողմից զեկուցված «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին։Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանը զեկույց է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:Մինչդեռ Օնիկ Գասպարյանը վստահեցնում է, որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը:Ամբողջական պատկեր կազմելու և օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար նա խորհուրդ է տալիս ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները:Դա, ըստ նրա, չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:Ինչ–որ հիմք է նախապատրաստում. Օհանյանը` քննիչ հանձնաժողովում Փաշինյանի բաց ելույթի մասին«Մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն,և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը»,– ընդգծել է Գասպարյանը:Նա նաև հավաստիացնում է, որ պետության ղեկավարությանը ոչ իրատեսական գնահատական երբեք չի ներկայացրել:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց, թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ Շուշիի թեմային, խոսեց իր որդու ու կնոջ մասին և ասաց, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել, ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։ ՀՀ վարչապետն ասաց նաև, որ Օնիկ Գասպարյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար իրար հակասող տեղեկություններ են ներկայացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/03/23982069_63:0:884:616_1920x0_80_0_0_e8e5a8e12f29a825cadcbac38a533947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օնիկ գասպարյան, նիկոլ փաշինյան, արցախի պաշտպանության բանակ (պբ), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
օնիկ գասպարյան, նիկոլ փաշինյան, արցախի պաշտպանության բանակ (պբ), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Օնիկ Գասպարյանը բացատրել է` ինչ էր ենթադրում «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պաշտպանությունը
18:37 28.06.2023 (Թարմացված է: 19:07 28.06.2023) Օնիկ Գասպարյանը հավաստիացնում է, որ պետության ղեկավարությանը ոչ իրատեսական գնահատական երբեք չի ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է, որ ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Այդ մասին նշել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը` այսօր տարածած հայտարարության մեջ։
11 կետից բաղկացած հայտարարության մեջ նա անդրադարձել է 2020 թ–ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրություններին` ներկայացնելով իր դիրքորոշումն ու պարզաբանումները:
Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը խոսել է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իր կողմից զեկուցված «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին։
Ավելի վաղ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանը զեկույց է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:
Մինչդեռ Օնիկ Գասպարյանը վստահեցնում է, որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը:
Ամբողջական պատկեր կազմելու և օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար նա խորհուրդ է տալիս ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները:
«Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ, որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների` արևելյան և հյուսիսարևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման, հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ հետ» սկզբունքով...Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ»,– մասնավորապես նշել է Օնիկ Գասպարյանը:
Դա, ըստ նրա, չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:
«Մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն,և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը»,– ընդգծել է Գասպարյանը:
Նա նաև հավաստիացնում է, որ պետության ղեկավարությանը ոչ իրատեսական գնահատական երբեք չի ներկայացրել:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց,
թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ
Շուշիի թեմային, խոսեց իր
որդու ու
կնոջ մասին և ասաց, թե
ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը
վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել,
ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև
պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և
պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։ ՀՀ վարչապետն
ասաց նաև, որ Օնիկ Գասպարյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար իրար հակասող տեղեկություններ են ներկայացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։