https://arm.sputniknews.ru/20230628/irani-gsh-pety-shvojgui-het-qnnarkel-e-rd-i-iradardzutjunnery-ev-hravirel-tehran-61881329.html
Իրանի ԳՇ պետը Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ի իրադարձությունները և հրավիրել Թեհրան
Իրանի ԳՇ պետը Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ի իրադարձությունները և հրավիրել Թեհրան
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T18:02+0400
2023-06-28T18:02+0400
2023-06-28T18:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58339723_0:0:3080:1733_1920x0_80_0_0_f2c96621a2251a391278e9be48c7d82a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն ու անվտանգության հարցերը: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի գլխավոր շտաբին։Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Մանրամասները չեն բացահայտվում:Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58339723_351:0:3080:2047_1920x0_80_0_0_e9714e6d698e860eb39e076acc907a63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ շոյգու
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ շոյգու
Իրանի ԳՇ պետը Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ի իրադարձությունները և հրավիրել Թեհրան
18:02 28.06.2023 (Թարմացված է: 18:04 28.06.2023) Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն ու անվտանգության հարցերը: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի գլխավոր շտաբին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ Շոյգուի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, երկկողմ ռազմական կապերի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ․․․ Բաղերին Շոյգուին հրավիրել է Իրան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Մանրամասները չեն բացահայտվում:
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին,
ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և
նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ
«Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։