00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրեշտակ երկնավոր». ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է Շնորհալուն նվիրված գիտաժողով

© Photo : official site of MESCS of RA «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցներ
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Բաժանորդագրվել
Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։
© Photo : official site of MESCS of RA «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի սրահը
Презентация книги Нерсес Шнорали: ангел на земле в штаб-квартире ЮНЕСКО (27 июня 2023). Париж - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի սրահը
Նույն օրը` հունիսի 27–ին, տեղի է ունեցել նաև նույնանուն խորագրով ցուցադրության բացումը:
Նշենք, որ Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում։
Հայ միջնադարյան հայտնի մտածող Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, հրավիրված են եղել բազմաթիվ հյուրեր` դեսպաններ , Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչները, ՅՈւՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը և այլք։
© Photo : official site of MESCS of RA «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցները
Презентация книги Нерсес Шнорали: ангел на земле в штаб-квартире ЮНЕСКО (27 июня 2023). Париж - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցները
Գիտաժողովի ընթացքում ներկաները և բանախոսները արժևորել են Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։
«Այսօր մենք առիթ ունենք վերստին նշանավորելու հայոց հոգևոր պատմության ամենաերևելի անուներից մեկին՝ Սուրբ Ներսես Շնորհալուն։ Վստահ եմ՝ այսօր մեկնարկած գիտաժողովի շրջանակում տրվել են ստույգ գիտական գնահատականներ, գեղեցիկ և խորիմաստ բնութագրումներ,և, այդուհանդերձ, դժվար է սահմանել այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է մեծանուն Հայրապետը հայ աստվածաբանական ու գեղագիտական մտքի ձևավորման մեջ»,– գիտաժողովին հաջորդած ցուցադրության բացման ելույթում ասել է նախարար Անդրեասյանը:
Նախարարը նշել է, որ ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է` ծանոթանալու Ներսես Շնորհալու ժառանգությանը և գիտակցելու նրա դերը մատենագրության, գրավոր մշակույթի պատմության մեջ։
© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյանը «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովում
Презентация книги Нерсес Шнорали: ангел на земле в штаб-квартире ЮНЕСКО (27 июня 2023). Париж - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Ժաննա Անդրեասյանը «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովում
Լրահոս
0