00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովոռոսիյսկ–Բաթում բեռնարկղային փոխադրումները լաստանավայինին արժանի այլընտրանք կլինեն

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետությունը կսուբսիդավորի երթուղին, որը երկաթուղու համար լրացուցիչ բեռ կապահովի։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Նովոռոսիյսկ–Բաթում բեռնարկղային փոխադրումները Փոթի–Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումների արժանի այլընտրանք են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ծովային տրանսպորտի միացմամբ մուլտիմոդալ փոխադրումներ են գործարկում։ Նովոռոսիյսկից ծովով փորձնական ուղերթը դեպի Բաթում հաջողությամբ իրականացվեց ապրիլին, և այն բոլոր շանսերն ունի կանոնավոր դառնալու համար։
«Լաստանավային փոխադրումների այլընտրանքը Նովոռոսիյսկի նավահանգստից Բաթումի նավահանգիստ բեռնարկղային փոխադրումների բացումն է։ Պետությունը կսուբսիդավորի երթուղին, դա երկաթուղու համար լրացուցիչ բեռներ կապահովի, առավել ևս, որ բեռնարկղային փոխադրումներն այսօր պահանջված են ամբողջ աշխարհում», – ասաց Մելնիկովը։
Նրա խոսքով` բեռնարկղերը պահման ունիվերսալ տեսակ են, տարողություն, որը թույլ է տալիս տարբեր տեսակի շարժակազմերի միջև բեռնելու ջանքերը նվազագույնի հասցնել։
Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումների զեղչերին, Մելնիկովը նշեց, որ դրանք պահպանվել են նաև Ռուսական երկաթուղիների, Վրաստանի և Հայաստանի տարածքում։
Նա հիշեցրեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2018 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Փոթի– Կովկաս նավահանգիստ երթուղով։ Ընկերության որոշումը պայմանավորված էր այդ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ։
«Սև ծովը բավական ալեկոծ է, նենգ, փոթորիկներ են լինում, իսկ փոխադրումների կայունությունը գործընկերների վստահության երաշխիքն է, գործընկերներ, որոնք իրենց հերթին վստահում են մեզ իրենց բեռը», – ասաց Մելնիկովը։
Հայաստանի երկաթուղու բեռնատարողությունը 8 մլն տոննա է. ՀԿԵ գլխավոր տնօրեն
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության գործարկման մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռ նախորդ տարվա մայիսին։ Լաստանավի օպերատոր էր ընտրվել տեղական C&M International լոգիստիկ ընկերությունը, որը շաբաթական երկու անգամ պետք է ուղերթներ իրականացներ Փոթի–Կովկաս և հակառակ ուղղությամբ։ Լաստանավի տարողունակությունը կազմում է 50 բեռնատար ավտոմեքենա և 40 վագոն։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառվարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել լաստանավային ծախսերն առաջին 6 ամիսների ընթացքում։
Այն ժամանակ սա մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ներկրողների և արտահանողների, ինչպես նաև ռուսական ընկերությունների մոտ։ Երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ լաստանավից կկարողանան օգտվել միրգ ու բանջարեղեն արտահանողները, որոնց մոտ սեզոնից կախված ավելանում են դեպի Ռուսաստան փոխադրումները։ Սակայն լաստանավն այդպես էլ չգործարկվեց։
Լրահոս
0